Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մենք նպատակ ունենք խրախուսել կամավոր հարկային կարգապահությունը, որպեսզի օրինապահ հարկ վճարողների թիվն ավելանա». Կորյուն Գևորգյան․ «Փաստ»

INTERVIEW

Հարցազրույց ՀՀ ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Կորյուն Գևորգյանի հետ

-Ե՞րբ է ներդրվել օրինապահ հարկ վճարողների հավաստման մեխանիզմը։ Ի՞նչ նպատակ ունի, ի՞նչ առավելություններ է տալիս հարկ վճարողին։

-Մեխանիզմը ներդրվել է 2017 թվականից ՊԵԿ նախագահի հրամանով, որի նպատակն էր հավաստագրի տրամադրման միջոցով խրախուսել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվարկներ ներկայացրած, ինչպես նաև հարկային պարտավորությունները կատարած հարկ վճարողներին։ Ի՞նչ առավելություններ է դա տալիս։ Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողները հավաստագրի գործողության ժամկետում վարկ ստանալու համար բանկերին դիմելիս ունեն որոշակի առավելություններ։  Այսինքն, հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից, բացի դրանից հավաստագրի առկայությունը նաև գործարար համբավի բնութագրիչ է, որը   և գործընկերների մոտ բարձրացնում է   հարկ վճարողի նկատմամբ վստահությունը ։ Հաշվի առնելով այս 4 տարիների փորձը և համակարգի նկատմամբ հետաքրքրության աճը, նախաձեռնվել էր և 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ կողմից ընդունվել է ՊԵԿ ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու» նախագիծը։ Այսինքն, դարձել է օրենք։ Ի՞նչ է նախատեսվում այդ օրենքով։ Ընդլայնվել են խրախուսման ձևերը, այսինքն, օրինակ, հավաստագրի գործունեության ժամկետում հարկ վճարողները երբ դիմում են ներկայացնում միասնական հաշվին առկա գումարների հետ վերադարձի համար, դա տեղի է ունենում դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում, այսինքն հավաստագիր չունեցող հարկ վճարողների համար այդ ժամկետը 20 օր է կազմում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշվին մուտքագրմանը։ Օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 միլիոն դրամի հայտերի շրջանակներում  այդ գումարները վերադարձվում են պարզեցված ընթացակարգերով և արագացված ժամկետում։ Մնացած հարկ վճարողների համար հայտերի առավելագույն չափը կազմում է 40 միլիոն դրամ։ Հաջորդ փոփոխությունը հետևյալն է՝ հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ  հարկ վճարողները ծանուցվում են 10 օրվա ընթացքում, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է փոփոխությունների պաշտոնական հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում։ Վերջին փոփոխությունը հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով դիմելու ժամկետների մասին է։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար դիմումի քննությունը և դրա պատասխանը տևում է 15   օր, մնացած դեպքերում դա 30 օր է կազմում։

-Քանի՞սն են այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողները։

-  2021 թվականի 6 ամսվա ընթացքում տրամադրվել է 111 հավաստագիր։

-Օրինակ, այդ 111-ը քիչ թիվ չէ՞։

- ԱԱՀ հաշվարկ ներկայացրած հարկ վճարողների թվի մեջ 111 օրինապահ հարկ վճարողը կարծում եմ այնքան էլ մեծ թիվ չէ, բայց նշեմ, որ այս տարվա նույն ժամանակահատվածում  2019 և 2020 թվականների համեմատ  հավաստագիր ունեցող հարկ վճարողների թիվն ավելի շատ էր։

-Այսինքն, հարկ վճարողն իսկապես շահագրգիռ է, որ այդ հավաստագիրը ստանա՞։

-Այո, ինքը շահագրգիռ է։ Ես միայն հավաստագիր ստացածների թիվն ասացի, բայց այս 6 ամսվա ընթացքում 169 դիմում է եղել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու, որի հիման վրա հավաստագիր ստացել են 111 ԱԱՀ վճարող։ Օրինակ, 2020 թվականի 6 ամսվա ընթացքում ներկայացվել է 114 դիմում, 62 հավաստագիր է տրամադրվել, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ավելի քիչ էր,  49 դիմում, 25 հավաստագրի տրամադրում։ Եթե հաշվի առնենք 2020-ի արտակարգ իրադարձությունները, 2019-ի նկատմամբ գրեթե կրկնակի են աճել դիմումները, իսկ 2021 թվականի 6 ամիսներին 2019 թվականի համեմատ դիմումների մասով աճել է շուրջ 3,4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի մասով՝ 4,4 անգամ, 2020 թվականի համեմատ՝ ներկայացված դիմումների թիվն աճել է 48%-ով, իսկ տրամադրված հավաստագրերի մասով՝ 79 %-ով։

2019 թվականին՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ներկայացվել է 136 դիմում, տրամադրվել է 93 հավաստագիր, 2020-ին՝ 257 դիմում, տրամադրվել է 140 հավաստագիր, և այս տարվա 6 ամիսներին 169 դիմում, 111 հավաստագիր։

-Եվ ուրեմն ի՞նչ խրախուսող քայլեր եք նախատեսում, որ նրանց թիվն ավելանա։

-Ճիշտն ասած, հիմա կդժվարանամ հստակ ասել։ Այս համակարգը դեռևս ամբողջ ծավալով ներդրված չէ, չափանիշները քննարկման փուլում են, թե ովքեր պետք է համարվեն օրինապահ հարկ վճարող, բայց ունենք մեր տեսլականը։ Հնարավոր է նաև, որ մաքսային, այսինքն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու ժամանակ տրամադրվի որոշակի առավելություններ։ Նաև հնարավոր է, ինչու՞ ոչ, այլ գերատեսչություններն իրենց աջակցության ծրագրերում նրանց օրինապահությունը հաշվի առնեն։ Նմանատիպ դրույթ նախատեսված է նաև ՀՀ հարկային օրենսգրքում։

-Ինչո՞վ է պայմանավորված միայն ԱԱՀ վճարողներին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տալու հանգամանքը։

-Այլ հարկման համակարգերում գործող հարկ վճարողների գործունեության համար արդեն իսկ որոշակի  առանձնահատկություններ են սահմանված, որով վերջիններս համեմատական առավելություններ ունեն ԱԱՀ  վճարողների համեմատ։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև այն, որ ԱԱՀ-ն ավելի թափանցիկ ու ավելի նախընտրելի հարկման համակարգ է և այդ համակարգում գործող հարկ վճարողներին նույնպես անհրաժեշտ է ինչ-որ ձևով խրախուսել, այս խրախուսման մեխանիզմն ընտրվել է միայն ԱԱՀ հարկ վճարողների, ինչպես նաև դեպի ԱԱՀ հարկման համակարգ անցումը խրախուսելու համար։

-Այսինքն, ԱԱՀ վճարելը դժվա՞ր է, կամ ավելի շա՞տ են թաքցնում։

-Ոչ, ավելի դժվար չէ, ուղղակի վարչարարական ու ժամանակային   ծախս կա։ Այսինքն, հարցեր կան, որոնց նույն շրջանառության հարկով հարկվողը կամ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողները չեն  առնչվում։ Վերջիններիս մոտ այդ ամենը չկա։ Հարկ է նշել նաև, որ ԱԱՀ վճարողների թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ավելի բարձր է։

-Ի՞նչ չափանիշների պետք է բավարարի ԱԱՀ վճարողը օրինապահ հարկ վճարող դառնալու համար։ Խնդրում եմ ներկայացրեք նաև հավաստագիր ստանալու կարգը։ Հավաստագիրն ի՞նչ ժամկետով է տրամադրվում։

-Ես արդեն նշեցի ներկայումս գործող չափանիշները։ Նոր չափանիշները դեռևս պետք է սահմանվեն կառավարության կողմից, բայց կարելի է ասել, որ դրանք գրեթե չեն տարբերվում ներկայիս չափանիշներից, ուղղակի մեր փորձը հաշվի առնելով որոշակի ճշգրտումներ են կատարվել, որոշակի չափանիշներ փոփոխվել ու ավելացվել են։ Ընդհանուր եթե ասեմ, հարկ վճարողը պետք է սահմանված ժամկետում հաշվարկների ներկայացումն ու հարկերի վճարումը կատարի ու չունենա հարկային կամ մաքսային օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավախախտում, օրինակ, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, կամ աշխատողների գրանցման մասով որևէ խախտում։ Հավաստագիրը տրվում է մեկ տարի ժամկետով։ Այն տրվում է հարկ վճարողի դիմումի համաձայն։ Դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով, իր անձնական էջի միջոցով, որտեղ կա համապատասխան բաժին, որն ինքը ներբեռնում է, լրացնում ու ուղարկում ՊԵԿ։

-Այսինքն, լինում է այնպես, որ նրա դիմումը մերժում եք։

-Այո, եթե չափանիշներին չի բավարարում։

-Դուք ասացիք, որ մեկ տարով եք տալիս հավաստագիրը։ Այսինքն, հաջորդ տարում օրինապահ հարկ վճարողը կարող է դառնալ ոչ օրինապա՞հ։ Այսինքն, ամեն տարի ստուգվում է նրա օրինապահությու՞նը։

-Այո։ Մենք ստուգում ենք նրա գործունեության նախորդ ժամանակահատվածը։ Եթե ինքն այսօր է դիմում, մենք ուսումնասիրում ենք դիմելու ամսվան նախորդող ամսվանից մինչև դիմումը ներկա­յաց­նելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարն ընկած ժամանակահատվածը։ Մենք հավաստում ենք նրա նախկինում իրականացրած գործունեությունը։ Բայց հետագայում հարկ վճարողը կարող է ինչ-որ իրավախախտում  թույլ տալ, իր հավաստագիրն ընդհանրապես չի բացառում, որպեսզի մեր հսկողական գործիքները կիրառվեն, ու երբ հաջորդ անգամ դիմի, այդ իրավախախտումներն արդեն երևալու են ու նոր հավաստագրի տրամադրումը մերժվելու է։

-Իսկ օրինապահ հարկ վճարողը կարո՞ղ է հընթացս զրկվել հավաստագրից։

-Առայժմ ոչ, որովհետև նա այդ հավաստագիրն ստանում է նախորդ գործունեության համար, ոչ թե ապագայի։

-Ինչպե՞ս են հարկ վճարողներն իմանում օրինապահ համարվելու մասին։ Արդյո՞ք ինչ-որ տեղ հրապարակվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը։

-Հավաստագիրն իրենց ուղարկվում է, բացի դրանից հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայքում։ Դա նպատակ ունի, որ մյուս հարկ վճարողները ևս տեսնեն ու ճանաչեն օրինապահներին։ Ամսական կտրվածքով պարբերաբար թարմացվում է օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ստացողների ցանկը։

- Ինչու՞ հենց ապրիլի 19-ն է ընտրվել որպես հարկ վճարողի օր։ Ի՞նչ կտա այդ «տոնը» հարկ վճարողներին։ Նման օր առաջ քաշելու համար ՊԵԿ-ն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-1992-ի ապրիլի 19-ին առաջին անգամ Խորհրդարանի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» օրենքը, որով ըստ էության ձևավորվել են հարկային մարմնի և հարկ վճարողների իրավահարաբերությունները։ Ու նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը, թե պետականաշինության գործում, թե բյուջետային եկամուտների ձևավորման գործում՝ ընտրվել է հենց ապրիլի 19-ը որպես հարկ վճարողների օր։ Տարբեր միջոցառումներ են նախատեսվում այդ օրը, օրինակ հարկ վճարողների ինչ-որ լրացուցիչ սպասարկման միջոցառումներ, օրինապահ հարկ վճարողների հետ մեծարման հանդիպումներ կամ այլ միջոցառումներ։ Բացի դրանից հարկ վճարողները սահմանափակված չեն, իրենք և իրենց շահերը ներկայացնող կազմակերպությունները ևս կարող են որոշակի միջոցառումներ կազմակերպել, տեղեկատվական արշավներ իրականացնել, ինչու չէ քննարկումներ կազմակերպել՝ ներգրավելով նաև պետական մարմիններին։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer