Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գրավել սահմանները. Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում նոր խաղացող կա. «ՌԻԱ Նովոստի»

INTERNATIONAL NEWS

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հարցականի տակ է. սահմանին լարվածությունը չի նվազում: Երևանը հարևանին մեղադրում է ապօրինի ներխուժման համար: Բաքուն հավաստիացնում է, որ սահմանազատում է իրականացնում խորհրդային քարտեզների հիման վրա: Իրավիճակին միջամտել է Իրանը՝ ստեղծված իրավիճակն իր համար վտանգ համարելով: «ՌԻԱ Նովոստի»-ին փորձել է պարզել, թե ինչով է հղի հերթական սրացումը:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հարցով չի կարող շարունակել աշխատել նման պայմաններում: Երևանը կանի ամեն ինչ՝  սահմանին առկա խնդիրները խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծելու համար», - ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վեց հայ զինծառայողների գերեվարումից հետո Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Այցելելով Կութ գյուղ`  նա առաջարկել է կարգավորման ծրագիր. ադրբեջանցի և հայ զինվորականները պետք է միաժամանակ լքեն սահմանային գոտին: Վիճելի տարածքներում Փաշինյանը կցանկանա դիտորդներ տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից:

Մոսկվան ի գիտություն է առել այս առաջարկը, Ադրբեջանն անտեսել է այն, ԵԱՀԿ Մինսկի խումբն առայժմ լռում է: Բայց Իրանը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը, անսպասելիորեն խոսել է:

«Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Բաքուն շարունակում է Հայաստանի հարավային սահմաններն ուժով գրավելու փորձերը: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել մեզ Երևանից», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն:

Նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր Իրանի իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ չեն արել: Չնայած, երբ պատերազմը շարունակվում էր, Թեհրանը պարբերաբար մեկնաբանում էր իրադարձությունների ընթացքը:

Իրանը սահմանակից է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ, Թեհրանը աշխատանքային հարաբերություններ է պահպանում Անդրկովկասի բոլոր պետությունների հետ:Բաքվի հետ իրանցիները երկար տարիներ իրականացնում են «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը նախատեսում է երկաթուղիների կառուցում, որոնք կկապեն Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Մինչդեռ Երևանի հետ կա ակտիվ առևտուր, Իրանում մեծ հայկական սփյուռք կա:

Իրանցիները Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում են Ադրբեջանի և Թուրքիայի աճող բարեկամության հակակշիռ: Թեհրանի և Անկարայի միջև Մերձավոր Արևելքում իշխանության համար կա չհայտարարված մրցակցություն: Իննսունականների սկզբին երկրները մրցում էին նաև Հարավային Կովկասում ազդեցության համար: Սկսված սահմանազատումը Իրանին ստիպել է զգուշանալ:

«Հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածը մոտ է Իրանին: Եթե իրանա-հայկական սահմանը փակվի, տնտեսությունը կտուժի: Եթե սահմանազատումը ձախողվի, դա կարող է արգելափակել Թեհրանի մուտքը Հայաստան: Ուղղակի սպառնալիք կա տնտեսական շահերին: Անհրաժեշտ է բանակցություններ վարել Բաքվի հետ, բայց դա տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ուժեղացման ճանաչում է: Իրանը դա չի ուզում: Այստեղից էլ գալիս են Հայաստանին սատարող հայտարարությունները», - բացատրել է փորձագետ Նուրլան Գասիմովը:

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը համաձայն է, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Իրանի շահերից: Բայց նա բերում է այլ փաստարկներ. «Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ Իրանի տարածքով: Թեհրանը չի ցանկանում կորցնել տարանցիկ երկրի կարգավիճակը: Բացի այդ, նրանք վախենում են, որ Բաքուն և Անկարան կուժեղացնեն իրենց դիրքերը Սյունիքի մարզում: Իսկ Սյունիքը ելք է դեպի Վրաստան, ապա Եվրոպա»:

Մղդեսյանը կարծում է, որ Իրանը կաջակցի Հայաստանի` բոլոր տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու պահանջին, այլ ոչ թե միայն Սյունիքի մարզով: «Զանգեզուրի այսպես կոչված միջանցքն անշահավետ է Երևանի համար: Ընդհակառակը, դա կարող է էլ ավելի մեկուսացնել երկիրը: Փաստն այն է, որ Հայաստանի երկաթուղիները չեն հասնում Սյունիք: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանա այն օգտագործել», - ասել է քաղաքագետը:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded