Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հերոստրատները». ինչո՞ւ ենք այսքան թանկ վճարում մեր երկրում ապրելու իրավունքի համար․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում այս օրերին կարծես երկու տարբեր իրականություն լինի, կարծես երկու տարբեր իրականության մեջ ապրենք: Մեր կյանքը բաժանվեց պատերազմից առաջ ու հետո ժամանակաշրջանների, իսկ մե՞նք, իսկ մենք վաղուց ենք կիսված, ջլատված, բաժանված, իրար չենք հանդուրժում, իրար կարծիք չենք լսում, ատում ենք իրար որքան ուժ ունենք: Եթե նույն ուժով պետություն կառուցեինք, թերևս հիմա այս օրին չլինեինք: Հանրապետության հրապարակում երկու զուգահեռ իրականություն էր: Աբովյան փողոցից դեպի Ամիրյան խաչմերուկ և Նալբանդյան փողոցից դեպի կառավարության շենք գնացող հատվածները, կարծես թե, լրիվ տարբեր աշխարհներ լինեին: Հանրապետության հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին, Աբովյան փողոցում անհոգ քայլող զբոսաշրջիկներ, խոսքից հասկանալի էր՝ հիմնականում իրանցիներ և ռուսներ, իսկ կառավարության շենքի մոտ Հայաստանի քաղաքացիներն էին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին ստորագրել հերթական հակահայ փաստաթուղթը:

Նա ասում է, թե «ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»: Իսկ մենք երևի բան չենք հասկանում և համառում ենք ու դեմ արտահայտվում լավ ապրելու հեռանկարին, դե, այն մեկին, որ կունենանք, երբ կոմունիկացիաները գործարկվեն, կամ մյուսին, որ մեր տղաները, հնարավոր է, Ացախում չծառայեն, դե, այն մեկին, որ սահմանների բացման դեպքում էժան գներով բանջարեղեն և այլ ապրանքներ կներմուծենք: Հիմա լրիվ հասկանում եմ մարդկանց, որոնք սկսում են հայհոյել, անաստված հայհոյել: Մեկ էլ հարակից փողոցում մի իսկական աղմուկ է սկսվում, ոստիկանների՝ իրար հերթ չտվող հրահանգները, որ ճանապարհն ազատեն երկրորդ շարքում կանգնած մեքենաներից: Մի աղմուկ, մի աղաղակ: Ակամայից պտտվում ես՝ տեսնելու, թե հիմա ի՞նչ է եղել: Չեք հավատա, չորս մեքենա է անցնում, պաշտոնյաների մեքենաներ:

Թվաց, թե ինչոր կարևոր բան է պատահել: Ուզում ես բղավել մեքենաների հետևից՝ ինչո՞ւ եք խախտում քաղաքի լռությունը, մեռած, բայց չթաղված քաղաքի ու երկրի լռությունը: Մեկ էլ լռությունը քաղաքի վրայով թռչող ուղղաթիռներն ու ինքնաթիռներն են խախտում, որոնց ձայնն առաջ ստիպում էր երկինք նայել ու անգամ ձեռքով բարևել, կարծես օդաչուն տեսնելու էր քեզ: Երեխա էինք, հավատում էինք հրաշքների, իսկ հիմա իրականության մեջ ենք ապրում, չենք համակերպվում, բայց ապրում ենք, մեռնելու համար ո՛չ ուժ ունենք, ո՛չ քաջություն: Հաճախ ենք ասում՝ կյանքը շարունակվում է, այո՛, շարունակվում է, բայց ինչո՞ւ է կանգնել կոկորդներիս ու ցած չի իջնում, ինչո՞ւ այսքան թանկ վճարեցինք մեր երկրում ապրելու և արարելու իրավունքի համար:

Որովհետև ժամանակին մեզ տրված, մեր կողմից նվաճված իրավունքին տեր չեղանք: Կենացներ ու կենացներ, այդպես գիտություն «զարգացրեցինք», մշակույթ, կրթական համակարգ: Այո՛, ինչ-որ բաներ արեցինք, բայց այդ ճանապարհին քաղաքական շատ ուժեր ու գործիչներ սխալներ թույլ տվեցին, իրենք նաև ժամանակին ճանապարհ հարթեցին արդեն երեք տարի Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար, իրենք այնպես արեցին, որ շատերի բանականությունը մթագնի, վերլուծելու ունակությունը երկրորդ պլան մղվի, և նրանք իրենց ձայնը տան մեկին, ով Արցախը բեռ էր համարում, ով պոպուլիստ էր, ով բոլոր կոռուպցիոներներին և մյուս օրինախախտներին պետք է «ասֆալտին պառկեցներ», բայց անգամ նորմալ, որակյալ ասֆալտ փռել չկարողացավ: Նա քաղաքական ամենատարբեր պաշտոններում նշանակեց մարդկանց, որոնք այնքան անտեղյակ և հեռու են իրենց ղեկավարած ոլորտներից, ինչպես Հայաստանը տիեզերագնացությունից:

Պաշտպանության նախարար, որը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց, իսկ իմ լրագրող գործընկերները չեն հիշում դեպքեր, երբ պաշտպանության նախարարն ուղղակի ճողոպրել է իրենցից, էկոնոմիկայի նախարար, որը չգիտես թե ինչ հույսով երկնիշ տնտեսական աճ է խոստանում, և այսպես շարունակ: Մի խումբ պաշտոնյաներ գնում են Սյունիք, լուսանկարվում, մեզ համոզում, թե տեսեք՝ ամեն ինչ հանգիստ է: Դե, իսկ «քայլող» պատգամավորները ամենաիսկական «գլուխգործոցներ են»: Նրանց մտքի գոհարները ստիպում են կասկածել սեփական բանականության սթափությանը: Դժբախտաբար, նաև նրանց մեղքով մարտնչող տգիտությանն այսքան տեղ տրվեց մեր երկրում:

Այն մեկ մարդը, որ գրեթե միշտ ու բոլոր հարցերում մեղադրում է «նախկիններին», զրոյացրեց պետական կառավարման համակարգը: Ամենացավալին՝ զրոյացրեց պաշտպանական գերատեսչության հանդեպ վստահությունը, իսկ այն այնքան մեծ էր: Այո՛, բոլոր տարիներին ունեցել ենք հարցեր պաշտպանական գերատեսչության այս կամ այն խնդրի, զինծառայողների հետ պատահող դժբախտ դեպքերի, ինքնասպանությունների կամ այլ դեպքերի հետ կապված: Հասկանում ենք, որ կատարյալ համակարգեր չեն լինում, բայց վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրում պետական կառավարման համակարգը դրված էր ռելսերի վրա և ընթանում էր առաջ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, իսկ հիմա՞: Հիմա ոչ միայն ընկել է ռելսերից, այլ նաև հետ է շպրտվել մի քանի տասնյակ տարով:

Տպավորություն է, թե զրոյից պետք է պետություն կառուցենք՝ հույս ունենալով, որ կան պետական որոշ գերատեսչություններ, որոնք, չնայած ամեն ինչին, շարունակում են աշխատել, որովհետև իրենք ծառայում են պետությանը և ոչ թե Նիկոլ Փաշինյանին և «իրենցքայլականներին», որովհետև պետությունը, չնայած այս պարտությանը, չնայած իր ու քաղաքացիների արժանապատվության ոտնահարմանը, մնայուն է, իսկ Փաշինյանն ու «իրենցքայլականները»՝ անցողիկ, շատ անցողիկ, հուսանք՝ արագ անցողիկ, չնայած նրանք էլ են հիշվելու, պատմությունը նրանց չի մոռանա և արժանի գնահատական կտա բոլոր գործողություններին: Հերոստրատին էլ է պատմությունը հիշում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal