Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ ժողովուրդ, դու շատ քիչ ժամանակ ունես կողմնորոշվելու համար․․․

SOCIETY

Վերջերս նախընտրական քարոզչության շրջանակներում եղել եմ Հայաստանի մի շարք մարզերում։Այն հիմար ու ողորմելի վիճակը,որում հայտնվել ենք,  ստրուկների այն բազմության, ատելության, չարության, անտարբերության, երախտամոռության, վրեժխնդրության  ու անվստահության մթնոլորտին, որ ականատեսն եմ եղել, աննկարագրելի  է։ Մտածում ես` մի՞թե անգիտությունն ու չարությունն այս աստիճան կարող է մթագնել մարդկանց ուղեղները, որ կարող են հարենիք ուրանալ, սովորական մարդկային ու ազգային արժանապատվություն կարող են անտեսել, մեծ ու փոքր չճանաչել, ոչ մեկի կարծիքը հաշվի չառնել, ոչ մեկի հետ հաշվի չնստել։ Մի՞թե ստրկությունը  մարդուն այնքան է նվաստացնում,  որ նա սկսում է սիրել  իր կապանքները: Բոլորն ամեն ինչ գիտեն, յուրաքանչյուրն իրեն իմաստուն է կարծում, յուրաքանչյուրն իրեն գեներալ է ձեւացնում ՝ նույնիսկ որպես շարքային չծառայած: Մենք կանգնած ենք արժեհամակարգային, ազգային, ավանդութային, սերնդային ու ուղեղների լվացման ֆեյքային աղետի առաջ։ Պատկառանքը պետության ու նրա ինստիտուտների, եկեղեցու, տարեցների , կիրթ ու իմաստուն մարդկանց, երախտագիտությունը իրենց բարերարների, ուսուցիչների նկատմամբ մնացել են անցյալում։ Մեզ չկարողացան հաղթել մարտի դաշտում․ հաղթեցին մեր բարոյական միջավայրի ապականման ճանապարհով, մենք միմյանց վերաբերվում ենք այնպիսի ատելությամբ և արհամարհանքով, որ թուրքերի հանդեպ ատելությունը մարում է նրանց առջև։ Իսկ պատմության մեջ որերորդ անգամ մեր խելքից, մեր անհեռատեսության, դյուրահավատության, պետական մտածողության բացակայության, նյութապաշտության ու փառասիրության պատճառով կանգնել ենք լինել- չլինելու երկընտրանքի առջև։ Կարծում եմ՝ մեծագույն սրիկայություն է իշխանությունը վերարտադրելու համար չարաշահել սեփական ժողովրդի ունեցած կույր սերն ու վստահությունը, թշվառ  վիճակը, խաբել, տանել նրան նվաստացման, պառակտման,  մոլորության ու կործանման:  Մենք մոռացել ենք մեկ կարևոր բան,  որ բոլորս Հայկ Նահապետի հետնորդներն ենք, որ նույն արյունն ենք կրում մեր երակներում, որ մենք քույրեր ու եղբայրներ ենք և  իրավունք չունենք իրար ատել, իրար մատնել, իրար վրա ցեխ շպրտել: Բոլորիս հայրենիքը մեկն  է, մենք բոլորս նույն նավի մեջ ենք և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու։ Իսկ ով չի ապրել անցյալ դարերում, և ում հետաքրքիր է, թե ինչպես են կործանվել հայոց թագավորությունները, ինչպես ենք պետականություն և տարածքներ կորցրել ու պարտվել, ինչպես են մեզ մորթել ու բռնաբարել, ուրեմն,  իմացեք, որ հենց այսպես է եղել, հենց այսպիսի մթնոլորտ է տիրել, երբ հայը պաշտպանել է ազգադավներին, երբ հայը հայրենիք է ուրացել, անտարբեր է եղել սեփական ճակատագրի ու երկրի նկատմամբ։ Մենք այդպես էլ չսովորեցինք մեր խելոք ու իմաստուն մարդկանց լսել։ Շրջապատված լինելով մուսուլմանական երկրներով՝ գոնե այդ մի բանը նրանցից սովորեինք, պետության ու հողի արժեք իմանայինք։ Բայց այս ամեն ինչի մասին հետո, հիմա դրա ժամանակը չէ, հիմա, սիրելի հայրենակիցներ, մենք կանգնած ենք անդունդի եզրին, հիմա մենք հայրենիք ու պետականություն ենք  կորցնում, հիմա մենք ազգային արժանապատվության, հայրենիքի ու մեր երկրի միջազգային հեղինակության փրկության խնդիր ունենք։ Հիմա մենք ազգովի մեկ  անելիք ունենք՝ մերժել ապազգային ու ապաշնորհ իշխանություններին և երկիր կառավարումը վստահել առողջ, ազգային ու պետական մտածողություն ու բավարար փորձառություն ունեցող մարդկանց։ Իսկ այդպիսին, իմ կարծիքով, կարող է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը լինել։ Հուսով եմ, որ այս ճակատագրական պահին Աստված թույլ չի տա, որ հային լքի իմաստությունն ուխոհեմությունը, որ հայը ևս մեկ անգամ կցուցադրի իր հավերժ լինելիության կամքը։ Հայը պետք է ապացուցի, որ  ժառանգն է Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի,Նարեկացու,Կոմիտասի,Անդրանիկի։

Հայկ Ղազարյան

տնտեսագիտության թեկնածու

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded