Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կա՛մ դու պայքարում ես Հայաստանն ու հայ ժողովրդին Նիկոլից ազատելու համար, կա՛մ նպաստում ես Հայաստանի վերջնական կործանմանը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետպատերազմյան իրականությունը բավական զգայուն իրավիճակ է ստեղծել։ Պարտության էմոցիոնալ հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներքաղաքական զարգացումներում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ։ Իսկ առջևում արտահերթ ընտրություններ են։ Շատերի կարծիքով, ավելի իդեալական կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, և միայն իրավիճակի կայունացումից հետո ընտրություններ տեղի ունենային, սակայն ունենք այն, ինչ ունենք։

Ավելին, ոչ ավել-ոչ պակաս, 27 կուսակցություն է մասնակցության հայտ ներկայացրել։ Սակայն մի կարևոր առանձնահատկություն պետք է հաշվի առնել, որ ընտրություններին 20 օր է մնացել, իսկ հանրության դեռևս չկողմնորոշված հատվածը բավականին մեծ է, ու այդ մարդկանց վստահությանն արժանանալու համար ներքաղաքական դաշտում ակտիվ պայքար է ընթանում։ Քանի որ իշխանությունները կոնկրետ ծրագրային ասելիք չունեն, ոչ մի խոստում չեն կատարել, գաղափարներ բացարձակ չունեն, երկիրը ավերել են, ձախողել են բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով փորձում են կրկին գործի դնել քաղաքական մանիպուլ յացիաների և ատելության բորբոքման «գործիքը»։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխող ուժը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես փաստացի միայնակ է մնացել, քանի որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող անխտիր բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ որևէ քաղաքական համագործակցության ձևաչափ։

Այսինքն, ինչպես առիթ ունեցել ենք արձանագրելու, «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն այլևս իրականություն է, ինչը նշանակում է, որ Նիկոլի պարտությունը փաստացի երաշխավորված է։ Իհարկե, կան նաև քաղաքական միավորներ, որոնք Նիկոլի հետ համագործակցությունը բացառելու հետ կապված հայտարարություն չեն արել։ Ավելին, որոշները նույնիսկ հենց այդ նպատակով էլ նետվել են դաշտ: Ճիշտ է, դրանք բոլորն էլ նույնիսկ 1 տոկոս ստանալու շանս չունեն, սակայն գոնե ընտրողների համար անհրաժեշտ է հասկանալ՝ ով ով է: Փաստացի ստացվում է, որ Նիկոլի հետ համագործակցության բացառման կամ չբացառման մասին որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը յուրատեսակ «լակմուսի» թղթի նշանակություն ունի: Նիկոլի ու նրա ուժի հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին հայտարարություն չանողներին կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը նրանք են, որոնք բոլորի համար ակնհայտ «նիկոլական պրոյեկտ են», ու նրանց քաղաքական պայքարի ողջ էությունը լինելու է իշխանական ջրաղացին ջուր լցնելը, երկրորդ խումբը՝ երբ պարզապես «ոչինչ չեն բացառում»։

Առաջինների հարցը պարզ է, դրանց հանրությունը արդեն որակել է որպես ՔՊ-ի կլոններ: Սակայն, անկախ նրանից, որ խմբի մասին է խոսքը, ցանկացած պարագայում, եթե չես բացառում Նիկոլի հետ համագործակցությունը, ուրեմն պարզապես թելում ես Նիկոլի թելը, մանիպուլացնում ես հասարակությունը, մի խոսքով՝ նիկոլություն ես անում։ Մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ուշագրավ ինդիկատոր է իրական ընդդիմադիր հատվածին թիրախավորելու հանգամանքը։ Նորից նշենք՝ վերը նշված 2-3 «միավորների» դեպքում ամեն ինչ հստակ ու պարզ է. նրանք չեն կարող ազնիվ ընտրարշավ անցկացնել, նրանք երկու խնդիր ունեն՝ ամենժամյա ռեժիմով թիրախավորել իրական ընդդիմությանը, անընդհատ շահարկել «նախկինների» թեման, մի խոսքով՝ հնարավոր ու անհնար մեթոդներով պայքարել Նիկոլի վերարտադրության համար, քանզի Նիկոլի իշխանավարումը ձեռնտու է հենց այդ՝ առավելապես արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արևմտյան շահերն առաջ մղող ուժերին, որոնց ձեռնտու չէ ազգային, հայրենասեր, պետականամետ ուժերի՝ իշխանության գալը:

Բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրարշավի ժամանակ «ձեռքի հետ» քննադատելով այս իշխանություններին՝ կթիրախավորեն ընդդիմադիր ուժերին ու կշահարկեն «նախկինների» թեման, լիարժեք կտեղավորվեն վերը նշված ուժերի շարքում: Այսօր, վերոշարադրյալ ուժերից զատ, մնացյալին պետք է մտահոգեն առաջին հերթին երկրի շահերը, պետք է բոլոր ուժերը գործադրեն, որ այս իշխանությունների պառակտիչ գործողությունները որևէ արդյունք չունենան։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակ կարմիր գիծ անցկացնել իրական ընդդիմության և կեղծ ընդդիմության միջև։

Իսկ դրա համար պահանջվող քայլերից մեկն էլ այն է, որ երկրի ապագայով մտահոգ իրական ընդդիմադիր ուժերը քարոզչական դաշտում միավորեն իրենց ողջ ներուժը երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու համար, քանի որ այն վաղուց արդեն Հայաստանի գլխին պատուհասի է վերածվել։ Այսինքն, այս ընտրությունների հիմնական թեզը բոլորի համար մեկը պետք է լինի՝ կա՛մ դու պայքարում ես Նիկոլից Հայաստանն ու հայ ժողովրդին ազատելու համար, կա՛մ նպաստում ես Հայաստանի վերջնական կործանմանը: Այլ ճանապարհ չկա...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded