Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարզ մանիպուլյացիա և ուրիշ ոչինչ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պարտերազմում կրած ծանր պարտությունը տարածաշրջանում փոխել է ուժերի հարաբերակցությունը։ Ադրբեջանը ոչ միայն բռնազավթել է Արցախին պատկանող տարածքները, այլև սկսել է Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել։ Ուստի պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու արդեն օրեր շարունակ ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև, ըստ շրջանառվող տեղեկությունների, շարունակում են ամրանալ որոշ ուղղություններով։

Սրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից ստանալ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանի տարածքի ներսում իր վերահսկողության տակ ունեցած տարածքները՝ էքսկլավները, որոնք Հայաստանի տեսանկյունից անկլավներ էին։ Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական էքսկլավներ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն անկլավը։

Հարցն այն է, որ 90-ական թթ. սկզբին հայադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր անկլավները, որպես այդպիսին, փաստացի վերացան, իսկ այդ հարցը կրկին քննարկումների դաշտ մտավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված եռակողմ հայտարարության նախնական տարբերակում նշվում էր Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն կարճ ժամանակ անց տեքստից հանվեց այդ հատվածը։ Թերևս նաև դա է պատճառը, որ մինչև վերջերս քննարկվում էր այն տեղեկությունը, թե Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ադրբեջանին հանձնել նրա նախկին անկլավները։ Իսկ օրերս արդեն համացանցում հայտնված սահմանազատման մասին աշխատանքային փաստաթուղթն ավելի թեժացրեց սույն թեմայի շուրջ քննարկումները։ Ընդ որում, խոսքը ադրբեջանական բոլոր նախկին անկլավների՝ Տավուշից 5 գյուղերի և Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը ադրբեջանական վերահսկողության հանձնելու մասին է։

Ըստ էության, նախատեսվում է քննարկել նախկին Խորհրդային Միության ներսում գոյություն ունեցող սահմանների վերականգնումը, սակայն միջազգային իրավունքում որևէ պարտադիր պահանջ չկա, որ ֆեդերալ պետության փլուզումից հետո ներքին սահմանները պետք է դառնան նրանից անկախացած պետությունների սահմաններ։ Ուստի դրա վերաբերյալ պնդումը չպետք է միանշանակ ընդունել, ու անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հակընդդեմ գործիքներ կիրառել։ Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Սակայն իշխանություններն, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում են ստորագրել այդ հակահայկական փաստաթուղթը՝ անտեսելով տարածքային փոփոխությունների դեպքում նախատեսվող հանրաքվեի պահանջը։

Մյուս կողմից էլ անիմաստ է ակնկալել, թե Ազգային ժողովն այս հարցով կդիմի ՍԴ, քանի որ խորհրդարանը վերջերս տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում արդեն կանաչ լույս վառեց իշխանությունների գործողությունների առաջ։ Չպետք է անտեսել նաև անկլավների հանձնման խնդրի ռազմավարական նշանակությունը, քանի որ այն տարածքները, որոնք անցնելու են Ադրբեջանին, կարևորագույն հանգույցների կիզակետում են։ Նախ՝ Տավուշի անկլավներով են անցնում Հայաստանը Վրաստանին և Հայաստանը Ռուսաստանին կապող առանցքային նշանակություն ունեցող ճանապարհները, նաև Ռուսաստանից եկող գազամուղը, իսկ Տիգրանաշենով անցնում է Երևան-Մեղրի ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղին, որն, ըստ էության, Հայաստանը կապում է Իրանի հետ։

Ստացվում է այնպես, որ եթե Ադրբեջանին են հանձնվում այս անկլավները, ապա Հայաստանը կտրվում է արտաքին աշխարհի հետ իր ունեցած ուղիներից։ Ուստի ստացվում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն անպատիժ ներխուժում է Հայաստանի տարածք և զբաղեցնում առանցքային բարձունքներ, այլև անկլավների միջոցով ահռելի ազդեցություն է ձեռք բերում Հայաստանի տրանզիտային և ենթակառուցվածքային ուղիների վրա։ Այդ դեպքում պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ Իրանն ու Հնդկաստանը, որոնք շահագրգռված են, որպեսզի Հյուսիս-Հարավ միջանցքը, որը Պարսից ծոցը պետք է կապի Սև ծովի հետ, անցնի Հայաստանի տարածքով, կորցնեն իրենց հետաքրքրությունը այդ նախաձեռնության նկատմամբ, իսկ Հայաստանի տարածքով ծրագրի կյանքի կոչումը հարցականի տակ կդրվի։

Սակայն զարմանալի է, որ երբ անկլավների հանձնումը շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, Փաշինյանն ԱԺ ամբիոնից փորձում է արդարանալ՝ մեջտեղ բերելով Արծվաշենի հարցը, բայց այս անկլավի նշանակությունը ոչ մի դեպքում չենք կարող համեմատության մեջ դնել Ադրբեջանի անկլավների հետ։ Նախ՝ Արծվաշենը Հայաստանի սահմանամերձ Վահան գյուղից մոտ 20 կմ հեռավորության վրա է, տարածություն, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով: Ուրեմն, ո՞վ և ի՞նչպես պետք է ապահովի այդ ճանապարհի անվտանգությունը, մնում է հարցական։ Ճիշտ է՝ արծվաշենցիները պատմական կապերով պայմանավորված մեծ նշանակություն կարող են տալ այս հարցին, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին գնաց այն փոխանակելու կամ, այսպես ասած, բարտերի ճանապարհով։ Մյուս կողմից էլ՝ Արծվաշենը ազերիները ավերակների են վերածել։

Այնպես որ, ինչքան էլ Արծվաշենի թեման ցավոտ լինի ոչ միայն արծվաշենցիների, այլև յուրաքանչյուր հայի համար, այդ թեմայի արծարծումը ներկայումս պարզ մանիպուլ յացիա է: Ընդհանրապես, անկլավների հարցի բարձրացումը մեծ հաշվով նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն զիջում է իր կոմունիկացիաները, այլև Ադրբեջանին ճանապարհ է տալիս Նախիջևանի հետ կապվելու համար։ Սակայն սա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին բացեիբաց հայտարարել, թե նախապատրաստվող փաստաթուղթը 100 տոկոսով բխում է մեր շահերից, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակմանն անդրադառնալով՝ ընդգծել, որ եթե Ադրբեջանը ճանապարհ է ուզում, մենք էլ ենք ուզում ճանապարհ։

Հիմա իշխանություններն անգամ չեն կարողանում երաշխիքներ տալ Սյունիքում անցնող ճանապարհների անվտանգության մասով, հայտարարում են, օրինակ՝ զանգեք ԱԱԾ և այլն, ապա ի՞նչ վստահությամբ են խոսում Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների մասով: Որևէ երաշխիք կարո՞ղ է լինել։ Իհարկե, ոչ: Ուրեմն, Ադրբեջանի պահանջների տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանը շարունակելու է միակողմանի զիջումների գնալ։ Եթե, իհարկե, այս իշխանությունները մնան, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է, եթե տոտալ, աննախադեպ, սանձարձակ կեղծիքներ չլինեն:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank