Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սա փակ աչքերով դեպի ինքնասպանություն տանող ճանապարհ է, աղետն ու ամոթը գումարվել են իրար»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարծում եմ, որ շատ ավելի ցանկալի և նորմալ կլիներ, եթե հասարակությունը բավականին հավասարակշռված, հասկանալի, ոչ քաոսային հոգեվիճակով և տրամադրություններով մտներ ընտրական շրջան, որովհետև ընտրությունը հատկապես մեր նման երկրում գիտակցվածություն է պահանջում, տրամաբանվածություն, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նշում է՝ այս պահին կա պատկերացում, որ գուցե ընտրություններն են լինելու այս ամենից ել քը, փրկությունը՝ չնայած այս հոգեվիճակին և այս պայմաններին: «Երբևիցե քաղաքականության մեջ չլինելով՝ այս անգամ անձամբ ներգրավված եմ նորաստեղծ «Զարթոնք» կուսակցությունում: Մեր կուսակցության մեջ շատ են մարդիկ, որոնք հասկացել են՝ ոչ ստանդարտ լուծումներ են պետք: Հիմա ժամանակներն են ոչ ստանդարտ, և բոլորս մի քիչ այլ պարտականություններ ունենք, քան առաջ: Այս իմաստով տեսնում ենք, թե որքան քաղաքականացված է մեր հասարակությունը, բայց նաև՝ մոլորված: Շփոթմունքը շատ մեծ է, ժամանակն էլ շատ կարճ է կողմնորոշումներ ունենալու համար: Այս տեսակետից էլ է խառնաշփոթ: Տեսեք՝ քանի կուսակցություն և դաշինք կա, որոնք սկսել են ներկայանալ հասարակությանը: Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ անել: Հիմնական որոշակիությունն այսօր երկու բևեռի միջև է, որոնց դեպքում, քիչ թե շատ պատկերացում, պարզություն կա, թե ով ով է: Մի դեպքում Ռոբերտ Քոչարյանն է՝ իր դաշինքով, մյուս դեպքում՝ Նիկոլը, որից տպավորությունները թարմ են: Ամեն օր ու ժամ, երբ առավոտյան լույսը բացվում է, նայում ենք լուրերը՝ տեսնելու, թե ինչ նոր մի աղետ է մեզ պատուհասել: Այս երկու բևեռները հասկանալի են: Մնացածներն այդքան էլ հասկանալի չեն կամ ընդհանրապես հասկանալի չեն»,-ընդգծում է հոգեբանը:

Նալչաջյանն անդրադառնում է նաև կողմնորոշումներին: «Ազգը սթափվում է: Որքան ավելի ուժեղ հարվածներ է ստանում, մարդկանց որոշակի խումբ «պոկվում է Նիկոլի թմբիրից» և արդեն հասկանում է, որ երկրի, հայրենիքի հետ աղետալի մի բան է կատարվում: Աղետն ու ամոթը գումարվել են իրար, սա խայտառակություն և անպատվություն է մեզ համար: Որպես մեր երկրի քաղաքացի և հայ մարդ, բացի այս տագնապներից, մարդկային, հայրենիքի ծանր կորուստների զգացողություններից, կարծես թե, մեր պատիվը, արժանապատվությունը կորցրած լինենք: Մենք խայտառակված ենք աշխարհի առաջ: Այս զգացողությունն ունեցող մարդիկ օրեցօր ավելանում են»,-ասում է մեր զրուցակիցը: Միևնույն ժամանակ հավելում է՝ կա մի որոշակի շերտ, որն ունի կարծրացած դիրքորոշումներ:

«Սա նաև կախված է մարդկային տեսակից: Գիտեք՝ կան մարդիկ, որոնց դիրքորոշումները շատ քարացած են: Նա մտածում է ինչ-որ բան, ունի կարծիք ինչ-որ հարցի վերաբերյալ, դա քարացած է, կայուն և դրանով մարդիկ, կարծես թե, ինքնահաստատվում են: Այս խմբի մեջ, որոնք դեռ Նիկոլ են ասում, ավելի շատ տեսնում եմ ոչ թե Նիկոլի քայլերի նկատմամբ ինչ-որ դրական վերաբերմունք, տրամաբանական բացատրություններ և այլն, այլ կարծր ինքնահաստատում՝ «ես մի բան ասել եմ, իմ ծանոթների ու բարեկամների մոտ գոռգոռացել եմ, ասել եմ՝ ես եմ ճիշտ, սա այսպես լավ է, այս քայլը ճիշտ է և այլն», և հիմա այդ կարծր դիրքորոշումների պատճառով մարդիկ չեն կարողանում իրենց ներքուստ թույլ տալ իրենք իրենց դեմ դուրս գալ: Սա ավելի շատ անձի պրոբլեմի հարթության վրա եմ դիտարկում, քան Նիկոլ հավանելու, որպես երկրի ղեկավար նրան նորից տեսնելու ցանկության: Այս մարդկանց ինչ-որ մի շերտ դեռ կմնա մինչև ընտրություններն էլ:

Բացի դա, մարդիկ հակված են կտրուկ փոփոխություններից խուսափելուն, որովհետև թեկուզ այն վատը, որ հիմա կա, մի տեսակ հասկանալի է, մարդիկ սիրում են իներցիայի մեջ ապրել, կտրուկ փոփոխությունը միշտ իր մեջ անորոշություն է պարունակում: Մարդիկ վախենում են նոր փոփոխություններից, մի փոփոխության մեջ թաթախվեցին, տեսան՝ ինչի են բախվում, հիմա մի տեսակ վախենում են նորի մեջ թաթախվելուց: Իհարկե, սա բանական մոտեցում չէ և փակ աչքերով դեպի ինքնասպանություն տանող ճանապարհ է: Սրան ավելացնենք նաև փոխկապակցված մարդկանց, մարդիկ ինչ-որ շահադիտական հարցեր ունեն: Ցավոք, այդ շերտն էլ ունենք: Թշնամին, երբ այս աղետը կազմակերպեց մեր գլխին՝ նկատի ունեմ Նիկոլի և իր մուտանտների խմբի թիկունքում կանգնած ուժերին, մեզ լավ ուսումնասիրել էր, մեր և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը: Թույլ կողմերից են նյութապաշտությունը, ագահությունը, նախանձությունը, դրա վրա աշխատեցին: Բայց հիմա մարդկանց աչքերը մեծմասամբ բացվում են, ու իրենք հասկանում են, որ մեզ հետ շատ մեծ աղետ պատահեց և ավելի մեծը դեռ սպասվում է: Այս իմաստով գուցե ընտրությունները միակ ելքն են, որպեսզի ինչ-որ բան շտկվի: Մարդիկ ավելի ու ավելի շատ են նայում դեպի Ռոբերտ Քոչարյանի կողմը: Ընտրողները, որոնք կողմնորոշված չեն, ասում են՝ նոր մարդիկ ենք ուզում տեսնել, ում հետ կապված պատկերացումներ՝ կեսը ճիշտ, կեսը սխալ, իրենք չունեն»,-ընդգծում է հոգեբանը:

Շեշտում է՝ այսօր երկրի ղեկն իրենց ձեռքը պետք է վերցնեն ազնիվ, հայրենիքը սիրող, չվաճառվող, տարբեր ասպարեզների պրոֆեսիոնալներ: Հակառակ դեպքում կգլորվենք անդունդը, կոչնչանանք, ընդ որում՝ կոչնչանանք շատ դաժան ձևերով: Այն, ինչ կատարվում է մեզ հետ, գնահատում եմ որպես ցեղասպանության մի տեսակ, երբ երկրի կառավարությունը սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: Երբ նայում ենք քայլերը, մարդկանց, կարծես թե, տանեն կառափնարան՝ պատերազմի պահից սկսած մինչև մեր զինվորների գերեվարման դեպքերը: Ի՞նչ է նշանակում մի կրակեք, երբ թշնամին, մինչև ատամները զինված, քեզ վրա է հարձակվում, այսինքն՝ գիտակցված գնա դեպի մահ: Ապրում ենք այս աբսուրդի մեջ, պետք է այս անհեթեթությունից դուրս գալ, մեր պատիվը, մեր հայրենիքը վերականգնել: Ավաղ, մարդկային կորուստները հնարավոր չէ վերականգնել, բայց հնարավոր է նոր աղետներից մեզ հեռու պահել»,-եզրափակում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded