Այո, մենք կողմ ենք ճանապարհների բացմանը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
VIDEOՄեր դաշինքը, մենք, այո, կոմունիկացիաների բացման կողմնակից ենք: Եվ նորմալ չի, որ ասենք` մենք դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, մենք դեմ ենք, որ ճանապարհներն աշխատեն: Իհարկե, կողմ ենք:
Այս մասին այսօր Ագարակում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Բայց ինձ շատ է մտահոգում այդ «միջանցք» բառը, որովհետև ես գիտեմ` ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցքի տակ: Ես գիտեմ` ինչ է Թուրքիան հասկանում միջանցքի տակ: Իրենց պատկերացմամբ` սա նշանակելու է Հայաստանի Հանրապետության սուվերենության որոշակի սահմանափակում այդ միջանցքի վրա և իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսումը այդ միջանցքի վրա»,-ասաց Քոչարյանը:
Ուստի, ըստ Քոչարյանի, այդ միջանցքի բացումն ու կոմունիկացիաների ապաշրջափակումը չպետք է տեղի ունենա միակողմանի:
«Այո, մենք կողմ ենք, որ ճանապարհները բացվեն, և այդ ճանապարհների բաց լինելուց օգտվելու են բոլորը: Բայց սրանից ոչ ավել, որովհետև ավելը պրոբլեմային է»,-ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը: