Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեզ լռության րոպե է պետք, շատ աղմուկ կա, սուտ կա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ անել պատերազմի հետևանքները հաղթահարելու, հասարակությունում առկա հուսահատության և անտարբերության շղթան կտրելու համար: Բանաստեղծ, գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանը նշում է՝ ասել, որ ողջ հասարակությունն անտարբեր է երկրում տեղի ունեցողի նկատմամբ, սխալ է:

«Միշտ եղել են անտարբեր հատվածներ՝ պայմանավորված իրենց մարդկային բնութագրով, հասարակության մեջ ունեցած շահերով, հարաբերություններով: Հասարակության մեջ, իհարկե, կա հուսահատություն, և այս պահին դա ամենավտանգավորն է: Ի՞նչ անել այս իրավիճակում: Պետք է հասարակության հետ խոսել անկեղծ, բաց, ներկայացնել իրավիճակը, ոչինչ չթաքցնել, փորձել հասարակությանը տեղյակ պահել և դրա շնորհիվ նրան մասնակից դարձնել եղած դժվարությունների հաղթահարման գործին: Այդ կերպ գուցե հնարավոր լինի այդ հուսահատությունից խուսափել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տոնոյանը:

Նա երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար կրթության դերը շատ է կարևորում: «Կրթության համար անընդհատ պայքարեցինք: Քննադատել ենք, առաջարկներ արել հայագիտական առարկաների հետ կապված: Տվյալ գերատեսչության նախարարը պարզապես հրավիրում է քննարկման, որ ասի, թե քննարկում է արել, բայց անում են այն, ինչ իրենք արդեն պլանավորել են: Ցանկանում են ինչ-որ փոփոխություններ անել, դա լավ է, փոփոխությունների կարիք կա, բայց դրանք հիմնավորել միայն դեմոկրատական, ժամանակակից կրթության ասպարեզի գաղափարներով, կարծում եմ՝ սխալ է գոնե մեր դեպքում, որովհետև չենք կարող հրաժարվել ազգային կրթությունից: Մեր կրթությունը պետք է ազգային լինի, որովհետև փոքր ժողովուրդ ենք, բայց մեծ խնդիրներ ունենք, ինքնության խնդիր ունենք, շրջապատված ենք թշնամիներով, որոնք յուրացնում են մեր ինքնությունը, դրա հաշվին իրենց պատմությունն են ստեղծում: Այո՛, կրթական համակարգը պետք է բարեփոխվի, բայց առանց մոռանալու ազգայինի գործոնը: Իսկ նման ծրագրեր կարելի է մշակել, եթե տվյալ գերատեսչությունը հաշվի առնի այդ ասպարեզում եղած մարդկանց մեծ փորձը, ծանրակշիռ հեղինակությունը, ոչ թե մտածեն, որ այդ մարդիկ «հին» են և ոչինչ չեն հասկանում իրենց «նոր» գաղափարներից»,-նշում է մեր զրուցակիցը:

Տոնոյանը «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշեց, որ մանկապատանեկան մամուլը «ստեղծելու են» գնումներով: «Մրցույթ տեղի ունեցավ, ինչ-որ մարդիկ այն շահեցին, և դպրոցներ ուղարկվեցին անգրագետ, տառասխալներով, բովանդակային առումով սխալներ պարունակող պարբերականներ: Քննադատեցի սա, բայց մինչ օրս որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Հարցը «տաք» եմ պահում, անընդհատ դիմում եմ, բայց սայլը տեղից չի շարժվում: Խնդրում ենք, որ մանկապատանեկան մամուլի ֆինանսավորման հարցը կատարվի ոչ թե գնումներով, այլ գոնե մրցութային հանձնաժողովով, այն հաշվի կառնի այդ ասպարեզում աշխատող մարդկանց փորձառությունը: Այս տարի էլ այդ քննարկումը հետաձգեցին: Գրողների միության նախագահի հետ պայքարեցինք, որ գոնե այս տարի մանկապատանեկան մամուլի խնդիրը համակարգային ձևով տեղափոխվի հանձնաժողովային քննարկման, բայց այդպես էլ ոչ մի բան տեղի չունեցավ»,-հավելում է խմբագիրը:

Նշում է՝ խնդիր ունենք քննությունների մասով: «Ասել եմ՝ չի կարելի շրջանցել լեզվի մասին օրենքը, աստղանիշով իբր թե հայոց լեզվի քննություններ արձանագրել և գործնականում հայոց լեզվից ընդունելության քննություն չանցկացնել: Ասում ես, բայց քեզ չեն լսում: Այս ասպարեզը ողբերգական վիճակում է: Մեր ինքնությունը վտանգված է: Որպես ԵՊՀ-ի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ պայքարել եմ, որ լեզվի ուսուցումը կամընտրական չդառնա բուհերի առաջին կուրսերում: Բայց մարդիկ անընդհատ սեղմում են՝ չկարևորելով լեզուն, հայ ժողովրդի պատմությունը:

Կամ՝ պատմության չափորոշիչների հանձնաժողով են կազմել, «պատահականորեն» այն ղեկավարում է մի անձնավորություն, որը թուրքերի հետ համատեղ գիրք է հրատարակել, որտեղ Արևմտյան Հայաստանը Անատոլիա է: Այստեղ որոշ դեպքերում միտում եմ տեսնում, որոշ դեպքերում՝ չիմացություն, որոշ դեպքերում՝ նաև տգիտություն, նաև որոշ անձանց առումով տեսնում եմ, որ ծրագրային կերպով ազգային կրթության հիմքերը խարխլվում են: Կարծում եմ՝ այս վիճակը հաղթահարելու համար մեզ լռության րոպե է պետք, որովհետև շատ աղմուկ կա, սուտ կա: Ցանկացած խոսք կոնտեքստից կտրվում և թշնամաբար է մեկնաբանվում, պատճառը նաև այն է, որ բարձր ղեկավարության մեջ կան մարդիկ, որոնք պարզապես հայոց լեզվին չեն տիրապետույմ, անում են լեզվական սխալներ, որից կառչում են հակառակորդ քաղաքական ուժերը, իսկ դրանից տուժում է հասարակությունը, որի տարբեր հատվածներ չեն կարողանում իրար լսել, գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը»,-եզրափակում է Թադևոս Տոնոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal