Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ երկիրն ապրում է «լինող բանը կլինի» վտանգավոր տրամաբանության մեջ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն անգամ, երբ հարցազրույցներ պատրաստելու նպատակով զանգահարում կամ հանդիպում եմ մշակույթի գործչի, մտավորականի, տարբեր ոլորտների փորձագետների և հարցեր ուղղում նրանց, առաջին մեծագույն ցանկությունս գիտե՞ք որն է՝ ուր որ է զրուցակիցս կասի, որ, չնայած ամեն ինչին, բազմաթիվ փորձություններին, պատերազմ կոչված արհավիրքին, այս մի լավ իրադարձությունն է տեղի ունեցել, ինչ-որ մի կարևոր հարցի վերջապես լուծում է տրվել: Բանաստեղծի հետ զրույցը գուցե այլ ուղղությամբ գնա, ասի՝ գիտես, շուտով գրքիս շնորհանդեսն է, հրավիրում եմ, նկարիչն էլ ուրախությամբ տեղեկացնի, որ միջազգային նկարչական սիմպոզիումի է մասնակցում, հայրենական ապրանք արտադրողն էլ ասի, որ շուտով հայկական բրենդը հասանելի կլինի նաև արտերկրում: Բայց ոչ:

Մեր երկիրը շարունակում է դոփել նույն տեղում, նույն անհայտության մեջ, քրեական տարաբնույթ գործերի խելահեղ շրջապտույտում, ավելի հաճախ իրականությունից անասել ի կտրված, վարդագույն ակնոցներով: Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»:

«Ոչ պաշտոնական աղբյուրներ» բառակապակցության մեջ մի տեսակ երկմտանք կա, իսկ ի՞նչ է՝ մեր համապատասխան կառույցներն այլևս չե՞ն գործում, թե՞ միայն զբաղված են ներքին հարցերով: Ի՞նչ «ոչ պաշտոնական աղբյուրներ» պետական մակարդակով, ձե՞ռք եք առնում: Հասկանալի է, որ պաշտոնատար անձը գուցե ուղիղ չի հայտարարի նոր պատերազմի հնարավորության մասին, բայց այդպես չի կարող արտահայտվել երկրի՝ ոչ բարով փաստացի ղեկավարը: Այդ մակարդակով բոլորս էլ տեսնում ենք, որ «վիճակը վիճակ չէ». Երասխի ուղղությամբ կրակոցները, Շուշիից արձակված կրակահերթը, Սյունիքում և Գեղարքունիքում թշնամու կողմից պարբերաբար իրականացվող հրաձգությունները կամ էլ անասնագողությունը: Իսկ ինչպե՞ս ենք մենք արձագանքում այս լուրերին: Գրեթե անտարբեր ենք: Մեկ-երկուսը ստատուս կգրեն, մեկը խոհանոցում անեծքների տարափ կտեղա, երրորդն էլ կասի, որ «երկիրը երկիր չի», գնալու ժամանակն է: Ու վերջ: Մեր հասարակությունն էլ կարծես խորը թմբիրի մեջ լինի, առաջ պատերազմ բառը լսելիս անգամ մարդիկ վեր էին թռչում տեղներից, իսկ հիմա... հիմա՝ «լինող բանը կլինի» արտահայտության տրամաբանության մեջ անգամ երկիրն է կառավարվում, ո՞ւր մնաց, թե հասարակությունն ավելի հեռատես ու գիտակից դառնա:

Գուցե սա պարտության հետևանքն է, գուցե «մենք իրոք մահացել ենք, բայց ինքներս էլ տեղյակ չենք այդ մասին», գուցե… Այս ամենը մի կողմ դրած, հրեշտակի թևեր հագած՝ շատերը պատերազմ կոչվող արհավիրքից հետո անգամ խոսում են «ոչ բարով հարևանների» հետ հաշտության, հարաբերությունների հաստատման ու կարգավորման մասին: Մենք նման ենք «Չարի վերջի» մայր կկվին, որ հերթով իր ձագերին զիջում է աղվեսին՝ առանց պայքարի, առանց կռվի, առանց խոսքի: Հիմա, առավել քան երբևէ, մենք կկու ենք, որ միայն տալիս է, որ թույլ է տալիս, որ թշնամին շարունակի մնալ իր երկրի սուվերեն տարածքում, որ սահմանագծում անի սեփական քարտեզներով, աղվեսն էլ ասում է՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է», Երևանը, Սևանն ու Զանգեզուրն իմն են: Մենք մի պահ ընդդիմանում ենք, հետո ցած իջեցնում մյուս կկվին՝ երկրորդ, հետո երրորդ ձագին փրկելու համար:

Չէ, փրկելու համար չէ, փրկելու իմիտացիա ստեղծելու համար, ինչպես հայտնի հայտարարությունը՝ 30.000 զինվորի կյանքը փրկելու մասին: Իսկ մեր իրականության մեջ, կարծես թե, չկա այն խորամանկ ագռավը, որ ճար կանի, մեզ աղվեսից կփրկի, որովհետև այդպես էլ չսովորեցինք, որ մեզ փրկողը մենք ենք: Կյանքը ստիպում է առաջ ընթանալ: Բայց մենք, ավաղ, փորձում ենք առաջ գնալ՝ առանց ներկան հասկանալու: Մենք դասեր չենք քաղում ո՛չ որպես պետություն, ո՛չ որպես հասարակություն: Չենք սովորում մեր սխալներից ու շարունակում ենք աստվածացնել նրանց, ովքեր «քաջնազարների» նման բազմեցին պաշտոններին ու մեզ համոզեցին, որ մենք «ձախորդ փանոսներն ենք», որ մեզ տարիներ շարունակ թալանել են, իսկ իրենց՝ մեր փրկիչներին, «նախկիններն» օր ու արև չեն տալիս, չեն թողնում աշխատել: Իրենք մարդկանց հետ խոսում են փաստեր հրապարակելով՝ 10-ը, 100-ը:

Կուզեք՝ 1000 փաստ հրապարակեք «նոր Հայաստան» կոչվող միֆի մասին, միևնույնն է՝ ձեր «հպարտ» քաղաքացին օրեցօր ավելի վատ սոցիալական պայմաններում է հայտնվում, և դրա մեղավորը համաճարակն ու պատերազմը չեն, այլ ձեր անբարեխիղճ կառավարումը, ապաշնորհ պաշտոնյաները, որոնք մեծամասամբ զբաղված են սեփական ֆինանսական դրությունը բարելավելու գործով, ձեր պոպուլիզմով լեցուն ճառերը: Մենք չենք ասում, որ նախկինում կամ հիմա մեր իրականության մեջ «բարիկենդաններ» չկան, որոնք խաբեությամբ պետությունից ու քաղաքացուց «եղ ու բրինձ» են թռցնում, բայց քանիսի՞ «թաթիկները կտրեցիք»: Այս հարցի պատասխանն ընթերցողն ինքն իր մեջ կտա: Երեք տարուց ավելի ճառ ասացիք, բայց զանգն այդպես էլ չկախեցիք:

Մեր իրականության լավագույն արտացոլումը մեր հեքիաթներն են և առհասարակ մեր գրականությունը: Ցանկացած հարցի պատասխան կարելի է գտնել գրականության մեջ: Ստեղծագործությունները, որոնք գրված են տարիներ առաջ, պատմում են մեր ներկայի, մարդկանց վարք ու բարքի մասին: Իսկ մենք, մենք էլ մնում ենք սպասելով, թե երբ Փոքր Մհերը դուրս կգա Ագռավաքարից: Կարևորը՝ ուշ չլինի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal