Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամենամեծ սպառնալիքն այս իշխանությունն է. կորցրել ենք անվտանգությունը, տնտեսության զարգացման հետագա պոտենցիալը ևս կորցնում ենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնական մակարդակով Հայաստանում չի բացառվել կապիտուլ յացիոն ակտից հետո հերթական փաստաթուղթը ստորագրելու հնարավորությունը: Այդ փաստաթուղթը, որն ամբողջությամբ չի հրապարակվել, այդուհանդերձ, առաջացրել է մտահոգություններ նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի առումով:

Մինչ հնարավոր սահմանագծման և սահմանազատման գործընթացից բխող տնտեսական հետևանքներին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը նկատում է. «Ի՞նչ է պետք մեր պետության հարատևման համար: Գաղտնիք չէ, որ մենք կանգնած ենք պետության կորստի վտանգի առաջ, և արտագաղթի տրամադրվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ բնակչության շրջանում ամեն օր է ահագնանում: Միևնույն ժամանակ, գիտենք, որ պետությունը հայրենիք է դառնում բնակեցվածության շնորհիվ, իսկ եթե բնակչությունը դատարկվում է, այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է դառնում: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հետևյալը կասեմ. փաստաթղթից դեռևս պարզ չէ, հստակ չգիտենք, թե ինչ է լինելու, բայց, այնուամենայնիվ, այո, շատ է խոսվում վտանգների մասին:

Բացի այդ, որոշ պաշտոնյաներ ու իշխանական պատգամավորներ ազդակներ են ուղարկում հանրությանն առ այն, որ, այո, կան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն, հնչեցնում են նաև այդ գյուղերի անունները: Եթե նշվածն իրականություն դառնա, ապա Վրաստանի հետ հիմնական տրանսպորտային կապը, որը նաև մեր հիմնական ճանապարհն է արտաքին աշխարհի հետ, վտանգի առաջ է հայտնվելու: Բացի այդ, նշված ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչպես նշում են, այդ անկլավները հանձնելու դեպքում էլ Ադրբեջանը, բնականաբար, դրանք կբնակեցնի ոչ թե սովորական բնակչությամբ, այլ տեռորիստներով, որոնք անընդհատ ազգամիջյան ինչ-որ խնդիրներ կհրահրեն: Այս ամենի հետևանքով արտագաղթը կավելանա, Տավուշը պարզապես կդատարկվի»:

Երկրոդ կարևորագույն խնդիրն, ըստ մեր զրուցակցի, վերաբերում է զբոսաշրջությանը: «Մեր երկրի տուրիստական հիմնական ներհոսքը Վրաստանի կողմից է: Տուրիստների մեծ մասը գալիս է Վրաստան, Վրաստանից Ոսկեպարի ճանապարհով գալիս է մինչև Տաթև ու նորից հետ գնում: Տուրիստների այցի ժամանակ դեսպանատները միշտ ճշգրտումներ են կատարում Հայաստանի սահմանային իրավիճակի հետ կապված՝ հասկանալու՝ իրենց քաղաքացուն վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ այդ ճշգրտումների են որոշում՝ թույլատրել, թե չթույլատրել այցը: Վերոնշյալի իրականացման դեպքում կարող ենք մոռանալ նշվածի մասին, որովհետև նրանք ուղիղ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ճանապարհով, որտեղ լինելու են տեռորիստներ, տեղակայված են լինելու ադրբեջանական ու ՀՀ ԶՈւ-եր: Այդ դեպքում կարող ենք մոռանալ տուրիստական հոսքի մասին, որը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի»:

Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, հաջորդը բեռնափոխադրումների խնդիրն է. «Գաղտնիք չէ, որ նշված ճանապարհով են իրականացվում Հայաստանի ներմուծումներն ու արտահանումները: Անվտանգության գոտիները չապահովելով՝ մենք կարող ենք մոռանալ նաև այդ բեռնափոխադրումների մասին: Մեծ հաշվով, տնտեսությանն էական վնաս է հասցվելու, տարածաշրջանի բնակչությունն արտագաղթելու է, իսկ Ադրբեջանը, ինչպես հիմա, այնպես էլ ժամանակի ընթացքում մետր-մետր առաջ է գնալու:Այդ ամենի հետևանքով ժամանակի ընթացքում մենք ուղղակի մոռանալու ենք Տավուշի մասին: Նույն վտանգը, մի քիչ վերապահումներով, սպառնում է նաև Սյունիքի տարածաշրջանին, քանի որ խոսվում է նաև Տիգրանաշենը թշնամուն հանձնելու վտանգի մասին»: Ն. Սարգսյանը նկատում է՝ Հայաստանի հարատևման համար մեզ առաջին հերթին հարկավոր է օր առաջ տնտեսությունը զարգացնել, որով հնարավոր կլինի գումար գեներացնել և ուղղել նախ պաշտպանական ոլորտին՝ ապահովելու երկրի անվտանգության երաշխիքները:

«Բայց եթե անվտանգությունը խաթարված է, ու վտանգում ենք նաև տնտեսությունը, այդ դեպքում տնտեսության վերականգնման հույսը վերջնականապես կորցնում ենք, որովհետև ներդրումների համար առաջին նախապայմանն անվտանգության հենասյունն է: Եթե անվտանգություն չունեցանք, տնտեսության մասին կարող ենք մոռանալ: Մենք կորցրել ենք անվտանգությունը, տնտեսության զարգացման հետագա պոտենցիալը ևս կորցնում ենք, հետևաբար, մի քանի տարի հետո երկիր ունենալու մասին ևս կարող ենք մոռանալ: Ընդհանուր առմամբ, հիմնական սպառնալիքը վերաբերում է պետության կորստին, մնացածն ածանցյալներ են: Հաշվի առնելով որոշ գյուղեր հանձնելու վերոնշյալ ազդակները՝ կասեմ հետևյալը. սա ուղիղ վտանգ է՝ Հայաստանի սուվերեն տարածքից որոշ ռազմավարական նշանակության տարածքներ և ճանապարհներ կարող են թշնամու վերահսկողության տակ անցնել: Սա նաև տվյալ տարածաշրջանի բնակչության անվտանգությանը սպառնացող հանգամանք է լինելու, ինչի հետևանքով նրանք արտագաղթելու են: Բացի այդ, վտանգվում է նաև Հայաստան-արտաքին աշխարհ կապի զարգացումը: Իսկ եթե դիտարկենք այս ամենի հանրագումարը, ապա խոսքը, մեծ հաշվով, պետության կորստի վտանգի մասին է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս ֆոնին իշխանության կողմից հայտարարվող տնտեսական ձեռքբերումների, նաև ներդրումների հոսքի վերաբերյալ հայտարարություններին, Ն. Սարգսյանն ընդգծեց. «Մինչ այս արդեն հնարավորություն ունեցել ենք ծանոթանալու նրանց ուղեղի հնարավորություններին: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման հայտարարություններով իրենք ծաղրում են հասարակությանը, որովհետև այս կառավարության ներկայացուցիչներին կարելի է զուտ անմեղսունակ բնութագրել: Այդ թիմի անդամ լինելու պարտադիր պահանջը տգետ և սուտասան լինելն է: Իսկ վերջին՝ «ներդրումները հորդում» են ասվածը ևս չի համապատասխանում իրականությանը: Իրենք շարունակում են կեղծել, ստել: Իսկ ինչո՞ւ ներդրումների հոսք հնարավոր չէ: Նախ՝ ֆիքսենք, որ ներդրումները, և, ընդհանրապես, կապիտալը հոսում են այնտեղ, որտեղ ավելի բարձր շահութաբերություն կա: Ներդրողների համար որոշում կայացնելը մի քանի բաղադրիչներից է կախված, որոնցից մեկն էլ անվտանգության հենասյունն է, ինչպես նաև անվտանգության երաշխիքը: Եթե տվյալ երկիրն անվտանգ է, կսկսեն մտածել ներդրումների մասին, եթե անվտանգ չէ, ապա ներդրումների մասին ևս կարող ենք մոռանալ: Մեր պարագայում երկրորդ տարբերակն է, որի վառ ապացույցը դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ ամենօրյա սահմանային բախումներն են, ինչպես նաև անկայուն իրավիճակը»:

Ներդրումների համար երկրորդ խանգարող հանգամանքը, ըստ մեր զրուցակցի, քաղաքական անկայունությունն է. «Այս դեպքում բոլորն սկսում են ծախսողական վարքագծից խնայողական վարքագծի անցնել: Սպասում են վերադասավորումներին, փորձում են հասկանալ, թե ինչ կկատարվի, որ ըստ այդմ էլ ներդրումներ իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ որոշում կայացնեն: Մյուս խնդիրն սպառման շուկան է: ՀՀ-ն գայթակղիչ սպառման շուկա չունի: Բացի այդ, ՀՀ-ն չունի պարզեցված հարկային, մաքսային դաշտ և անհրաժեշտ օրենսդրություն: Հայաստանը նաև կանխատեսելի չէ, որովհետև կառավարությունը միշտ մի բան ասում ու պարտադիր այլ բան է իրականացնում: Եթե այս ամենին նայենք ներդրողների աչքերով, ապա այս իրավիճակում նրանք ներդրումներ կատարելու որոշում չեն կայացնի: Իշխանությունները, մեծ հաշվով, ստում են: Այդ սուտը հիմա նաև նախընտրական քարոզչության բաղադրիչ է պարունակում: Ցույց են տալիս, թե իբրև ամեն ինչ լավ է, հետայսու լավ է լինելու, որպեսզի մի քիչ ձայներ կորզեն»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այնուամենայնիվ, դեռ հնարավոր է վերականգնման մասին մտածել. «Բայց նշված ճանապարհները թշնամու վերահսկողությանը հանձնելուց հետո մեր վերականգնումը ոչ թե տարիներ, այլ դարեր կտևի, եթե, իհարկե, հնարավոր լինի վերականգնվել: Ինչպես նշեցի, Հայաստանի զարգացման համար առաջին հերթին պետք է տնտեսությունը զարգացնել, որը նաև անվտանգության ամրապնդման համար գումար գեներացնելու միակ միջոցն է: Եթե տնտեսության պոտենցիալն արդեն փոշիացվել է, նշանակում է՝ այդ գումարներն արդեն չենք կարող հայթայթել, նշանակում է՝ չենք կարողանալու անվտանգության գոտիներ ապահովել, չենք կարողանալու բավարար գումար տրամադրել կրթության, գիտության զարգացմանը: Հետևաբար, նշանակում է, որ մենք վաղ թե ուշ կորցնելու ենք մեր պետությունը և մեր պետականությունը: Մենք ժամանակ չունենք: Այդ ժամանակը չունեինք դեռ երեք տարի առաջ: Եթե երեք տարի առաջ մտածում էինք, որ վերականգնումը հնարավոր է 5, երկու տարի առաջ՝ տասը, մեկ տարի առաջ՝ 15 տարում, ապա այժմ այդ տարիները շատ ավելին են: Իսկ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա այն, ինչի մասին բոլորը բարձրաձայնում են, այսինքն՝ որոշ ճանապարհների և գյուղերի հանձնում, ապա մեր հետագա զարգացման ու մեջքներս ուղղելու շանսը վերջնականապես բաց կթողնենք»:

Մեր զրուցակիցը նշեց, որ նշված սպառնալիքներից զատ, ամենամեծ սպառնալիքն այս իշխանությունն է. «Երբ սկսենք խոսել վերականգնման մասին, առաջին քայլը այս իշխանությանն իրենց աշխատասենյակներից դուրս շպրտելը պետք է լինի»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal