Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բալզամիկ քացախ՝ թագավորական նվերից լայն տարածում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բալզամիկ քացախը (իտալերեն՝ aceto balsamico) քաղցր և թթու համեմունք է, որը պատրաստվում է տակառներում հնեցված խաղողի չեչից (խաղողի մզվածք): Այն հորինել են Իտալիայի Մոդենա նահանգում: Բալզամիկի բնօրինակը արտադրվել է նաև Ռեջջո- նել- Էմիլիա նահանգում: Բալզամիկ քացախը իր համ ու հոտով նուրբ է, հարուստ է բուրավետիչ երանգներով և ավանդաբար բարձր է գնահատվում սննդային քացախների շրջանում:

Չնայած «քացախ» անվանմանը, դրա պատրաստման մեթոդը զգալիորեն տարբերվում է սովորական սննդային քացախներից: Կովկասում և Իրանում, ինչպես նաև Հայաստանում բալզամիկ քացախի անալոգը կոչվում է դոշաբ, որը պատրաստվում է թթից: Միացյալ Նահանգներում բալզամիկ քացախի անալոգները արտադրվում են կոկոսից, թզից, մանդարինից, սև հաղարջից, կակաոյի հատիկներից և այլն: Բալզամիկ քացախի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1046 թվականին, երբ Կանոսա ամրոցի սեփականատեր մակրգրաֆ Բոնիֆացիան նվիրել է ապագա թագավոր Հենրիխ 2- րդին յուրահատուկ նյութով լի մի փոքրիկ տակառիկ: Այսպիսով, նա դրել է «արքայական նվերների» ավանդույթը. հետագայում նման տակառիկներ սկսել են նվիրել այլ թագավորներին և պալատական ազնվականությանը:

Նուրբ հոտով նյութ պարունակող տակառիկները խոսել են ընտանիքի բարգավաճման մասին և հարուստ օժիտ են ծառայել այն ընտանիքներում, որտեղ կան ամուսնության տարիքի երիտասարդներ: Ընդհանրապես, այս քացախի արտադրությունը եղել է ազնվականության և բարձր դասի ընտանիքների սահմանափակ շրջանակի արտոնություն: Չի եղել բալզամիկ քացախի արտադրության միասնական մեկ բաղադրատոմս, յուրաքանչյուր ընտանիք ունեցել է բալզամիկ քացախ պատրաստելու իր սեփական «գաղտնիքները»: «Բալզամիկ» անվանումը առաջացել է այն պատճառով, որ սկզբում այն օգտագործվել է հիմնականում բուժական նպատակներով, և միայն հետո են այդ քացախը սկսել օգտագործել խոհարարության մեջ: Իր ուժեղ հակամանրէային և հակաբորբոքային ազդեցության շնորհիվ այն օգտագործվել է վերքերը բուժելու համար: Այն, որպես դեղամիջոց, օգտագործվել է անգամ Լուկրեզիա Բորջիայի կողմից 1503 թվականին՝ Մեծ ժանտախտի առաջին տարում:

Ավանդաբար բալզամիկ քացախը շատ մուգ գույն և խիտ կոնսիստենցիա ունի։ Գոյություն ունեն նաև այդ քացախի պարզեցված (և ավելի էժան) տարատեսակներ, որոնք պատրաստվում են սովորական կարմիր գինու քացախի հիմքով, սակայն նման քացախը ավելի բաց գույնի է լինում և տարբերվում է իր համով դասական բալզամիկ քացախից։ Բալզամիկ քացախը օգտագործվում է աղցանների, մարինադների, դեսերտների, ինչպես նաև ապուրների պատրաստման ժամանակ; Այդ հրաշք հեղուկի մի քանի կաթիլը ունակ է փոխել ցանկացած կերակուրի համը։ Ի տարբերություն էժան բալզամիկ քացախների, դասական արտադրանքը ստացվում է խաղողի չեչի և շաքարի խառնուրդը խմորելու արդյունքում, որը տևում է առնվազը 3 ամիս։

Դրանից հետո այն հնեցվում է կաղնու տակառներում՝ 3 տարուց մինչև 100 տարի ժամկետով։ Ավանդական որակյալ բալզամիկ քացախը պետք է հնեցվի ամենաքիչը 12 տարի, որի ընթացքում այն հագենում է կաղնու տակառի համերով։ Հետո այն շշալցվում է։ Ռեջջո- նել- Էմիլիա նահանգում արտադրված բալզամիկ քացախի հնեցման տարիքը արտահայտվում է շշի պիտակի գույներով. կարմիր պիտակը նշանակում է ամենաքիչը 12, արծաթագույնը՝ ամենաքիչը 18, իսկ ոսկեգույնը՝ 25 և ավելի տարվա հնեցում։ Իսկ Մոդենա նահանգում հնեցումը նշվում է շշի խցանի գույնով՝ դարչնագույն խցանը ամենաքիչը 12 տարվա, իսկ ոսկեգույնը 25 և ավելի տարվա հնեցում ունեցողներ են։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal