Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանության վերարտադրությունն այս պահի դրությամբ գրեթե անհնար է դարձել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններին մասնակցելու է 27 քաղաքական ուժ: Կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախընտրական ցուցակները:

Վերլուծելով հայաստանյան քաղաքական համակարգի բնույթը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը նման թվով մասնակցությունը մի քանի հանգամանքով է բացատրում. «Ընդհանրապես, խորհրդարանական կառավարման համակարգում տարբեր երկրներում ընտրություններին բազմաթիվ կուսակցություններ են մասնակցում, որովհետև խորհրդարանն է այն բարձրագույն մարմինը, որը քաղաքականություն է որոշում: ՀՀ-ում հիմա այդպես չէ, որովհետև կառավարությունը ու հատկապես վարչապետն է որոշում քաղաքականությունը: Բայց մարդիկ հաշվի են առնում այն հանգամանքը, որ գալիք ընտրություններում իշխող քաղաքական ուժը չի վերարտադրվելու, ըստ որի՝ քաղաքական որոշումներ կայացնող ու կարևոր մարմինը լինելու է ԱԺ-ն: Հենց այս պատճառով է նաև, որ բազմաթիվ ուժեր են մասնակցում ընտրություններին: Երկրորդ հանգամանքն այն է, որ ՀՀ-ում կուսակցական համակարգը կայացած չէ, իսկ չկայացած քաղաքական համակարգը տասնյակ կուսակցություններ է ստեղծում»:

«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ համեմատաբար մեծ թվով մասնակցության մյուս պատճառն ազգային մտածելակերպն է: «Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ կարևորվում է անձը, լիդերը: Բոլորին թվում է, որ ավելի լավ է իրենց սեփական մարդ-կուսակցությունը բացել, քան լինել այլ կուսակցության երկրորդ համարը: Եթե մարդը կարող է հարյուր ՍՊԸ բացել, այդ տրամաբանությամբ էլ կուսակցություններ են բացվում: Ավելին, իրենց թվում է, որ եթե լրագրողների մոտ որպես X կուսակցության ղեկավար են ներկայանում, ապա ավելի ծանրակշիռ են դառնում, իսկ թերարժեքության բարդույթը վերանում է: Բացի նշվածներից, այլ պատճառ ևս կա. ընտրություններին ընդառաջ շատ դեպքերում ստեղծվում են հատուկ կուսակցություններ՝ X կուսակցությանն աջակցելու նպատակով:

Դրանք հիմնականում մարդ-կուսակցություններ են, որոնց խնդիրը միայն Y կուսակցությանը քննադատելն է: 27 կուսակցություն է մասնակցելու, բայց բոլորը տարբեր խնդիրներ են իրենց առջև դրել, և, ըստ այդմ էլ, պայքարի տարբեր ձևաչափեր են լինելու: Ճիշտ է, 27 ուժ է մասնակցելու, բայց այսօրվա դրությամբ ազդեցիկ ուժերը չորսն են՝ «Հայաստան» դաշինք, «Քաղպայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք և ԲՀԿ-ն: Պայքարն այս ուժերի նպատակների միջև է լինելու, իսկ նպատակները տարբեր են: «Հայաստան» դաշինքի ու «Քաղպայմանագրի» հիմնական նպատակն իրենց ղեկավարներին վարչապետի պաշտոնում տեսնելն է: ԲՀԿ-ն պայքարում է նրա համար, որ ունենա այնքան տեղ, որքան ունի այժմ, հնարավորության դեպքում՝ նաև ավելին: «Հայրենիքը» պայքարում է նախ՝ խորհրդարան անցնելու, հետո հնարավորինս մեծ ու ազդեցիկ խմբակցություն ունենալու համար, որպեսզի ապագայում ազդեցիկ խոսք ունենան կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: ԼՀԿ-ի խնդիրն էլ խորհրդարան անցնելն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ մնացած բոլոր կուսակցություններն ու դաշինքները տարբեր նպատակների համար են պայքարում:

«Մի մասն այս ընտրություններին մասնակցելու հնարավորությունն իր քաղաքական ուժին PR անելու համար է օգտագործում: Այդ PR-ը հետագա ընտրությունների համար է: Մի մասին էլ բավարարում է նաև ֆինանսական էքսցենտրիկ հաճույքները, կամ իր անձնական PR-ն է անում: Այս շարքում են նաև այն կուսակցությունները, որոնք մասնակցում են զուտ այս կամ այն կուսակցությանը քննադատելու համար: Այսինքն, սրանք բոլորը ֆոնային քաղաքական ուժեր են: Քաղաքական գործընթացի մեջ ընդամենը երանգ են ապահովում, դրա համար նրանց պայքարն էական չէ: Հիմնական պայքարը երկու անձերի միջև է լինելու:Ավելի շուտ, նժարին է լինելու այն կյանքը, որը ձևավորել էր Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տասը տարիներին, և այն կյանքը, որը խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիները»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանության սատելիտ ուժերին ու ընտրություններում նրանց ունեցած հնարավորություններին և շանսերին, քաղտեխնոլոգը նկատեց. «Այդ ուժերը զրո ազդեցություն ունեն: Այս ընտրությունների առանձնահատկությունը հենց հետևյալն է. խորհրդարան անցնելու դեպքում վերոնշյալ առանցքային չորս ուժերից «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն կարող են դաշինք կնքել ու կոալիցիոն կառավարություն ձևավորել: Մինչդեռ «Քաղպայմանագիրը» դաշնակից որևիցե ուժ չունի, որը կարող է մտնել խոհրդարան և որի հետ կարողանան կոալիցիա ձևավորել: Ավելի կոնկրետ՝ «Հայաստան» դաշինքը պոտենցիալ դաշնակիցներ ունի, ինչը չունի «Քաղպայմանագիրը»: Իրեն դաշնակից քաղաքական որևիցե ուժ չկա, որը կարող է անցնել խորհրդարան ու հաղթահարել անցողիկ շեմը: Իշխող ուժն այս պարագայում պետք է կեղծի ընտրությունները, նկարի 50+1, բայց դա չի անցնելու՝ հաշվի առնելով երկրորդ նախագահի հայտարարությունն առ այն, որ թույլ չի տալու կեղծել ընտրությունների արդյունքները:

«Քաղպայմանագիրն» այլ ճանապարհով էլ չի կարող կառավարություն ձևավորել, քանի որ կոալիցիա կազմելու հնարավորություն չի ունենա ո՛չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, որովհետև նշված երեք ուժերը հրապարակավ բացառել են դա: Մեծ հաշվով, այսօրվա դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի, հունիսի 20-ից հետո իշխող քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, կդառնա ընդդիմություն: Շեշտում եմ՝ այսօրվա դրությամբ, որովհետև հունիսի 18-ին կարող է և այլ պատկեր լինել»:

Քաղտեխնոլոգը հավելեց, որ իշխանությունը, որի վարկանիշի անկումը տեսանելի է, այսօր ևս անընդհատ քննադատում է նախկիններին: «Փորձում են աշխատեցնել այն, ինչ աշխատեց 2018 թ.-ին: Բայց նախկիններին մերժելու քաղաքականությունը հասկանալի պատճառներով հիմա չի աշխատում: Նախ՝ հեղափոխական էյֆորիա չկա, վիրուսը 5000 հոգուց ավելի մարդ է սպանել, Արցախյան կապիտուլ յացիոն փաստաթուղթ է ստորագրվել, որին նախորդող պատերազմի ժամանակ ավելի քան 5000 զոհ ու նաև տարածքային կորուստներ ունեցանք: Եթե նախկինների դեմ քննադատությունը 2018 թ.-ին ու դրանից հետո աշխատում էր, հիմա չի աշխատում: Այն ազդում է միայն Ն. Փաշինյանի ընտրազանգվածի վրա, որը այսօր բավականին քիչ է: Հիմա այս իշխանությունը արդար ու ազնիվ ընտրությունների ժամանակ չի կարող վերարտադրվել, ինչը կախված է նաև մրցակիցների ընտրարշավից: Եթե մրցակիցները չկարևորեն ընտրությունները, իշխանությունը կարող է վերարտադրվել: Այս պահի դրությամբ ազատ, արդար ընտրությունների պարագայում վերարտադրությունը գրեթե անհնար է դարձել: Վերարտադրման մյուս ճանապարհը, ինչպես արդեն նշեցի, ընտրությունները կեղծելն է, բայց ընտրությունները կեղծելու համար էլ պետք է շնորհք ունենալ: Այս իշխանությունն անգամ այդ շնորհքը չունի, իսկ միայն վարչական ռեսուրսով հնարավոր չէ վերարտադրվել: Բացի այդ, նույն վարչական ռեսուրսին տիրապետելու խնդիր ունի թե՛ Սյունիքում, թե՛ Երևանում, թե՛ բազում շատ այլ տեղերում»,-ասաց նա:

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ ընտրությունների դերն այս իրավիճակում արմատական նշանակություն ունի. «Կա՛մ փոխվում է իշխող քաղաքական ուժը, ու Հայաստանն ունենում է զարգացման հնարավորություն, կա՛մ չի զարգանում ու մնում է այն իրավիճակում, որում այսօր է, երբ ադրբեջանցիները հանգիստ մտնում են Սյունիք, իսկ վաղը կարող են հանգիստ մտնել Տիգրանաշեն, կարող են գալ Երևանի ինչ-որ մի թաղամաս: Այդ դեպքում Հայաստանում կսկսի արտագաղթը, երկիրը մարգինալ կարգավիճակ կստանա: Ընտրություններն այս ճակատագրական նշանակությունն ունեն. կա՛մ դեպի ապագա, կա՛մ մնալ այս ստորացված վիճակում: Դա է խնդիրը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal