Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քաղաքական ուժին միշտ էլ հարմար է ցույց տալ թիվ, որը «ժողովուրդը» հեշտ կմարսի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կամ բարձր գների պահպանումը շարունակվում է: Սա մտահոգիչ է այն առումով, որ չեն աճում մարդկանց եկամուտները, կա անգամ նվազման միտում: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հիշեցնում է՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, տարեկան գնաճը կազմում է 5,8, իսկ սննդի դեպքում՝ 7,4 տոկոս, բայց եթե իրական գնաճի մասին ենք խոսում, ապա այն տասը-տասնհինգ տոկոսից պակաս չէ:

«Շատ հիմնավոր կասկածներ ունենք և համարում ենք, որ այս ինֆորմացիան արժանահավատ չէ: Գնաճը պետք է ուսումնասիրվի առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում, ոչ թե այն տարբերակով, ինչպես անում են մեզ մոտ: Վերցնում են 470 անուն ապրանք, ուսումնասիրում գները և միջինացված թիվ ներկայացնում: Ես բազմիցս առաջարկել եմ՝ առանձնացրեք տասնհինգ-քսան ապրանք, հաշվարկեք գները և այդ դեպքում հստակ կհասկանանք, թե ինչ չափերի է հասնում գնաճը, օբյեկտիվ պատկեր կունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ պետք է հաշվի առնել, որ կան ապրանքներ, որոնք մարդիկ ձեռք են բերում, ասենք, քսան, անգամ երեսուն տարին մեկ անգամ, ուստի այդ ապրանքի թանկացումը մեծ հաշվով նշանակություն չունի մարդու ընտանեկան բյուջեի վրա: Հետաքրքրվում ենք՝ այդ դեպքում վիճակագրություն իրականացնող պետական կառույցը գնաճն ուսումնասիրելիս ինչո՞ւ չի գնում առաջարկվող ուղիով՝ ուսումնասիրել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գները և այդ դեպքում հասկանալ գնաճի կամ գուցե գնանկման իրական պատկերը: «Քաղաքական ուժին միշտ էլ հարմար է ցույց տալ մի թիվ, որը «ժողովուրդը» հեշտ կմարսի, հատկապես, երբ երկրում հուսահատ տրամադրություններ են»,-պատասխանում է մեր զրուցակիցը:

Պողոսյանն ասում է՝ քաղաքական անկայուն վիճակն, իհարկե, ազդում է տնտեսության վրա, և երբեմն այս թվերն ասվում են մարդկանց հանգստացնելու համար: «Ոչ մեկ անգամ եմ ասել, որ հինգ-վեց տոկոսանոց գնաճը վատ բան չէ, բայց դրան զուգահեռ առաջանցիկ տեմպով պետք է աճեն մարդկանց եկամուտները, ինչպես Արևմուտքում: Գները բարձրանում են հինգ-վեց, բայց եկամուտներն աճում են, օրինակ՝ յոթ-ութ տոկոսով, այդ պատճառով շատերն անգամ չեն նկատում գնաճը: Իսկ ե՞րբ են վերջին անգամ մեր երկրում աճել մարդկանց եկամուտները: Երբ տասը տոկոսով թոշակնե՞րը բարձրացան, բայց դա զավեշտ է, անգամ վիրավորանք»,-ընդգծում է Պողոսյանը:

Շուկայում գնաճի, գնանկման, որակի ստուգման առումով շատ կարևոր է, որ ակտիվ գործեն հասարակական կազմակերպությունները: Այդ դեպքում թերևս պետական գերատեսչությունները կզգան հասարակական սեկտորի «ճնշումը»:

«Մեր երկրում գնաճին հետևում է երկու գերատեսչություն՝ Կենտրոնական բանկը և Վիճակագրական կոմիտեն: Մենք ժամանակին մասնակցում էինք խանութներում իրականացվող շրջայցերին, գների ուսումնասիրությանը: Հետո, չգիտեմ թե ինչու, քիչ-քիչ մոռացանք դրա մասին: Մյուս հասարակական կազմակերպությունների մոտ էլ ես այդ ձգտումը չեմ տեսնում: Այս գործընթացը երկկողմանի է: Մի կողմից պետությունը ցանկություն չունի ներգրավվելու, մասնակից դարձնելու հասարակական սեկտորին, մյուս կողմից էլ հասարակական սեկտորն է պասիվ: Անկասկած է նաև մեկ բան, որ բավականին սուղ են ՀԿ-ների ֆինանսական միջոցները և աշխատուժը, բայց առաջնային խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու դեպքում ամեն ինչ էլ կարելի է հայթայթել»,-նշում է ՀԿ-ի նախագահը:

Արմեն Պողոսյանն ասում է՝ իրենց հետ այսօր պատշաճ կերպով աշխատում է միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Մյուս մասը խուփ է: Ես խորհրդի անդամ եմ Կենտրոնական բանկում, Շուկայի վերահսկողության և այլ մարմիններում: Երբ այդ խորհուրդներին հարցնում ենք՝ ինչո՞ւ մեզ քննարկումներին չեք հրավիրել կամ տեղեկացրել դրանց անցկացման մասին, միշտ մի պատճառ գտնում են: Օրինակ՝ կարող եմ լաբորատոր փորձաքննության պատասխաններ ուղարկել և երկու ամիս պատասխան չստանալ, այն դեպքում, երբ ամենաքիչը տասն օրվա մեջ մեզ պետք է պատասխան տրվի, չէ՞ որ մենք հասարակական կազմակերպություն ենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal