Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քանի դեռ սրանք իշխանության են, թուրքերն ամեն ինչ են անելու, որ մաս առ մաս բզկտեն Հայաստանը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունները երբեք ենթատեքստերով չեն խոսում: Իրենք խոսում են պարզ ու կոնկրետ՝ ուղիղ հայտարարելով, որ թուրքը կառուցողական է, ու թուրքի հետ ապագա կա: Իսկ նրանք, ովքեր թուրքահպատակ չեն ու պայքարում են, բնականաբար, այդ մարդկանց դեմ պետք է ներքին ճնշում լինի: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մենք այսօր չունենք բանակ, չունենք ԱԳՆ և, ընդհանրապես, ոչինչ չունենք, բայց ունենք ոստիկանություն, որը կոնկրետ պայքարում է յուրաքանչյուր ընդվզող քաղաքացու դեմ: Մարդն ամեն ինչ կարողացել է անել այնպես, ինչի համար եկել է: Ասել է, չէ՞, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է:Ասել է նաև, որ թուրքերը լավն են, բարի են: Զուգահեռ՝ մուրճը վերցրել և թուրքի դեմ պայքարող մարդկանց ասում էր՝ մուրճը բոլորիդ գլխին գալու է: Ասում է ու առանց որևէ ենթատեքստի ուղիղ իրականացնում իր քաղաքականությունը: Ու հենց այս առումով պատահական չէ, երբ ասում ենք՝ սրանք թուրքահպատակ իշխանազավթներ են, որոնք եկել են իրականացնելու պանթուրքիզմի ծրագիրը: Այսօր թուրքն իր պատմական հնարավորությունից օգտվելու համար ամեն ինչ է փորձելու անել: Այստեղ արդեն կարևորագույնը հայ մարդն է, որը երեք տարբերակ ունի. կա՛մ կռվում է, կա՛մ իրերն է հավաքում, որ հեռանա, կա՛մ էլ ուզում է ապրել թուրքի հետ: Սա կռիվ է, ու սա քաղաքական պայքար չէ: Հայ մարդը պետք է պայքարի հանուն ՀՀ-ի, հանուն իր անվտանգության ու հանուն ապրելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած և պարբերաբար կրկնվող հայտնի նկրտումներին ու ՀՀ իշխանությունների արձագանքին՝ Գ. Գևորգյանը նշեց. «Ըստ էության, սա ագրեսոր պետության մարտավարության շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր: Խոսքն Արցախի մոտ 70-75 տոկոսի մասին է: Ու, բնականաբար, իրենց համար հիմա պատմական ժամանակներ են, որովհետև ՀՀ-ում իշխանությունը զավթել են թրքահաճո ուժեր, որոնք փորձում են իրականացնել պանթուրքիզմի և, ընդհանրապես, իրենց հարյուրամյակների նպատակները: Նրանք այդ շանսը բաց թողնել չեն ուզում, ու հիմա գալիս է հաջորդ՝ ՀՀ-ի կապիտուլ յացիայի փուլը: Ժողովրդական մի խոսք կա. «Կպի՝ խփենք»: Սրանք այստեղից կպնում են, նրանք այնտեղից՝ հարվածում: Հաջորդ պատերազմի անոնսն է տրվել, որն արդեն ՀՀ-ի հետ է լինելու: Անոնսը տրվեց նույն ձեռագրով, ինչպես եղել էր 2018-ի իշխանազավթումից հետո: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկին ագրեսորի հռետորաբանությամբ էր խոսում: Զուգահեռ՝ իշխանազավթն Արցախում ասաց. «Արցախը Հայաստան է և վերջ»: Հիմա Ադրբեջանը նույնկերպ ագրեսորի հռետորաբանությամբ է հանդես գալիս, իսկ այստեղ հայտարարում են, որ Ադրբեջանը ոչնչի չի հասնի: Բացի այդ, հրահրում են՝ նույն մեթոդաբանությամբ հող նախապատրաստելով հաջորդ, բայց նույն սցենարի համար: Այս անգամ պատերազմի միջոցով փորձելու են հանձնել ՀՀ-ն: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը սրում են իրավիճակը, որպեսզի հասնեն իրենց նպատակին»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ իրավիճակը սրելու հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի ակնհայտ է: «Չեմ բացառում, որ հենց օգոստոսին կարող են ռազմական գործողություններ լինել, որովհետև այդ ժամանակահատվածը մի քանի պատճառներով բարենպաստ է: Պատճառներից մեկը հանգստի շրջանն է, որում նաև հեղինակավոր միջազգային կառույցներն են: Ընդհանրապես, այս իրավիճակում, այս թրքահպատակ իշխանության պարագայում մեկ ժամն արդեն բավական է, որ ՀՀ-ն լուրջ խնդիրներ ունենա: Մենք իրականում շատ ծանր իրավիճակում ենք թե՛ անվտանգության, թե՛ ընդհանրապես հասարակության գիտակցության առումով, ինչի ապացույցն ընտրությունների արդյունքներն էին: Միջազգային տարբեր դրամաշնորհների միջոցով մեր բնակչությանն այս տարիների ընթացքում լավ մոնիթորինգ արեցին ու հասկացան, որ մեր հասարակության մոտ 70 տոկոսը կրթական ցենզի ու տարբեր պատճառներով շատ ավելի հեշտ կառավարվող է:Այս ամենի պատճառով հասարակությունն այսօր չի կարող տարբերել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում թրքահպատակությունը, ու որքանո՞վ է դրանով վտանգվում իր անվտանգությունը: Հասարակությանը պետք է անկեղծորեն բացատրել, խնդրել ու աղաչել, որ պետք է դուրս գա ու պայքարի, որովհետև թուրքի հետ իրենք ապագա չեն կարող ունենալ, քանի որ նույն թուրքը տարիների, դարերի ու հարյուրամյակների ընթացքում ցույց տվեց իր իրական դեմքը: Սա ֆիզիկական բնաջնջման ճանապարհ է, մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ինքն իրեն պետք է հարգի, ինքն իրեն պաշտպանի, ու դրա համար պետք չէ հանձնվել»,- ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ պայքարի միակ ճանապարհը համատարած ընդվզումներն են:

«Հարկավոր չէ մի հերոսի կամ մի փրկչի սպասել, որովհետև ով էլ լինի՝ տարբեր տեխնոլոգիաների միջոցով հազար անուն կկպցնեն այդ մարդուն ու կհեղինակազրկեն նրան: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը պետք է տեր կանգնի իր անվտանգությանն ու պետք է դեմ արտահայտվի օսմանացմանը, ՀՀ կապիտուլ յացիային: Ամեն մարդ պետք է ինքը հասկանա, որ եթե չի պայքարում, ուրեմն, վաղը թուրքն իր դուռն է ծեծելու»,-ընդգծեց նա:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ Սյունիքը ևս թշնամու հարյուրամյա երազանքների մի մասն է: «Պանթուրքիզմի իրականացման համար Սյունիքը կենսական նշանակություն ունի: Առհասարակ, Թուրքիան ամեն տեղ իր ռազմական ներկայությունն է «ապահովում»: Հիմա արդեն մեր այս իշխանազավթների «պասով» հաջողությունների են հասել և ոչ մի կերպ չեն հրաժարվելու իրենց ծրագրից: Քանի դեռ սրանք իշխանության են, թուրքերն ամեն ինչ են անելու, որ մաս առ մաս ՀՀ-ն բզկտեն՝ հասնելով կապիտուլ յացիայի: Այս առումով Սյունիքը կենսական նշանակություն ունի ինչպես մեզ, այնպես էլ իրենց համար: Այս առումով ևս պատմական շանս ունեն ու այդ շանսն օգտագործելու են: Իսկ մեր բոլոր քաղաքական, հասարակական գործիչները, բոլոր կուսակցությունները, անհատները, ժողովուրդը պետք է կոնկրետ պայքարեն՝ դուրս գալով փողոց: Եթե չես հաղթել, ուրեմն պայքարը շարունակվում է, եթե չես հաղթել, ուրեմն տուն վերադարձ չկա: Եթե չես հաղթել, ուրեմն դու հիմա տուն չունես, քո տունը մազից է կախված: Պետք չէ անհատներին մատով ցույց տալ ու ասել՝ բա, դուք ի՞նչ եք անում, բոլորով պետք է դուրս գալ պայքարի: Միևնույն ժամանակ, չի կարելի ֆեյսբուքյան գրառումներով պայքարի պատրանք ստեղծել: Պայքարը մեկնաբանություն գրելն ու արձակուրդ գնալը չէ: Հիմա չի կարելի ասել՝ ես գնում եմ արձակուրդ: Թևերը քշտած պետք է պայքարել, այլ ոչ թե գեղեցիկ կոստյումներով ու գեղեցիկ դիմահարդարմամբ»,-նշեց մեր զրուցակիցը:

Գ. Գևորգյանի խոսքով, դեռ ավելի վաղ էր ասել, որ արտահերթ ընտրությունն այս իշխանության վերարտադրման ճանապարհն է, որով ավելի խոցելի ենք դարձնում ՀՀ բնակչության կռվող ու պայքարող մարդու ձանը: «Բայց, ինչևէ, արեցին այն, ինչ ուզեցին, գնացին նրան, ինչին գնացին: Բայց մենք պայքարից հրաժարվելու իրավունք չունենք: Այս պայքարը քաղաքական անվանելու իրավունք ևս չունենք՝ հայտարարելով, թե այսօր քաղաքականությամբ զբաղվում եմ, վաղը՝ ոչ, իսկ մյուս օրը նորից զբաղվելու եմ: Սա հանուն հայ մարդու ու Հայաստանի պետականության պայքար է: Երբ այդ սուրը կախված է ազգի գլխին ու առավել քան տեսանելի և շոշափելի է, դու չես կարող պայքարի անունը դնել քաղաքական ու ասել՝ հիմա մի քիչ արձակուրդ է, կամ՝ «ես հիասթափվել եմ»: Ինչի՞ց ես հիասթափվել, ապրելո՞ւց, քո խելքի՞ց, ինչի՞ց՝ քո հայրենիքի՞ց: Մենք չպայքարելու ու հանձնվելու իրավունք չունենք, իսկ պայքարը պետք է մասսայական ու ինքնաբուխ լինի: Եթե համատարած պայքարի անհրաժեշտությունը ժողովուրդը չհասկանա, մենք շատ շուտով ևս մեկ պատերազմի առաջ ենք կանգնելու: Դրանով արդեն ՀՀ-ի կապիտուլ յացիայի զարկն է տրվելու, ինչպես եղավ Արցախի դեպքում: Նույն սցենարը կրկնվում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal