Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից 8 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանում գնալով ավելի է խորանում ճգնաժամը բոլոր ոլորտներում՝ քաղաքականից տնտեսական, առավել ևս՝ անվտանգային։ Թվում էր, թե ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի գոնե ինչ-որ չափով ապագայի նկատմամբ կանխատեսելիություն ապահովել, սակայն իշխանությունների վերարտադրությունը ի չիք է դարձնում նման հույսերը։ Ու թերևս թյուր են այն կարծիքները, որ իշխանությունների վերընտրման արդյունքում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամը հանգուցալուծում է ստանում։ Համենայն դեպս, իշխանություններին ձեռնտու է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ընդդիմադիր դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ, հայտարարել է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց։ Ինչպես հենց Փաշինյանը կասեր, «քուանշ, պարոն վարչապետի պաշտոնակատար»: Իրականում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար պետք է, որ վերացվեն ճգնաժամի առաջացման պատճառները։ Իսկ Հայաստանում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամի հիմնական պատճառներն այնպիսին են, որ դրանք հաղթահարել որևէ ընտրությամբ հնարավոր չէ. ո՛չ պարտությունը կարող ես շտկել, ո՛չ բազմահազար զոհերին հետ բերել, ո՛չ էլ կորսված տարածքները: Վերջինը՝ գոնե առայժմ: Մյուս կողմից՝ ինչպես է Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված համարում, երբ իր իշխանության թողտվության արդյունքում հակառակորդը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղ ամրանալով՝ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ընդդիմությունն ու հասարակությունը պիտի իրենց նման համակերպվի՞ նման վիճակի հետ: Իհարկե, ոչ: Դեռ ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունները որոշ ժամանակ անց պատրաստվում են նոր հակահայկական փաստաթուղթ ստորագրել, իսկ սահմանային լարվածությունը նրա համար է, որ փաստաթղթի ստորագրումը հանրությանը ներկայացվի որպես նոր պատերազմից ու աղետից երկիրը փրկելու լավագույն տարբերակ։ Իսկ այս հանգամանքը նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև կարող է ավելի սրվել։ Հետաքրքրական է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մասին Փաշինյանի հայտարարությունները զուգորդվում են ատելության խոսքից ու վիրավորանքներից հրաժարվելու հավաստիացումներով։

Նա ասում է, թե իշխանությունները պատրաստ են համագործակցության՝ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Հիասքանչ, աննման խոսքեր... Բայց... Մի հատ էլ «քուանշ», պարոն վարչապետի պաշտոնակատար: Չէ, հասկանալի է, որ այս փուլում ընդդիմադիր ուժերի հետ ընդգծված կոնֆրոնտացիան, մեղմ ասած, իշխանությունների շահերից չի բխում, ինչով էլ պայմանավորված է հետընտրական համեմատաբար մեղմ լեքսիկոնը: Առաջիկա մի կարճ ժամանակահատվածում այս իշխանությունները կգնան որոշակի կոմպրոմիսների: Բայց հաշվի առնելով մի կողմից՝ գործողությունները, որոնք արվում են ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ, մյուս կողմից՝ իմանալով Փաշինյանի բնույթը, նշյալ հավաստիացումների երկարաժամկետության առումով ոչ միայն կասկածներ ունենք, այլև պարզապես դժվար է դրանց հավատալ մեծագույն ցանկության դեպքում: Իսկ ցանկություն, ավելի ճիշտ հույս՝ իրոք ունենք: Պարզապես հավատալու տեղ չեն թողել այս իշխանությունները:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ ներքին ատելություն, թշնամանք գեներացնողը, բռնության խոսույթը որդեգրողը եղել է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեք տարի շարունակ խոսվում է այն մասին, որ իշխանությունները ներքին թշնամանք են սերմանում, պառակտում են հանրությանը, քաղաքական դաշտը բաժանում են սևերի ու սպիտակների, ինչը շատ վտանգավոր փաստի առաջ կարող է կանգնեցնել մեր հասարակությանը։ Սակայն հնչող զգուշացումները մնում էին «ձայն բարբառո անապատի», իշխանությունները շարունակում էին իրենց ավանդական գործելակերպը, քանի որ նրանց քաղաքականության կենտրոնում բացառապես քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանքի մթնոլորտի ստեղծումն էր։ Արդյունքները չափազանց ծանր են, այնքան, որ տասնյակ տարիներ պետք կլինեն, որ մեր հասարակությանը վերադարձնենք ադեկվատ հարաբերությունների բնականոն հուն:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal