Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս ծրագիրը երթևեկությանը ոչինչ չի տալու, հակառակը՝ վթարների պատճառ կարող է դառնալ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից Հայաստանում գործում է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը: Դեռ որոշումն ուժի մեջ չմտած՝ քաղաքացիները նշում էին, որ կարծես խտրականություն է դրվում իրենց միջև: Այսպես՝ activesociety. am կայքում գրանցվել հնարավոր է միայն eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։ Սա անելու համար քաղաքացին պետք է ունենա էլեկտրոնային նույնականացման քարտ կարդալու սարք կամ բջջային նույնականացման քարտ, որը տրամադրող կազմակերպությունը սպասարկում է միայն «Բիլայն» ընկերության համարներ, այն էլ՝ հատուկ քարտերով, այսինքն՝ քաղաքացին պետք է պարտադիր նոր քարտ գնի:

Ոստիկանությունն, ի պատասխան մեր հարցման, նշել էր, որ այսկերպ նպատակ են ունեցել բացառել երրորդ անձի կողմից որևէ մեկ այլ քաղաքացու անձնական տվյալներով բջջային հավելվածի օգտատեր դառնալը, «քանի որ հակառակի դեպքում՝ օրինակ ֆինանսավարկային, ապահովագրական, ոստիկանության և այլ կազմակերպությունների և պետական մարմինների աշխատակիցները, ունենալով հասանելիություն որևէ անձի անձնական այս կամ այն տվյալներին, կկարողանային այլ անձի անունից գրանցվել որպես բջջային հավելվածի օգտատեր»։ Հաջորդիվ՝ լուսանկարահանելիս, տեսանկարահանելիս երթևեկության մեջ գտնվող վարորդն իր հեռախոսով որոշակի գործողություններ է կատարելու, ինչն ինքնին իրավախախտում է:Դա փաստել է նաև ոստիկանությունը:

«Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն ինքնին իրավախախտում է և անընդունելի է որևէ ենթադրյալ իրավախախտում արձանագրելու համար թույլ տալ մեկ այլ իրավախախտում»: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ օրինագծի կողմնակիցը չի, գրեթե չի հետևել նաև դրա ընդունման ընթացքին: «Այն պետության կողմից մշակված ինչ-որ ծրագիր է: Թե ինչպես կշահագործեն այն, արդեն ռիսկերի գնահատման հարց է և պետության խնդիրն է: Այստեղ կարևոր է մեկ այլ հարց՝ այս ծրագիրը երթևեկությանը ոչինչ չի տալու:

Մինչ օրս էլ քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց բջջային հեռախոսներով նկարելու իրավախախտումները և դրանք ոստիկանությանն ուղարկելու, որն էլ պատշաճ արձագանքում էր դրանց: Իհարկե, այնտեղ որոշ խնդիրներ էին առաջանում` կապված վարչարարության հետ: Փորձ արվեց դրանք լուծել այս օրենքով ու նման հավելվածի ստեղծմամբ: Եթե ոստիկանությունը, հանձինս նոր ներդրված պարեկային ծառայության, իր հսկողությունն ուժեղացնի և պատշաճ ծառայություն մատուցի, այդ հավելվածի կարիքը, կարծում եմ, էլ չի լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քեյանը:

Ինչ վերաբերում է երկրորդ դիտարկմանը, մեր զրուցակիցը նշում է. «Իրականում անթույլատրելի է իրավախախտում արձանագրելու համար նորը թույլ տալը: Որքանով ես եմ տեղյակ, չպետք է թույլ տային երթևեկության ընթացքում իրավախախտումներ արձանագրել: Այս ամբողջի համատեքստում պետք է շեշտել, որ իրավախախտումների արձանագրման այս կարգն ավելի շատ խոչընդոտ կհանդիսանա և վթարների պատճառ կդառնա, քան ինչ-որ օգուտ կտա»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal