Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուտով կձևավորվեն նոր Ազգային ժողովն ու կառավարությունը, բայց, ըստ էության, այս իրողությունը չի նշանակում, թե իշխանական մոտեցումներում փոփոխություններ են նախանշվելու, քանի որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվում է այնպիսի տեսքով, ինչպիսին կար։ Դե, այլ բան սպասել չէր կարելի: Ճիշտ է, ընթացքում որոշակի փոփոխություններ կլինեն՝ հիմնականում կադրային նշանակումների, իսկ ավելի ստույգ՝ պարզ «ռակիրովկաների» տեսքով, բայց իրականում Փաշինյանի իշխանության էությունը կմնա նույնը։ Եվ պատահական չէ, որ իշխանական թիմը շարունակում է առաջնորդվել հենց այնպիսի մոտեցումներով, որոնք ի վերջո մեզ հասցրեցին այս խայտառակ վիճակին։ Իսկ իշխանությունների քաղաքականության առանցքը իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում եղել է հանրությանը սին հույսերով կերակրելը ու ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելը։

Եվ հիմա էլ Փաշինյանն ու իր թիմակիցները կրկին ձգտում են աշխատեցնել իրենց կողմից փորձված հին մանիպուլ յատիվ մեթոդները՝ ցույց տալով՝ կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել, հայրենիք չենք կորցրել, հազարավոր զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, և ամեն ինչ կարգին է։ Այս ֆոնին Փաշինյանն իր ոճին համապատասխան սկսել է աննախադեպ աճերի մասին թվեր հրամցնել հասարակությանը։ Վերջինս կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե հանրապետությունում հունիսին շարունակվել է աշխատատեղերի թվի աճի տենդենցը՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ: Եվ իշխանական թվաբանության համաձայն, գրանցված ու վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչն աննախադեպ է։ Բացի այդ, Փաշինյանը հայտնել է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ է հավաքագրվել, քան 2018 թվականին։

Հանրությանը թվային մանիպուլ յացիայի ենթարկելով՝ իշխանությունները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե աշխատատեղերի խնդիր ընդհանրապես չկա, որն էլ իր հերթին տնտեսության վերականգնման արդյունք է։ Այսինքն՝ իշխանությունները կարողանում են նոր թափ հաղորդել տնտեսությանը։ Եվ այս ամենը զուգորդվում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությամբ, թե գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում գտնել, ստիպված տարբեր երկրներից հովիվ են բերում։ Այսպիսի գործելակերպով փորձ է կատարվում այնպիսի նախադրյալներ ստեղծել, որ եթե ժողովրդի շրջանում խորանան դժգոհություններն այն ուղղությամբ, որ աշխատանք չկա, երկրի սոցիալական վիճակը վատանում է, ապա իշխանությունները հնարավորություն ունենան մեղքը անուղղակիորեն քաղաքացիների վրա բարդել, թե աշխատել չեն սիրում, ծույլ են և այլն։

Դրա փորձը կա, մեկ անգամ չէ, որ նույն Փաշինյանը մեղադրել է հանրությանը, թե աշխատել չեն սիրում, աղքատությունը գլուխների մեջ է և այլն: Հետաքրքիր է, այս իշխանությունները երբևէ իրենց հարց տվե՞լ են՝ եթե այդքան աշխատատեղեր կան, ապա ինչո՞ւ են մեծ թվով մարդիկ արտագաղթում արտասահման աշխատանք գտնելու հույսով։ Ի վերջո, մասնագետների տվյալներով՝ պատերազմից հետո ավելի քան 80 հազար քաղաքացի բռնել է արտագաղթի ճանապարհը։ Ու ընդհանրապես, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Իսկ գուցե հենց իշխանություննե՞րն են ապաշնորհ ու ծույլ։ Տևական ժամանակ է, ինչ նրանք չեն կարողանում, օրինակ՝ գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու խնդրին պատշաճ լուծում տալ։

Բացի այդ, երաշտի պատճառով գյուղացիներն ու ֆերմերները, որոնք անասնապահությամբ են զբաղված, անասնակերի խնդիր ունեն։ Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ մարդկանց օգնելու համար. ոչ մի։ Իշխանությունները միայն գեղեցիկ թվեր նկարելով են զբաղված։ Դրա համար էլ գյուղացիներից ու ֆերմերներից շատերը տրամադրված են, որ վաճառեն իրենց անասուններին կամ դադարեն գյուղատնտեսությամբ զբաղվել։ Իսկ սա շատ լուրջ հարված կարող է լինել առանց այն էլ հատուկ ուշադրության պահանջ զգացող գյուղոլորտի համար։ Բացի այդ, սահմանամերձ համայնքները կարող են դատարկվել, ինչը գնալով ավելի իրատեսական է դառնում, քանի որ այդ բնակավայրերում ապրող մարդիկ, ովքեր հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, չեն կարողանում անվտանգ կերպով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, օրինակ՝ աշխատել դաշտերում և այգիներում, հավաքել բերքը, անասուններին արածեցնել և այլն։

Պետությունն ի վիճակի չէ այդ մարդկանց անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ հակառակորդը ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել ու խոչընդոտել նրանց գործունեությունը, տիրանալ անասուններին կամ բերքին։ Փոխարենը իշխանական նորընծա մի պատգամավոր, «հանրահռչակ» մի գեներալ պարզապես ձեռքի հետ ասում է. «Եթե թշնամին վերցնի Երասխի ճանապարհը դեպի Զանգեզուր, մենք ունենք այլ ճանապարհ, և թող թշնմին չուրախանա»: Ի՞նչ կարող ենք ասել, սա է այս իշխանության դեմքը...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank