Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի դրոշի գույները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հավանաբար շատերին է հետաքրքրում հարցը` ի՞նչ են նշանակում Ռուսաստանի դրոշի գույները: Պատասխանն անսպասելի է՝ հիմնականում ոչ մի բան: Ռուսաստանի ազգային դրոշի պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ, և իր առաջացման ժամանակ գույներն ընդհանրապես ոչինչ չեն նշանակել: Ռուսաստանը մինչև 17-րդ դարը չի ունեցել իր ազգային դրոշը: Այն հայտնվել է միայն Ալեքսեյ Միխայլովիչի օրոք (16291676), և դրոշի առաջացման պատմությունը ուղղակիորեն կապված է ռուսական նավատորմի ծննդյան հետ: 1668 թվականին ցարի հրահանգով ինժեներ Դեյվիդ Բուտլերը ստեղծել է առաջին ռուսական ռազմանավը, որը անվանվել է «Արծիվ»:

Անմիջապես հարց է ծագել դրոշի վերաբերյալ (ինչպիսին այն պետք է լինի), քանի որ արևմտյան երկրների բոլոր նավերի վրա ազգային դրոշներ են եղել: Ցարը հարցրել է Բուտլերին, թե ինչպիսի դրոշ է իր հայրենիքում: Վարպետը պատասխանել է, որ 1630 թվականից ի վեր Նիդերլանդների դրոշը բաղկացած է հավասար լայնությամբ երեք հորիզոնական շերտերից, որից վերինը կարմիր է, միջինը՝ սպիտակ, իսկ ներքևինը՝ կապույտ: Ալեքսեյ Միխայլովիչը հրամայում է կարել նույն գույների կտորների շերտեր, ապա մտորելով՝ որոշել է Ռուսաստանի դրոշի վրա շերտերն այլ կերպ դասավորել՝ սպիտակը վերևում, ապա կապույտը, իսկ ներքևում՝ կարմիրը: Հետագայում «Մոսկվայի ցարի դրոշը» օգտագործվել է նավերի վրա նաև Պետրոս 1-ինի օրոք (1672 - 1725), որը սկզբից շարունակել է իր հոր սկսած ավանդույթը:

Սակայն 30 տարի անց՝ 1712 թվականին, որոշում է կայացվել բոլոր ռազմանավերի վրա բարձրացնել Անդրեևյան դրոշը, իսկ հին՝ սպիտակ-կապույտ-կարմիր շերտերով դրոշը այդ ժամանակվանից ի վեր բարձրացվել է միայն քաղաքացիական նավերի վրա: Պետրոս Մեծի ժամանակաշրջանում ստեղծել են նաև դրոշի գույների խորհրդանիշները. սպիտակը խորհրդանշել է ազատությունը, կապույտը՝ Սուրբ Կույսը, իսկ կարմիրը՝ Ռուսաստանի հզորությունը: Այնուամենայնիվ, դրոշը պաշտոնապես հաստատված չի եղել: Դա արվել է միայն 19-րդ դարի կեսերին, բայց քննարկումը չի եղել դասական եռագույնի մասին: Ռուսական Կայսրության հերալդիկ պալատի նախագահ բարոն Բեռնհարդ Քենին (1817-1886) առաջարկել է դրոշի համար ընտրել գույներ, որոնք համապատասխանում են Ռուսաստանի զինանշանի հերալդիկ գույներին (դեղին, սև, սպիտակ):

1858 թվականին այդ գաղափարը ստացել է ցար Ալեքսանդր 2-րդի օրհնությունը: Սակայն հասարակությունը հավանություն չի տվել այդ նորարարությանը, քանի որ նոր դրոշը մեծ նմանություն է ունեցել ավստրիական դրոշին: Արդյունքում 1883 թվականին ցար Ալեքսանդր 3-րդի կողմից որպես պետական դրոշ է ընդունվել հին՝ սպիտակ-կապույտ-կարմիր դրոշը, իսկ սև-դեղին-սպիտակ դրոշը դարձել է Ռոմանովների դինաստիայի դրոշը: Բոլշևիկները, իշխանության գալով 1918 թվականին, եռագույն դրոշը փոխարինել են կարմիրով և դրոշի վերին ձախ անկյունում ավելացրել աստղ ու մուրճ-մանգաղ: Ի վերջո, 1991 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ սպիտակ-կապույտ-կարմիր եռագույն դրոշը կրկին դարձել է Ռուսաստանի պետական դրոշ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal