Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Էրատո» ջոկատի գորիսյան արկածները

POLITICS

«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էրատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել է, թե այդ ջոկատը Գորիսի խրամատներում է կանգնել:

«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»,- ասել էր նա:

Մի կողմ թողնենք, որ այդ օրերին սոցցանցերում հատկապես կանայք քննարկում էին «ֆենած» մազերով «էրատոներին»՝ կարծես ամեն օր սալոններից էին դուրս գալիս…

Ինչևէ:

Մեր տեղեկություններով՝ նախ Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում բունկեր և խրամատ էր փորվել:

Ավելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս են փորել, երբ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 17-19-ին գնացել է այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:

Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածված «Էրատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արվել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, որտեղ Աննա Հակոբյանը «բուշլատով» ծածկված է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կնոջը հանձնարարել է գնալ Արցախ՝ հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու:

«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող քաղաքը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել՝ որպես իշխանության ցոփության օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր հասցնելը հանցագործությո՞ւն էր»,- ասել էր Փաշինյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն էլ հավելել էր, թե Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված է եղել բացառապես թիկունքային աշխատանքներում:

Սա՝ այն դեպքում, երբ ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողներին հստակ հայտնել էր, թե ինչպես է Աննա Հակոբյանը բունկերում նստած հետևել մարտական գործողություններին:

«Հրամանատարական կետից ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ, տեսել եմ՝ նստած է տիկին Աննան, էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքին կանգնած է Բաբայան Սամվելը: Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր մեկ դիտարժան մարտ, բոլորդ շատ երկար ժամանակ լուսաբանում էիք, դա հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ որ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ էին ջախջախում: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ էր կատարվում մարտի դաշտում: Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի-ասեցի՝ տիկի՛ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու. մնացած ուղղություններում ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև՝ հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասեց՝ լավ: Մի 20 րոպե նստեց-գնաց: 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան»,- մանրամասնել էր գեներալը:

Ի դեպ, հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրառում էր կատարում, որ գտնվում են գնդակոծվող քաղաքում, և կից տեսանյութ տեղադրում, որտեղից երևում էր, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ այդ օրերին իրականացվել է Սամվել Բաբայանի մտահղացած Քյանդ-Հորադիզ օպերացիան:

«Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ և պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրը ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում: Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի- խմբ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանում էր, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն էր վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը սելեկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- Հանրային ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել էր Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ նշել էր.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Այսինքն, Աննա Հակոբյանի՝ այս օրերի այցը Արցախ, բնավ պատահական չէր:

Ավելին, վերադառնալով հոկտեմբերի 17-19-ը Սյունիքի մարզ՝ Գորիս կատարած այցին, նկատենք, որ այն, ըստ էության, ևս պատահական չէր: Այսինքն, Աննա Հակոբյանի այցերը համընկնում են ինչ-որ ճակատագրական իրադարձության հետ, այլոց համար ճակատագրական:

Աշոտ Փաշինյանը, մեզ հասած տեղեկություններով, եղել է Կուբաթլիում, այնուհետ Քաշաթաղի շրջանում՝ Իշխանաձորի հատվածում, Կարապետավանում:

Իսկ հոկտեմբերի 18-19-ը թեժ մարտեր են ընթացել Իշխանաձորի և Այգեհովիտի հատվածներում, որի ժամանակ Իջևանի գունդը մոտ 4 տասնյակ զոհ է տվել՝ սպաներ և ժամկետայիններ, զոհերի թվում եղել են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ընկերները՝ փոխգնդապետ Արմեն Օհանյանը և գնդապետ Թաթուլ Ղազարյանը:

Ասում են՝ Աշոտ Փաշինյանին փրկելու օպերացիա է իրականացվել նաև:

Ի դեպ, նոյեմբերի կեսին Աննա Հակոբյանը իր «Էրատո» ջոկատից լուսանկարներ էր հրապարակել՝ մակագրելով․ «Քանի որ դիրքերից իմ տեսաուղերձում միայնակ լինելուս հանգամանքը և իմ կողքին կանգնած զինված դիրքապահը (մեր ջոկատի աղջիկներից մեկն է), մեր շատ հայրենակիցների անհանգստացրել է, տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից»։

Այդ լուսանկարների հրապարակումից հետո Աբխազիայի հայ համայնքից 168․am-ի հետ կապ հաստատած մեր վստահելի աղբյուրները միաբերան նշել էին, որ Աննա Հակոբյանի կողքին գտնվող լուսանկարում նշված կնոջ անունը Գայանե է, նա Աբխազիայում թուրքերի հետ սերտ հարաբերությունների մեջ է եղել։ Նրանք անհանգստացած էին, որ այդ կինը պատերազմի օրերին Աննա Հակոբյանի ջոկատում է․

«Նկարում նշվածին Աբխազիայում ճանաչել եմ երկար տարիներ, բոլորը գիտեն` ինքը թուրքերի հետ էր․ թուրքերի, որոնք առևտրով էին զբաղվում։ Ամուսինը բռնացնում է, թուրքերը զենքը պահում են ամուսնու գլխին, ասում են՝ կխփենք, եթե ձայն հանես։ Այդ կարգի մարդկանց, փաստորեն, Աննա Հակոբյանի ջոկատ են ընդգրկում, ներկայացնում, իբրև հայրենասերնե՞ր, իբրև թե դիրքերում են։ Այդ կինը սրբապիղծ է, ու նա այսօր Աննա Հակոբյանի հետ իբր թուրքի դեմ է կռվում, հա՞…»:

Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ ասել էր.

«Ինձ հիմա ավելի շատ վախեցնում է այն, որ այդ մարդը, որը ամբողջ օրը թուրքերի հետ էր, թուրքերի օֆիսներն էր մաքրում, նրանց հետ կապերի մեջ է, և բոլորս գիտեինք, հիմա վարչապետի կնոջ հետ է։ Փաստորեն, Աննա Հակոբյանի հետ է մեկը, որը թուրքերի հետ կապ ունի, ես ի՞նչ իմանամ՝ ինքը թուրքերին ինչ-որ կարևորագույն ինֆորմացիա չի՞ տվել… Թուրքերը այդ կնոջը ցանկացած պահի կարող են զոհաբերել, հարցը փակվի, գնա։ Սարսափում եմ, որ մտածում եմ, թե ինչ ինֆորմացիաներ նա կարող էր տալ թուրքերին»»:

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure