Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սպասվում են ահռելի նոր ավերածություններ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհում ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվել անկախ պետականություն ունենալ։ Իսկ հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքար է մղել օտար նվաճողների դեմ իր պետականությունը պահպանելու կամ վերականգնելու հարցում, ամբողջական պատկերացում ունի պետականության արժեքի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ պետականության թուլացումը կամ զարգացումը մեծապես կախված է երկրի իշխանության կողմից պետական համակարգի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքներից։

Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին գերի դարձած գործիչների, պետական համակարգի կազմալուծման և հայության շրջանում հասունացած բարոյալքության ու երկպառակության հետ։ Այս հանգամանքը էական է նաև այն առումով, որ ներկայումս մենք ապրում ենք բավական բարդ ժամանակաշրջանում, որն ընդհանուր առմամբ լուրջ փորձություն է մեր պետականության համար։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ։

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից մեկը հայոց պետականության ու ինքնիշխանության մասին խոսելն է, սակայն այնպես ստացվեց, որ հենց իր օրոք մեր պետությունը հայտնվեց այնպիսի ծանր դրության մեջ, երբ անվտանգության և կառավարման համակարգերը քայքայված վիճակում են հայտնվել։ Առաջին հիմնական խնդիրը գալիս է կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության պակասից։ 2018 թվականին վարչապետի պաշտոնում իր ընտրության ժամանակ Փաշինյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե ինքը բարեփոխելու է պետական կառավարման համակարգը, մասնավորաբար ասում էր, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, որը ենթադրում է վարչապետի ձեռքում լիազորությունների գերկենտրոնացում և խոչընդոտում է պետության զարգացմանը։

Այդ համատեքստում նա նույնիսկ խոսում էր նախագահին լրացուցիչ լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին։ Սակայն գնալով կառավարման համակարգի հավասարակշռությունը ոչ միայն շարունակում էր խախտված մնալ, այլև ժամանակի ընթացքում ծանրությունն ավելի էր թեքվում գործադիր իշխանության կողմը։ Փաշինյանը, հասկանալի է, ինչպես միշտ ստել էր. նա պաշտոնամոլ է, հանուն իր աթոռի, իր լիազորությունների նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ իր զավակի անունը շահարկելու: Սակայն այդ վիճակին նպաստեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր իներտ, անդեմ գործունեությամբ, այն աստիճան, որ ստորագրեց իր չեղած լիազորությունների էլ ավելի կրճատման մասին օրենքը: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էր անում անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց հենց իր պաշտոնավարման օրոք գործադիր իշխանությունը սկսեց դատական իշխանությունը խժռելու գործընթացը։

Երկրի անվտանգության ամրապնդման հարցերով զբաղվելու փոխարեն Փաշինյանը ամիսներով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցով էր զբաղված։ ՍԴ-ի ինքնուրույնությունը թուլացնելու նպատակով անգամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք հակասահմանադրական որակվեցին իրավաբանների կողմից։ Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է կառավարման համակարգի մասնագիտական որակների փոշիացմանը։ Նախ՝ դա պայմանավորված էր առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի ոչնչացմամբ, երբ համատարած կերպով առանցքային պորտֆելներում նշանակվեցին պատահական մարդիկ, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեին պետական կառավարման ոլորտի անխափան աշխատանքն ապահովելու համար։

Դա առաջացրեց այդ կառույցների այն աշխատակիցների դժգոհությունը, ովքեր տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ ու գիտելիքներ էին կուտակել։ Այս ամենի հետևանքով պետական գերատեսչությունների ներսում ավելի սրվեցին ներքին հակասությունները։ Դրա համար էլ այսօր պետական կառավարման համակարգի շատ օղակներում բարձիթողի իրավիճակ է, կամ, այսպես ասած, «շունը տիրոջը չի ճանաչում»։ Բացի դրանից, պետությունը պետություն է իր անվտանգության միջավայրով, բայց հենց Փաշինյանի օրոք անվտանգության ոլորտում ստեղծված համակարգը լիովին խաթարվեց, քանի որ Փաշինյանի իշխանությունը իրական անվտանգության ճարտարապետություն կառուցելու փոխարեն ավելի շատ զբաղված էր բանակը վարկաբեկելով, ԱԱԾ-ին անհեթեթ առաջադրանքներ տալով։

Սպաներին ներկայացնում էր իբրև թալանչիներ, իսկ պրոֆեսիոնալներին փոխարինում հարմարվողականներով։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա երեք տարում հինգ տնօրեն փոխելն ինքնին շատ խոսուն է: Չենք ասում, թե նախկինում պետական կառավարման համակարգում ամեն ինչ անթերի է եղել։ Բայց եթե այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը հասցրել է այսքան քայքայել պետական համակարգը, ապա ի՞նչ ահռելի ավերածություններ կանի այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, հնարավորություն ստանա ընտրությունների արդյունքում վերարտադրվել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer