Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սահմանադրական դատարանի որոշումը մարազմատիկ անհեթեթություն է և ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» կուսակցությունը, դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները: ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը: Ամփոփելով դիմումների շուրջ քննությունը և գնահատելով ՍԴ որոշումը՝ «Փաստի» հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

Նա ՍԴ որոշումը մի քանի հարթության մեջ է դիտարկում: «Եթե 87 էջանոց ՍԴ որոշմանը կարճ մեկնաբանություն տամ, ապա այն մարազմատիկ անհեթեթություն է: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք դետալական մեկնաբանել, ապա ակնհայտ ու պարզ է հետևյալը. ՍԴ-ն առաջին հատվածներում նշում է, որ մերժել են մեր բոլոր միջնորդությունները, որոնցով հաստատված կհամարվեին մեր բոլոր փաստական հանգամանքները, իսկ եզրափակիչ մասում արձանագրում է, որ փաստակազմը բավարար չի եղել, որպեսզի ընտրախախտումներն արձանագրվեն: Ու եթե Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորին բռնելու եմ շինեմ», «կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա չագուճի հետ կծանոթանաք» և նման արտահայտությունները ՍԴ-ն «անթույլատրելի կոպտության և ցնցող ազդեցության» արտահայտություններ է համարում, այստեղ ես այս որոշման հետ կապված ավելին չեմ կարող մեկնաբանել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Ի դեպ, ՍԴ որոշման մեջ ընդգծել էին, որ վերոնշյալ արտահայտությունները «ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել. հետևաբար, չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա»: «Կարծում եմ՝ որակական առումով ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակն է, հատկապես, երբ որոշման էջերի մեծամասնությունն ուղղակի «քոփի-փեստ» է ԿԸՀ արձանագրությունից: Առանց կետադրական նշան փոխելու՝ «քոփիփեստ» են արել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Հայրապետյանը համակարծիք է այն դիտարկումների հետ, ըստ որոնց, ՍԴ այս որոշումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու տրամաբանության մեջ:«ՍԴ-ի դեմ տեղի ունեցած ապօրինությունները, հակասահմանադրական գործողությունները, որոնց արդյունքում այսօր ՍԴ-ն հակասահմանադրական կազմ ունի, բնականաբար, իրականացվել էին նաև այսօրվա համար: Ցավում եմ, որ ՍԴ կազմի փոփոխությունը, ըստ որի՝ ՍԴ կազմի մեծամասնությունը բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը, միտված էր նաև այս որոշմանը»,-ասաց նա:

Շեշտելով, որ ընտրական գործերի պարագայում որոշումների շրջանակներում դատավորները հատուկ կարծիք շարադրել չեն կարող՝ Ռոբերտ Հայրապետյանը հավելեց. «Այդուհանդերձ, վստահ եմ, որ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը, որոնք դեմ էին քվեարկել Սահմանադրական դատարանի այս որոշմանը, հատուկ կարծիքում կարձանագրեին այնպիսի փաստեր, որոնք լույս կսփռեին այն փաստակազմի վրա, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ ՍԴ-ում: Պարզ է նաև, որ ՍԴ այն դատավորները, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՍԴ դատավորի պատմուճան են հագել, քաղաքական սպասարկու են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal