Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գուցե արդեն վաճառե՞լ է երկիրը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ականատես ենք լինում քայլերի, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում պերմանենտ պահպանել լարվածությունը: Խոսքը, մասնավորապես, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների մասին է: Այդ քայլերն ուղղված են նաև նշվածից բխող խնդիրներում խառնված Ռուսաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը, մտավոր օգնություն ստանալով Թուրքիայից և Իսրայելից, կարողանում է փայլուն կերպով մեր դեմ օգտագործել հոգեբանական և տեղեկատվական պատերազմների միջոցները: Արդեն երեք տարի է՝ նման գործընթաց կա: Հիմա առկա իրավիճակը պարզապես նշվածի շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը դեռ բավարարված չէ իր հաղթանակով, իսկ ռուսական խաղաղապահների առկայությունն էապես նվազեցրել է նրանց ախորժակը: Ու թեպետ 4,5 տարվա համաձայնություն կա, բայց ադրբեջանական, թուրքական և իսրայելական կողմերն ամեն ինչ անելու են ռուս խաղաղապահների հարցն ակտուալ դարձնելու համար: Այս իմաստով պատահական չեն նաև Բաքվում ռուս խաղաղապահների դեմ իրականացվող ցույցերը: Իսկ ավելի մեծ հաշվով, ոչինչ պատահական չէ: Նպատակը ռազմավարական բարձունքների տիրապետումն է, որին ուղղված քաղաքականությունը դեռ երկար է տարվելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով անցնող շաբաթ հայադրբեջանական սահմանային որոշ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ արտաքին ազդակներին ու հայտարարություններին՝ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ի ակտիվությունն այս առումով ավելի շատ ուղղված է իրավիճակը սրելուն, որովհետև դա բխում է ԱՄՆ-ի շահերից: «Նրանք լայնածավալ ռազմավարական ծրագիր են իրականացնում, որը ՌԴ-ի և Չինաստանի հարավային հատվածներում անկարգություններ, լարվածություն ստեղծելու նպատակ է ենթադրում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին, որոնց նկատմամբ թերահավատ մետեցումների աճ կա, ես մի քանի հանգամանք կառանձնացնեի: Այստեղ պետք է հաշվի առնենք նախ այն, որ ՌԴ-ն պետություն է, որն ունի իր շահերը և հետաքրքրությունները: Երկրորդ՝ մենք արդեն ավելի քան 3 տարի է՝ կորցրել ենք մեր՝ դաշնակից լինելու բարոյական իրավունքը: Նրանք շատ լավ են հասկանում, որ այս կառավարությունը չի կարող իրական դաշնակից համարվել: Հաշվի առնենք, օրինակ՝ միայն այն, որ ունես երկրի ԱԽ քարտուղար, որը ժամանակին մասնակցել է ՌԴ դեսպանատան դեմ տեղի ունեցող ակցիաներին, կամ կա վարչապետ, որը ժամանակին հայտարարություններ է արել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ:

Ցանկը կարող ենք շարունակել, բայց ՌԴ-ն շատ լավ է պատկերացնում, թե Հայաստանում հեղափոխություն կոչվածն ինչ նպատակներ է հետապնդում: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց այդ հեղափոխություն կոչվածի մի մասն էր նաև Արցախյան պատերազմը, որի ժամանակ միայն ռուսական վճռականության արդյունքում պահպանվեցին տարածքային որոշակի կետեր: Այդուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ չէ զոհաբերել իր շահերը հանուն մի երկրի, որի իշխանությունն ամբողջովին հակառուսական տրամաբանության մեջ է և հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար օգտվում է յուրաքանչյուր առիթից: Այնպես որ, պետք չէ շատ բան սպասել: Մենք այդ պարագայում նման ենք մեկին, որն ապրում է ուրիշի հաշվին ու մտածում է, որ ինքը կարող է ոչինչ չանել, բայց իրեն պարտավոր են պահել ու կերակրել: Եվ անգամ այս բանակցություններում հայկական կողմին, փաստորեն, ներկայացնում է գեներալ Մուրադովը»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանի խոսքով, ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե նախասիրությունների, այլ լուրջ ռազմավարական խնդիր են, և այս առումով պետք է խելամիտ գտնվել: Նրա խոսքով, այդ համատեքստում կարևոր է Ռուսաստանի հետ որոշակի եզրեր գտնելը, ինչն այս իշխանության դեպքում, սակայն, անհնար է: «Ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, զարգացնելու ու կառուցելու, այլ քանդելու, ոչնչացնելու իշխանություն է, և նրանք կանգ չեն առնի: Ես չեմ բացառում նաև ավելի վաղ շրջանառվող այն վարկածը՝ կապված 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը հանձնելու վերաբերյալ Փաշինյանին արված առաջարկի հետ: Գուցե այդ ծրագիրն արդեն իրագործվե՞լ է, գուցե այդ գումարներն արդեն փաշինյանական ընտանիքի անձնական հաշիվների վրա՞ են: Ավելին՝ գուցե, ինչպես առևտրականը, արդեն վաճառե՞լ է երկիրը: Այս իրավիճակում ես ոչինչ չեմ կարող բացառել: Իրավիճակը բավականին լուրջ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal