Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստում են ամեն օր, ամեն ժամ ու վայր­կյան՝ շա­րու­նա­կե­լով վնաս տալ երկ­րին ու ժո­ղովր­դին․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր չկա իրադարձությունների կանխատեսելիության որևէ աստիճան։ Կարող է ամեն պահի այնպիսի իրադարձություններ տեղի ունենան, որոնք նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող տեսնել։ Ու հարցն այն է, որ դառն իրականությունը ուղեկցվում է իրարամերժ տեղեկատվական հոսքերով, որի պարագայում հասարակ քաղաքացու համար շատ դժվար է կողմնորոշվել։ Եվ սա արդեն ոչ թե բացառություն, այլ կանոն է դարձել, որ իշխանություններն իրենց գործելակերպին համապատասխան մոլորեցնում են հասարակությանը։

Ինչ տեղեկություն, որ տարածվում է մամուլում, իսկ իշխանությունները հերքում են, հետո պարզվում է, որ այդ ամենը ճիշտ է, իսկ իշխանությունները պարզապես ստում են, ստում են ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Այդպես էլ, երբ համացանցում մեծ տարածում գտան վերջին օրերի սահմանային միջադեպերի մասին տեսանյութերը, իշխանության ներկայացուցիչները շտապեցին հերքել դրանց իսկությունը, բայց հետո ՊՆ-ն հաստատեց, որ դրանք հենց սահմանային իրադարձություններին են վերաբերում ու հենց վերջին օրերին։ Ու հիմա, երբ իշխանությունների խոսքերն ու հավաստիացումները որևէ արժեք չունեն, ավելին՝ նրանց հավատացող գրեթե չի մնացել, Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ մամուլում հրապարակված փաստաթուղթը միակն է, չկա ու չի կարող լինել գաղտնի հավելված։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սրանից, ըստ տրամաբանության, պետք է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, այլ փաստաթուղթ (փաստաթղթեր) գոյություն ունի, որի բովանդակության մասին հանրությունը գաղափար անգամ չի կարող ունենալ։ Ու երբ այն կիրարկվի, հասարակությունը կրկին կանգնելու է փաստի առաջ։ Այսինքն, Փաշինյանն ինքը, հերքելով նման փաստաթղթի առկայությունը, ակամա խոստովանեց, որ նման փաստաթուղթ կա: Ի վերջո, տեսեք, Փաշինյանը հայտարարում է Արծվաշենի անկլավի վերադարձի խնդրի մասին, որը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, խոսում է անկլավների մասին և այլն։ Մյուս կողմից՝ մեծագույն պարադոքս է, որ հրաժարական տված, հետո խորհրդարանում երկու անգամ չընտրված անձը, որ ինքն իրեն ապօրինաբար ԺՊ է կարգել, երկրի ու նրա անվտանգային համակարգի հետ ինչպես ցանկանում, այդպես էլ վարվում է, մոլորեցնում է հասարակությանն այնքան, ինչքան իր ջանքերը ներում են, ավելին՝ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որն ինչքան էլ Նիկոլն ասի, թե «100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին», հենց միայն այն հանգամանքը, որ ինքն է նման բան հայտարարում, հաստատում է, որ 100 տոկոսով հակառակն է լինելու։

Այս ամենին զուգահեռ, այն պայմաններում, երբ պետական ինստիտուտները քաոսի են մատնվել ու կազմաքանդված վիճակում են, երբ իր մեղքով պատերազմ ենք պարտվել, հազարավոր զոհեր ենք տվել, երբ Հայաստանի անվտանգությունը անձամբ է հասցրել զրոյի, երբ մշտապես զբաղվել է քայքայելով, քանդելով ու կործանելով, Նիկոլն իրեն իրավունք է վերապահում ընդդիմությանը մեղադրել քայքայիչ գործունեություն իրականացնելու հարցում։ Ապշելու բան է... Ու այս ֆոնին առավել տեսանելի է դառնում այն միտումը, որ Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափում է որևէ թթու խոսք ասել Ալիևի հասցեին կամ արժանի պատասխան տալ նրա հոխորտանքներին, սակայն մշտապես պատրաստ է ընդդիմադիրներին անվանարկել ու դավաճան որակել։ Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը այսքան շտապում դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում փաստաթուղթ ստորագրել։ Արդյո՞ք պատճառն այն է, որ իրենք էլ գիտեն՝ ընտրություների արդյունքում Փաշինյանը հնարավորություն չի ունենալու ընտրվել վարչապետի պաշտոնում։

Թեպետ կան նաև այլ տեսակետ ունեցողներ, որ առաջիկայում այս ամենը կմատուցվի այնպիսի սոուսով, թե իբր Հայաստանին ձեռնտու տարբերակներ են քննարկվում, որպեսզի ընտրություններում Նիկոլը հաջողության հասնի, իսկ ընտրություններից հետո... Այ, ընտրություններից հետո, նման ողբերգական սցենարի դեպքում, այլևս անկումն ու կործանումը անկասելի կլինեն... Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կլինի Հայաստանի վերջը:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal