Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աբովյանում խոսելով Արցախի հարցի կարգավորումից՝ կապիտուլյանտը կրկին լկտիաբար ստում էր, փորձում հիմարացնել հասարակությանը՝ աղավաղելով նախորդ տարիների բանակցությունները․ Արտակ Զաքարյան

BLOG

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Աբովյան քաղաքում խոսելով Արցախի հարցի կարգավորումից՝ կապիտուլյանտը կրկին լկտիաբար ստում էր, փորձում էր հիմարացնել հասարակությանը՝ աղավաղելով նախորդ տարիների բանակցությունները։

Միտումնավոր ձախողման տարված բանակցություններով, կապիտուլյանտ Նիկոլը հայ ժողովրդի գլխին պայթեցրեց արյունալի պատերազմը։ Ազգակործան պատուհասի լկտիությունը չափ ու սահման չունի։

Նիկոլը «էշի տեղ դնելով» աբովյանցիներին, ասում է, որ. «...2016-ի հունվարին համանախագահները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, իրականում պահանջ, որ Հայաստանը հրաժարվի ԼՂ միջանկյալ կարգավիճակից։ Սա նշանակում է, որ վերջնականորեն հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ հեռանկարից»։

Հատուկ աբովյանցիների և մեր ժողովրդի համար մեկ անգամ ևս արձանագրենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, բանակցությունները ներառում էին հետևյալ կարևոր հարցերը։ Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին։ Մասնավորապես՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի։ Նախատեսվում էր նաև Արցախում ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս։

Բացի այդ, մինչ Արցախի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը՝ միջանկյալ կարգավիճակում նախատեսվում էին նաև անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ։

Արցախի միջանկյալ կարգավիճակում Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, այլ բազմակի անգամ ավելի լայն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։

Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո միայն։

Այսինքն՝ մինչև նիկոլի և իր պրոթուրքական դավաճանական քաղաքականության ի հայտ գալը՝ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։

Այս մասին վերջերս, առավել մանրամասն, հրապարակային խոսել էր նաև 2008-18թթ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը։

Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի դուրս տված հիմարությունները հերքել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ մասնավորապես ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Ի. Պոպովը։

Հուսով եմ, որ Աբովյանում Նիկոլի դուրս տվածը կհերքեն նաև ՀՀ նախկին արտգործնախարարներ Զ. Մնացականյանը և Ա.Այվազյանը։ Երկուսն էլ հրաժարական են տվել նիկոլի՝ ակնհայտ դավաճանական ու հակահայկական քաղաքականության պատճառով։

Եվս մեկ անժխտելի փաստ. եթե նախկինում թուրքերին ձեռնտու լինեին բանակցային հարցերը, ապա սորոսի խողովակով եկած թուրքական փողերը, իշխանափոխություն չէին անի Հայաստանում։ Նիկոլը՝ նախ և առաջ հակաղարաբաղյան թուրքական պրոյեկտ է։

Նիկոլը մահաբեր չարիք է Արցախի և Հայաստանի համար։ Սա անհերքելի փաստ է՝ ապացուցված վերջին երեք տարիների իրողություններով»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal