Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քարոզարշավի բովանդակային դեֆիցիտը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլն աչքի է ընկնում մի շարք յուրահատկություններով։ Քանի որ խայտառակ պարտությունից հետո ներքաղաքական դաշտում մեծ վակուում է առաջացել, ապա ընտրապայքարի ընթացքում իրենց ուժերը փորձում են 26 քաղաքական ուժեր, այդ թվում՝ 4 դաշինք։ Ըստ էության, այսօր մեր պետականությունը վտանգի առաջ է կանգնած, և այս տեսանկյունից թվում էր, թե քարոզարշավը խարսխված պիտի լինի պետության, հայ ժողովրդի արժեքային համակարգի ու հստակ գաղափարախոսական ուղղվածության վրա։ Հենց գաղափարական պայքարը և ապագայի նկատմամբ տեսլականն է, որ քաղաքացիներին պետք է վերջնական կողմնորոշվելու հնարավորություն տա, թե իրենց ընտրությամբ ինչպիսի զարգացման մոդել ու տեսլական են նախընտրում։

Սակայն ընտրապայքարի ընթացքը ցույց տվեց, որ քարոզչական գործընթացի մեջ ընդգրկված ուժերից ոչ բոլորն են ապահովում քարոզարշավի բովանդակային կողմը։ Այս առումով հանդարտ, գրագետ և բովանդակային քարոզարշավ են տանում նախ և առաջ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և ԲՀԿ-ն, որոնք, ըստ փորձագետների, այս ընտրության ֆավորիտներն են և հստակ ներկայացնում են պետության ապագայի հետ կապված իրենց ծրագրերն ու անելիքները։ Այսինքն՝ այս ուժերի համար առաջնայինը պետականությունն ու պետության հիմնասյուներն են, որոնք պետք է առաջին հերթին կարգի բերել։ Ի հակադրություն այս ուժերի՝ Փաշինյանի գլխավորած իշխանական ուժը քարոզարշավի ընթացքում առանձնանում է իր ծայրահեղ պոպուլիզմի դրսևորումներով։

ՔՊ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն դուրս է քաղաքական դասական պատկերացումներից, այսինքն՝ պարզապես չունի որևէ գաղափարախոսական ուղղվածություն, ինչի մասին, ի դեպ, ժամանակին հպարտությամբ խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Նա նույնիսկ նշում էր, թե ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն, և իրենք իրենց դուրս են դնում գաղափարախոսական ստանդարտներից։ ՔՊ-ին իրականում գաղափարախոսություն պետք էլ չէ. Փաշինյանի ստվերի տակ տեղավորված մարդկանց միավորում են ոչ թե գաղափարական պատկերացումները, այլ իշխանության ընձեռած հնարավորությունները։ Եվ երբ այս քաղաքական ուժն այլևս իշխանություն չի ունենա և չի օգտվի իշխանության ընձեռած հնարավորություններից, այդ դեպքում «առնետավազքը» կդառնա անխուսափելի, և մեծ թվով մարդիկ կհեռանան ՔՊ-ից, այդ թվում՝ այն փոքրաթիվ խմբից, որը կանցնի խորհրդարան։

Մյուս կողմից՝ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի իրականացրել ոչ մի խոստում, կյանքի չի կոչել ոչ մի հայանպաստ ծրագիր, նրա ղեկավարած իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում անխտիր: Ուրեմն, ընտրողին ասելու ոչինչ չունեն: Դրա համար էլ մնում են անհավասարակշիռ գոռգոռոցները, սպառնալիքները, այդ թվում՝ մասնավոր սեփականատերերի նկատմամբ, նոն-ստոպ ստերը, «օդում կախված լուրերը» և, իհարկե, մտածելու ունակությունը, ցավոք, կորցրած, մասսայի սիրելի «նախկինների» թեման: Ու չնայած «Ապագա կա» կարգախոսին, Փաշինյանը մնացել է անցյալում, նրա խոսքը հիմնականում կենտրոնանում է անցյալի, այլ ոչ թե ապագայի վրա։ Այլ կերպ նա չի էլ կարող: Նախկինների քննադատության և թշնամանքի բորբոքման միջոցով Փաշինյանը ձգտում է արդարացնել իրեն։

Սակայն փորձագետների մեծամասնությունն այն համոզմանն է, որ Փաշինյանն այս ամենը անում է հուսահատությունից՝ գիտակցելով, որ արդեն պարտվել է: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ապա այստեղ հարկ է նշել ՀԱԿ-ի պահվածքը, որը, ձեռքի հետ Նիկոլին անվանարկելով ու «խայթելով»՝ հիմնական գործառույթ է ստանձնել պայքարել Ռոբերտ Քոչարյանի հետ: Սատելիտ երկու ուժերին անդրադառնալը նույնիսկ անիմաստ է, որովհետև դրանց գլխավոր նպատակը մեկն է՝ նպաստել Նիկոլի վերարտադրմանը: Ընդ որում, այն աստիճան, որ դրանցից մեկի ղեկավարը վստահ է, որ Նիկոլը 60-70 տոկոս քվե է ստանալու, մյուսի մասնակիցներն ամեն օր հայտարարում են, թե Նիկոլն արդեն հաղթել է: Հետաքրքիր է, այս ուժերն այդ դեպքում ինչո՞ւ են մասնակցում ընտրություններին: Քաղաքական պարզ տրամաբանությունը հուշում է, որ կուսակցությունները մասնակցում են ընտրություններին՝ իշխանություն ստանալու համար:

Նման հայտարարությունները վկայում են, որ այս երկու ուժերը (սրանք անթաքույց են գործում, բայց էլի կան 1-2-ը) պարզապես մեկ նպատակ ունեն, ինչի մասին նշեցինք: Սակայն այդ «միավորները», ըստ բոլոր հարցումների, հազիվ թե մոտենան 1 տոկոսի սահմանագծին, իսկ անցողիկ շեմը հաղթահարելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Բնականաբար, սրանք էլ որևէ գաղափարական պայքար չեն մղում, այլ բացառապես անձնավորված, ըստ հրահանգների...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal