Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պատերազմի, պոպուլիզմի ու նախկինների կողմից հողերը հանձնելու մասին»․ Վարուժան Բաբաջանյան

POLITICS

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատերազմը թանկ «հաճույք» է բոլոր կողմերի համար՝ թե մարդկային, թե ֆինանսական կորուստների առումով։ Նախկինում պատերազմի փորձեր բազմիցս եղել են, սակայն ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի չեն վերածվել թե դիվանագիտական ջանքերի շնորհիվ, թե ռազմական բալանսի համադրելիության պատճառով։ Պատահական չէր Տեր-Պետրոսյանական թեզը՝ բանակցել և խնդիրը լուծել այն ժամանակ, քանի դեռ ռազմական բալանսը ի օգուտ Հայաստանի է։
 
Թշնամու համար բացարձակապես միևնույնն է, թե հակառակորդ պետության ղեկավարներից ում օրոք ռազմական և դիվանագիտական բալանսը կփոխվի ի օգուտ իրեն․ պատերազմը ռեսուրսները և արտաքին դիվանագիտական ճակատում կատարվող աշխատանքները նրբորեն համադրելու արվեստն է, ինչի արդյունքում դու կարողանում ես հաղթանակ կորզել։ Այստեղ ճաշակի հարց չկա՝ տարածքային վեճը ի օգուտ քեզ լուծել Լևոնի, Ռոբերտի, Սերժի, թե Նիկոլի օրոք։ Պատերազմը անկայունությունների շղթա է․ որտեղ վրիպեց դիմացինդ՝ գրոհում ես այդ ուղղությամբ։
Այդ շղթան ընդհատվում է նաև այն ժամանակ, երբ դու հայտարարում ես, թե սկսում ես զրոյական կետից։ Դա ուղիղ ապտակ է միջազգային ատյաններին՝ ձեր երեսուն տարուց ավել արված աշխատանքը պո ֆիգ․․․
 
Օրինակ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտորեն միջազգային հանրության համակրանքը Հայաստանի կողմից էր, անգամ այն աստիճանի, որ ԲիԲիՍի հեռուստաալիքով միաժամանակ ուղիղ եթեր էին տրամադրում Ադրբեջանի և Արցախի ԱԳ նախարարներին, ոչ թե Ադրբեջանի ու Հայաստանի։ Այդ օրերին բանակը դիմադրեց այնքան, որ քարոզչական ու արտաքին ճակատները իրենց գործը անեն, և կռիվը դադարեց։
 
Այո, անցյալի կուտակված սխալները կարող են որոշակի ազդեցություն ունենալ հաջորդ ճակատամարտերի ելքի վրա, սակայն իրականությունը հետևյալն է՝ նախորդ բոլոր ղեկավարները քեզ հանձնել են իրավիճակ, երբ փաստացի ունեցել ենք անվտանգության հսկայական գոտի՝ ՀՀ սուվերեն տարածքից անդին և Արցախը՝ կրկին հսկայական անվտանգային գոտիով։ Կարգավիճակը և բանակցային նրբերանգները, ով ինչ է խոսել ու բանակցել՝ դա օրվա իշխանության խնդիրն է, կարևորը քեզ հանձնել են բոլորովին այլ իրավիճակ։ Դու նախորդ իշխանություններից, հանրային ճնշմամբ, ուժով խլել ես այդ իրավիճակի ելքը վճռելու պատասխանատվությունը, հետևաբար որևէ մեկին իրավունք չունես մեղադրելու․ փաստն այն է, որ նրանց օրոք իրավիճակը եղել է ի օգուտ հայկական կողմի։
 
Հետևաբար, նախկինների կողմից հողերը հանձնված լինելու տգետ մանիպուլիացիան որոշակի զանգվածների մոտ կարող է էյֆորիա առաջացնել, բայց բանական մարդկանց մոտ խղճահարություն է առաջացնում Նիկոլի ու իր անբաշար իշխանավորների նկատմամբ։
 
Պոպուլիստական վարչակարգերը, որպես կանոն, կենսունակ չեն պատերազմների ժամանակ։ Օրինակ՝ խուսափում են բիրտ ուժ կիրառել մոբիլիզացիայի ժամանակ, որովհետև պոպուլիզմին դեմ է մտրակի կիրառությունը։ Պատերազմը ոչ պոպուլյար որոշումների մի ամբողջ շղթա է, և որտեղ որոշումներ ստորագրելիս հապաղեցիր կամ ձեռքդ դողաց՝ վերջդ գալիս է։ Այդպես եղավ նաև մեր ողբերգական պատերազմի ժամանակ։
 
Փաշինյանը խոստովանել է, որ պատերազմի սկզբից կամ կեսից չգնաց ցավոտ զիջումների ճանապարհով պատերազմը դադարեցնելու, որպեսզի չվաստակի հող հանձնողի և դավաճանի պիտակ։ Արդյունքում՝ երկար ձգվող մղձավանջային պատերազմը մեզանից խլեց ևս մի քանի հազար մեր երեխաների կյանք։ Ոչ պոպուլիստ ղեկավարը այդ պահին իր վրա կվերցներ պատասխանատվությունը, ուղերձով կդիմեր ժողովրդին, կասեր, որ իր համար թանկ է մեր յուրաքանչյուր երեխայի կյանքը և կգնար թեկուզ այն լուծմանը, որը ունենք այսօր։ Այո, հրապարակը այդ մարդուն կդարձներ քավության նոխազ, նրան կհայհոյեին մինչև հազար պորտ, բայց արդյունքում մենք առավել քիչ թվով զոհեր կունենայինք։
 
Պոպուլիզմի ու կեղծ հերոսության, Սերժից տարբերվելու և հաղթող հրամանատարի պիտակ վաստակելու՝ Փաշինյանի հիվանդագին մարմաջը հայ ժողովրդի համար արժեցավ այս թշվառության և գլխիկոր գոյության գինը։
 
Նիկոլ, դու իշխանություն ես վերցրել այն վարորդի տրամաբանությամբ, ով ասում է՝ ես խմած ժամանակ ավելի լավ եմ քշում, բայց, որպես կանոն, վթարի է ենթարկվում՝ խլելով անմեղ ուղևորների կյանքը։ Դու ոչ միայն խմած նստել ես ղեկին, այլև աջ ու ձախ մեղադրում ես, որ նախորդ վարորդը մեքենայի արգելակները լավ չի սարքել, յուղը մի լիտր պակաս է լցրել ու փողը լափել է․․․ Էն սաղ հեչ, որ դու քշել չգիտես ու խմած ես․․․
Այժմ էլ, շահարկելով նախկինների նկատմամբ հանրության բնական ու անբնական հակակրանքները, շարունակում ես այդ նույն մեքենան վարել հարբած, առանց արգելակները կարգավորելու, առանց յուղը չափելու։ Արդյունքում շարժիչը, էլեկտրական համակարգը, ամեն ինչ, շարքից դուրս է եկել, և մեքենան շուտով կդառնա մետաղի ջարդոն․․․
 
Իսկ դուք, Նիկոլին պաշտպանողներ, ձեր երեխաներին նստեցնում եք մի երթուղային տաքսի, որի վարորդը հարբած է ու վարորդական իրավունք չունի․․․ Բայց վստահ եղեք՝ վթարից հետո ծնկաչոք կխոնարհվի ու կխնկարկի զոհվածների հիշատակը․․․
Այդպիսի բան է էժան պոպուլիզմը․․․

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal