Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավելի խոր արմատներ և հիմնավորումներ, քան հրապարակավ հայտարարվածները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru-ն «Ի՞նչ կա Հայաստանի արտգործնախարար Այվազյանի հրաժարականի տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչը բավական ժամանակ քննարկվում էր տեղեկատվական հոսքերի մակարդակով: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Արտաքին գործերի նախարարի պաշտոնանկությունը ցանկացած երկրում համարվում է արտառոց իրադարձություն, իսկ սուր քաղաքական ճգնաժամ ապրող Հայաստանում դա առաջին հերթին արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ներսում լուրջ տարաձայնությունների վկայությունն է: Մասնավորապես, հայ փորձագետների մեծամասնության կարծիքով, Այվազյանը հրաժարական տալու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ չի կարողացել ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի կողմից նախապատրաստված՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծին:

Ավելին, հաղորդվում է, որ Փաշինյանը փորձել է խորհրդարանի աջակցությունը ստանալ սույն համաձայնագրի ստորագրման համար առանց դրա բովանդակությունը հրապարակելու, բայց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մերժման պատճառով չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ: Այսինքն, նա գործել է այն ոգով, ինչպես պատրաստվել և ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որով ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Բայց այն ստորագրվել էր արտասովոր իրադարձությունների ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը հարձակողական գործողություններ էին իրականացնում: Հետևաբար, այն պատճառները, որոնք դրդել են Փաշինյանին հիմա էլ օգտագործել նման մարտավարություն, անհայտ են մնացել, և հայ հասարակության մեջ կասկածներ են ծագել, որ ներկայումս Երևանը պատրաստվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատված զիջել Բաքվին:

Ըստ «Հրապարակ» հայկական թերթի աղբյուրների, Փաշինյանը դիվանագիտական կորպուսից գաղտնի բանակցություններ է վարել, ընդ որում՝ առանց անվտանգության ոլորտի պատասխանատուների մասնակցության, դրանց մասին տեղյակ են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Եթե դա այդպես է, ապա երեք հարց է առաջանում: Առաջին՝ ինչու՞ է Այվազյանը մեկուսացվել այդ գործընթացից: Երկրորդ՝ ինչպե՞ս է այդ թեզը տեղավորվում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության կոնտեքստում, որը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում «ողջունել է երկու կողմերի միջև ընթացող երկխոսությունը այդ խնդրի խաղաղ կարգավորման հարցով (լարումը Սյունիքում)», բայց կոչ է արել «երկու երկրների միջև միջազգային սահմանների սահմանազատման բանակցությունները տեղափոխել պաշտոնական մակարդակ», որը մինչև հիմա դեռ չի եղել:

Վերջապես երրորդ՝ ռուսական աղբյուրները պնդում են, որ այս ընթացքում տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ սահմանազատման խնդիրների շուրջ ռուսական կողմի միջնորդությամբ: Բայց Երևանը սկսել է բարձրացնել նշաձողը: Փաշինյանը որոշել է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ, որտեղ Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման գործոն չի եղել: Դա սահմանային միջադեպ է. ադրբեջանցի զինվորները հատել են սահմանը Սև լճի հատվածում՝ ներթափանցելով Հայաստանի տարածք մինչև 3,5 կիլոմետր և փորձել են հիմնավորվել այնտեղ: Փաշինյանը հայտարարել է, որ «այդ գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, քանի որ դրանք ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ և, ըստ էության, դիվերսիոն ներթափանցում են», բայց պարզաբանել է, որ «ադրբեջանական զինուժի գործողությունները չեն ուղեկցվել զենքի օգտագործմամբ, նրանք փորձել են արդարացնել իրենց գործողությունները որոշ կեղծ քարտեզներով»:

Միևնույն ժամանակ, նա չի բացառել իրավիճակի լուծումը դիվանագիտական միջոցներով: Բայց ինչո՞ւ է այդ դեպքում Երևանում հայտնվել վարկած, որ «ադրբեջանցի զինծառայողները հատել են հայադրբեջանական սահմանը ոչ թե տեղական խնդիրները լուծելու, այլ լայնամասշտաբ ռազմական բախում հրահրելու համար»: Ավելին, այդ թեզի հիման վրա սկսել են մշակվել կոնկրետ գործողություններ: Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի կառավարությանը հետ քաշել բանակը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել ԱՄՆ-ից: Բաքվին հղած ուղերձում նա իր նախաձեռնությունը հիմնավորել է Վաշինգտոնի միջնորդական կարգավիճակով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ սահմանազատման հարցում»: Փաստացի դա նշանակում է, որ, բացի ռուսականից, արդեն ամերիկյան գործոն է հայտնվում նոր «հայ-ադրբեջանական հավասարման» մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել և մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՝ կողմերին հորդորելով բանակցել: Բայց հիմնական ինտրիգը, այնուամենայնիվ, մեկ այլ հարցում է:

Ինչո՞ւ է հենց հիմա Բաքուն սկսել հակամարտությունը Սյունիքում՝ գիտակցելով, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը կառավարությանը զրկել է նախընտրական իրավիճակի ֆոնին լուրջ որոշումներ կայացնելու կարողությունից: Ինչո՞ւ է Ադրբեջանը նման քայլեր ձեռնարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջան կատարած այցից հետո, և ինչո՞ւ են այդ գործողությունները համընկնում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ռոտացիայի պահի հետ: Եվ վերջապես՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շտապում: Առայժմ կարելի է արձանագրել երեք փաստ: Նախ՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնանկությունը կարող է ունենալ ավելի խոր արմատներ և հիմնավորումներ, քան հրապարակավ հայտարարվածները: Երկրորդ՝ առկա է սահմանային հարցերի շուրջ համաձայնության խափանում, որը պատրաստվել է փակ դռների հետևում: Վերջապես երրորդ՝ առկա է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների հայտնվելու և ԼՂՀ կարգավիճակի որոշման սցենարի ի հայտ գալու հավանականություն: Առայժմ դեռ վաղ է այլ եզրակացություններ անելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli