Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պարտությունն ու կապիտուլյացիան ամեն օր շարունակվում են. Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես Սյունիքում ու Վարդենիսում, պարտության և կապիտուլ յացիայի շարունակությունն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցողը նշված գործընթացի մասն է:

«Այս ամենի մեջ կան ինչպես անիշխանության, այնպես էլ թողտվության, թուլակամության, հիմարության և դավաճանության էլեմենտներ: Պարտությունից, կապիտուլ յացիայից հետո Նիկոլը վեց ամիս ժամանակ խնդրեց, ինչ-որ ճանապարհային քարտեզ խզբզեց, որից ոչինչ չկատարվեց: Միակ բանը, որն այս ընթացքում կատարվեց իշխանական ստրուկտուրաներում, բանակի՝ էլ ավելի թուլացումն էր: Իսկ ադրբեջանական բանակը կարողացավ ոտքի կանգնել ու ՀՀ-ի հանդեպ ոտնձգություններ անել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով ստեղծվածի մեջ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ քաղաքագետը շեշտեց, որ դրանք պարզապես մանիպուլ յացիաներ են:

«Ընդդիմությո՞ւնն է, որ պոստեր չի դրել, ընդդիմությո՞ւնն է, որ բանակին ասել է՝ մի՛ կրակեք: Պարզապես հիմարություններ, մանիպուլյացիաներ են: Ավելին՝ այդ համատեքստում ընդդիմությանը նույնիսկ մեղադրում են ու ասում՝ ինչո՞ւ եք մեր իշխանություններից նեղանում, ինչո՞ւ եք Ալիևին մեղադրելու փոխարեն իրենց մեղադրում: Բայց չէ՞ որ ժողովուրդը Հայաստանի գործերի կառավարումը ոչ թե Ալիևին, այլ ՀՀ իշխանություններին է տվել: Մեծ հաշվով, անհեթեթություններ են, լուրջ չէ այս ամենը: Հատկապես այս նախընտրական շրջանում փորձում են այդ մանիպուլ յացիաներով կերակրել իրենց ժեխերին՝ անգամ ոչ թե դիվիդենտներ շահելու, այլ որոշակի արդյունքների համար: Ի՞նչ է նշանակում՝ եթե կրակեինք, պատերազմ կսկսվեր, դրա համար թողել ենք, որ առանց կրակելու մտնեն մեր տարածք: Է, նույնը կարող են նաև Երևանի համար ասել: Սա է, փաստորեն, մեր երկրի անվտանգությունը»,-նշեց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ նման մանիպուլ յացիաների, ինֆորմացիոն տարբեր տեսակի կեղծ կոնստրուկցիաների հետևանքով, ցավոք, այս ընթացքում հասարակության տրամաբանությունը հիվանդացել է:

«Ու հետևանքն այն է, որ որոշ մարդիկ ընդունում են այդ ամենը: Եվ ամենամեծ ցավը հենց այն է, որ այս ընթացքում մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդն է ընկել, ու չեն կարողանում հասկանալ, իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Ու հենց սա է պատճառը, որ անընդհատ իշխանությունները ստում են: Սա է պատճառը, որ ՊՆ-ն մեկ հաստատում է, մեկ հերքում, հետո էլ ինչ-որ Դանիել Իոաննիսյան է հերքում: Այս ամենի հետևանքով ստեղծվում է ինֆորմացիոն մի «ժելե», որի մեջ ճիշտ ու սխալ չկա, կեղծիք ու ճշմարտություն չկա, և սա է ամբողջ խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նման խնդիր չի լինի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, և դադարեն հասարակությանը սնել ստերով ու կեղծիքներով:

Անդրադառնալով նոր փաստաթղթին ու դրա հնարավոր ստորագրմանը, որի առկայությունը կրկին այլոց ուղղված մեղադրանքների քողի տակ հաստատեց Փաշինյանը՝ քաղաքագետը շեշտեց. «Այն ևս կապիտուլյացիայի շարունակությունն է: Ասաց՝ այո, կա նման փաստաթուղթ, և ստորագրելու է, բայց սուտ է ասում, թե այն ՀՀ շահերից է բխում: Ի՞նչ է լինելու այդ փաստաթղթով. եթե այդ անկլավները հանձնեցին Ադրբեջանին, նշանակում է՝ դրանք պաշտպանելու համար զորք են կանգնեցնելու: Սա սարսափելի է: Նախօրեին Ազգային ժողովում բացատրեցին, ասացին, որ սա միջազգային փաստաթուղթ է: Այսինքն, որպեսզի հաստատվի, հազար ու մի փուլ պետք է անցնի: Բայց ոչ ոք դրան չի սպասում, հենց Նիկոլն այս փաստաթուղթը ստորագրեց, Ադրբեջանը բերելու է ու իր զորքն է կանգնեցնելու: Դրանից հետո թող Ազգային ժողովը հազար ու մի որոշում ընդունի՝ ասելով, թե այն անօրինական է: Դրա համար էլ անունը չեն դրել համաձայնագիր»:

Քաղաքագետը նշեց, որ սա ևս նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ է: Անդրադառնալով փաստաթուղթը հրապարակելու, ինչպես նաև մինչև նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի փաստաթուղթ չստորագրելու պահանջներին, Ա. Ենոքյանն ընդգծեց, որ այդ ամենի մեջ, իհարկե, տրամաբանություն կա. «Ի վերջո, անհասկանալի է, թե ինչու է համաձայնում հենց այս փուլում գնալ այդ վտանգավոր փաստաթուղթը ստորագրելուն, եթե դա ընտրությունների ժամանակ թուլացնելու է իր հիմքերը: Սա նշանակում է, որ այն ուրիշ պայմանավորվածությունների արդյունք է: Մյուս կողմից՝ նման պահանջներ դնելն ընդդիմության կողմից բավականին թույլ քայլ է: Երբ տեսնում ես, որ երկիրդ հանձնում են, ընտրություններին պատրաստվելու փոխարեն շատ բուռն փողոցային ակցիաներ պետք է լինեին: Այս առումով անհամարժեք մոտեցում չկա: Օր օրի Ադրբեջանի օկուպացիան խորանում է: Մենք ժամանակ չունենք ու չենք էլ ունեցել: Եթե նոյեմբերի 9-ին Փաշինյանին հեռացնեին իշխանությունից, հիմա մենք շատ ավելի լավ վիճակում կլինեինք: Մինչդեռ հիմա պարտությունն ու կապիտուլ յացիան ամեն օր շարունակվում են»:

Իսկ նման պայմաններում, ըստ քաղաքագետի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլ բնույթ են կրելու: «Այս ընտրությունը չի լինելու այն համատեքստում, թե X ղեկավարը որքանով է պոպուլ յար, մյուսը՝ ավելի քիչ պոպուլ յար: Սա ռեյտինգների ընտրություն չի լինելու, սա անտիռեյտինգների ըտրություն է լինելու: Սա ատելության մրցակցություն է լինելու: Այն բնական, քաղաքական ճգնաժամ չլուծող ընտրություն է լինելու, որտեղ քաղաքական հարց դրված չէ: Ատելության ընտրություններ են լինելու, որից հետո, կարծում եմ, նոր ընտրություններ են լինելու: Եթե Փաշինյանը հաղթի, իրավիճակն ավելի է խորանալու: Նոր ճնշումներ են լինելու, այդ ճնշումներով հարց չի լուծվելու, ու ստիպելու են նոր ընտրությունների գնալ: Եթե հաղթի ընդդիմությունը և երկիրը ոտքի կանգնեցնելու ցանկություն լինի, ապա առաջնահերթ խնդիրն ատելության մթնոլորտը վերացնելն է լինելու, որից հետո նրանք կրկին նոր ընտրությունների պետք է գնան: Կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններից հետո նոր արտահերթ ընտրություններ ենք ունենալու»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, այսօր քաղաքական ուժերի միակ նպատակը Ն. Փաշինյանին հեռացնելը պետք է լինի. «Քանի նա իշխանության է, ոչ մի այլ նպատակ չի իրականացվի: Հիմա պետք է սկսել այդ գործընթացը, իսկ եթե մինչև ընտրություններ չստացվի, ապա ընտրությունների միջոցով: Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց: Նորմալ, անվտանգ ու զարգացող երկիրը վերցրեց և «նախկինների ու կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ ավելի խորացրեց կոռուպցիան ու երկիրը փլուզեց: 5000 մարդու գլուխ կերավ, 5000 մարդու գլուխ էլ կերավ կորոնավիրուսով և հանձնեց Արցախը: Կործանեց ամենահզոր ինստիտուտներից մեկը՝ բանակը: Ինչ ինստիտուտ էլ մատնացույց անենք՝ կործանման եզրին են: Այսօր ֆորմալ է գործում անգամ կառավարությունը: Փաստորեն, մի քանի տղաներ հավաքվել են ու որոշել են նոր սահմաններ գծել, որին չի մասնակցել ո՛չ բանակը, ո՛չ ԱԳՆ-ն: Նման ձևով որոշումներ չեն ընդունվում, այդպես երկիրը չի կարող աշխատել»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal