Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչն է պարզաբանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» օրաթերթը հունիսի 15-ի համարում տպագրել էր հոդված՝ «Իշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր» վերնագրով, որին արձագանքել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Նախ՝ առանց միջամտության ներկայացնենք հանձնաժողովի մեկնաբանությունը. «2021 թվականի հունվարի 15-ին Հանձնաժողովն ամփոփելով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները, ուսումնասիրելով «Ֆրինյուզ» ընկերության ներկայացրած հայտը, նրան տվել է մայրաքաղաքային հեռարձակման լիցենզիա:

Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 5)-րդ կետի համաձայն լիցենզիավորված Հեռարձակողի՝ լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում տեսալսողական հաղորդումներ չհեռարձակելու դեպքում, լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է: «Ֆրինյուզ» ընկերության լիցենզիոն պարտավորության կատարման ժամկետը լրանում է 2021 թ. հուլիսի 20-ին (լիցենզիա՝ ԵՀ 298, տրված՝ 20.01.2021թ.): Միաժամանակ նշենք, որ օրենքը չի արգելում նշված ժամկետից ավելի վաղ հեռարձակում իրականացնել: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ընկերությունը համագործակցելու է «Յուքոմ» կամ «Ռոստելեկոմ» ցանցային օպերատորների հետ, նշենք, որ այդ հանգամանքը ևս կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3.-րդ կետով:

Այն է՝ «3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից»: Նման գրություն ստանալն, անկեղծ ասած, քիչ է ասել, թե տարօրինակ էր: Որպեսզի պարզ լինի տարօրինակությունը, ներկայացնենք այն նյութը, որը տպագրվել է թերթում. «Այս տարվա հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները: Մայրաքաղաքային սփռման իրավունք ստացած ընկերությունների մեջ էր նաև իշխանությունների հետ ուղղակիորեն ասոցացվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը: Երեկ այս կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ հեռարձակվելու են նաև «Յուքոմի» 10-րդ ալիքով: «Ֆրինյուզը» շուտով համագործակցելու է նաև «Ռոստելեկոմի» հետ:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ դեռևս գործող իշխանությունները այս ամենով չեն սահմանափակվում: Նրանք հույս ունեն, որ առաջիկա ընտրությունների արդյունքում վերարտադրվելու են, և նպատակ ունեն դրանից հետո շարունակել տեղեկատվական էքսպանսիան՝ հատկապես տեսալսողական մեդիա դաշտում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ներկայիս իշխանությունը ծրագրում է նոր ալիքներ հեռարձակել հեռահաղորդակցության օպերատորների և համացանցի միջոցով»: Թերթի հրապարակման մեջ «Ֆրինյուզ» ընկերության՝ ո՛չ մրցույթում շահելուն, ո՛չ եթեր դուրս գալուն, ո՛չ «Յուքոմ» ու «Ռոստելեկոմ» ընկերությունների ցանցով հեռարձակմանը որևէ գնահատական չի տրվել, օրենքների հետ կապված որևէ կասկած չի հայտնվել:

Փաստացի ներկայացվել է «չոր» տեղեկություն, որը հիմնված է նույն «Ֆրինյուզ» ընկերության կայքում հունիսի 14-ին տեղադրված հայտարարության վրա: Ուստի անհասկանալի է, թե ինչի համար է այսքան մանրամասն մեկնաբանությունը: Եթե որոշ շրջանակների անհանգստացրել է «տեղեկատվական էքսպանսիա» արտահայտությունը, ապա տեքստը ուշադիր կարդալու դեպքում կտեսնեին, որ խոսքը հետընտրական ժամանակահատվածի մասին է, ընդ որում՝ բացառապես իշխանական ուժի առումով:

Այս պարագայում արձագանքը պետք է որ իշխանություններից լիներ, այլ ոչ թե անկախ հանձնաժողովից, որի վերաբերյալ, ի դեպ, դեռևս հունվարին «Փաստն» արձանագրել էր, որ վերոնշյալ մրցույթն առավելապես անցկացվել է հիմնականում օբյեկտիվորեն: Ի դեպ, բոլոր նրանց համար, ովքեր էքսպանսիա բառն այդքան ցավոտ են ընդունել, պարզապես հավելենք, որ դա նշանակում է «ազդեցության ոլորտի ընդարձակում», «նոր տարածությունների տիրանալու քաղաքականություն»: Իսկ տեղեկատվական դաշտում գործող իշխանությունները միշտ էլ ձգտել են հենց էքսպանսիա իրականացնել ու հիմա էլ ձգտում են:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank