Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անվտանգությունն ապահովելու մի ճանապարհ կա. դա ՌԴ-ն է». Գագիկ Ծառուկյան. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախընտրական գործընթացներում ամենից կարևոր հարցը, որին պիտի պատասխանեն բոլոր կուսակցությունները, պետության անվտանգության ապահովման հարցն է։ Հայաստանի պարագայում դա առանձնահատուկ կարևոր է, քանի որ մենք գտնվում ենք թշնամիներով շրջապատված տարածաշրջանում, ուր վերջին՝ 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո անգամ դեռ կա անվտանգության շոշափելի դեֆիցիտ, Ադրբեջանը սեփական զորամիավորումներն է մտցրել ՀՀ-ի սուվերեն տարածք՝ Սյունիք ու Վարդենիսի շրջան, գերի վերցրել 6 հայ զինվորի, ունենք մեկ սպանված։

Սա նշանակում է, որ հակառակորդը դեռ հեռուն գնացող պլաններ ունի՝ կապված մեր երկրի, այնտեղով դեպի Նախիջևան միջանցքներ ու հաղորդակցային ուղիներ ստանալու մասով։ Հետևաբար մենք պետք է լինենք զգով ու ռազմապես պատրաստված ցանկացած նոր ռազմական գործողության։ Ըստ այդմ, վաղվա ցանկացած իշխանություն առաջին հերթին պետք է անվտանգության այնպիսի տեսլական առաջարկի մեր քաղաքացիներին՝ հիմք ընդունելով տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ ձևավորված իրողությունները, որ մենք լինենք անվտանգ, պաշտպանված։ Այսօր՝ մեր բանակի խոցելի ու մեր հասարակության բարոյալքված առկա վիճակում, դա, իհարկե, հեշտ չէ, բայց պետք է հասկանալ, որ միայն կամքի ու խելամիտ մտքի պայմաններում կկարողանանք այդ խնդիրը լուծել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ առանձնահատուկ կարևորել են ՀՀ-ի համար ողջ Հարավային Կովկասում ՌԴ-ի անվտանգային կարևոր դերակատարումը։ Չմոռանանք, որ հենց ՌԴ-ի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել 44-օրյա պատերազմը, որը ահռելի մեծ կորուստներ պատճառեց մեզ։ Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ն, ՌԴ-ից բացի, որևէ մեկ այլ երկրի հետ չունի համաձայնագրերի նման համակարգ, որը կընդգրկի անվտանգության հարցերի գրեթե ողջ համալիրը: Այս հանգամանքը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները որակապես տարբերակում է գործընկեր այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական ու դաշնակցային են։ Հենց այս ելակետից են բխում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների մեջ պետության անվտանգության ապահովման վերաբերյալ մոտեցումները։

Ձևավորման սկզբնական փուլից առ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ, որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր, Ռուսաստանի Դաշնության ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է: Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագիր կնքել: Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն: Սրանք իրականության ու իրատեսականության վրա հիմնված մոտեցումներ են, որ իրենց հիմքում ունեն մեր ազգային շահերի վերաբերյալ առարկայական դիտարկումներ։

Հենց այս մասին նաև երեկ Գեղարքունիք կատարած իր այցի ժամանակ խոսեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով. «Ադրբեջանը առաջ է գալիս, մարդիկ լարված են, պետք է ժողովրդի անվտանգությունը ապահովել, և դա կարող է անել միայն Ռուսաստանը՝ մեր դարավոր բարեկամը, գործընկերը։ Մեր սահմանին պետք է կանգնած լինեն հայ ու ռուս զինվորները»։ Հիշեցնենք, որ հենց Ռուսաստանն էր այն միակ երկիրը, որ պատերազմի ծանր օրերին ռազմատեխնիկական օգնություն էր տրամադրում Հայաստանին։ Հենց Ռուսաստանն է այն երկիրը, որի խաղաղապահներն են այսօր անվտանգություն ապահովում Արցախում։

Հենց Ռուսաստանն է այն երկիրը, որի 102-րդ ռազմաբազայի զինվորները այսօր կայունություն են ապահովում Սյունիքում ու զսպում ադրբեջանցիների ռազմական ներթափանցման փորձերը։ Այսինքն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման ծրագրային դրույթները լիովին ու ամբողջությամբ արտացոլում են այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք՝ հնարավորություն տալով իրապես ավելացնել մեր պետության անվտանգության ապահովման մակարդակը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal