Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տպավորություն է, թե մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ անասնագլխաքանակը պակասի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարենային և ոչ պարենային ապրանքների գնաճը տեսանելի է անզեն աչքով: Այն արագ տեմպերով առաջ է շարժվում, մինչդեռ գնանկում գրեթե չունենք: Տվյալների համաձայն՝ թռչնամիսը թանկացել է 17,8 տոկոսով, խոզի միսը՝ 25 տոկոսով: Իրականում այդ ցուցանիշներն արդեն իսկ շատ ավելի բարձր են: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ նման գնաճը կապված է բացառապես արտադրության ծավալի պակասի հետ:

«Առաջարկն ավելի քիչ է, քան պահանջարկը: Սա պարզ տնտեսագիտական մոտեցում է, այստեղ բարդ բան չկա: Այն թվերը, որոնք հայտարարում են, ցավոք, իրականությանը չեն համապատասխանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Նոր կառավարությունը պարբերաբար նշում էր, որ անասնապահության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացնում, մասնավորապես՝ ներմուծելու էին տոհմային կենդանիներ, որոնք սահմանված քանակով կաթնատվություն և մսատվություն պետք է ապահովեին, այս ծրագրերի արդյունքները պետք է այժմ արդեն տեսանելի լինեին: «Ովքեր զբաղվում են այդ ծրագրերով, ցավոք, գյուղատնտեսությունից այնքան հեռու են, որքան «խոզը տուռնիկից»: Բազմիցս բացատրել ենք, որ Հայաստանում կենսունակ են կոնկրետ ցեղեր, սորտեր, որոնք բնակլիմայական այս պայմաններում գոյատևում են, ապահովում են միջին կաթնատվություն, միջին մսատվություն, բայց և կենսունակ են, այսինքն՝ գոյատևում են մեր կլիմայում: Հիմնականում հիբրիդներն են, որոնք խաչասերվում են եվրոպական կոնկրետ ցեղատեսակի հետ, որի կաթնատվությունը երեք հազար լիտրից ավելանում է, և մսատվությունն էլ բարձրանում է մոտ երեսուն տոկոսով: Մենք պետք է գնայինք այդ ուղղությամբ, ոչ թե ներմուծեինք եվրոպական ցեղեր, որոնք այստեղ պետք է պահվեն մսուրային պահվածքում: Նրանց իմունիտետը մեր կլիմային չի համապատասխանում: Բնականաբար, ունենում ենք անկումներ, որի մասին էկոնոմիկայի նախարարությունը ձայն չի հանում: Ի վերջո, միայն ներկրելով չի: Կներեք, բայց այսօր կառավարությունում այնքան ներկրված կադրեր ունենք, խելքից դուրս, որևէ մեկից օգուտ կա՞»,-նշում է մեր զրուցակիցը:

Հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շատ են ահազանգերը, որ գյուղացիները ստիպված են վաճառել իրենց կենդանիներին: «Սրա մասին ահազանգել ենք: Փորձ է արվել հարևան Վրաստանից ներկրել անասնակեր: Խոսքը սիլոսի, սենաժի խոտի մասին է: Այսօր մեր մաքսայինները մեկ կիլոգրամ խոտի վրա կիրառում են 45 դրամ գործակից, դա ներառում են պետտուրքի մեջ: Փոխանակ ուրախ լինեն, որ մարդիկ անասնակեր են բերում: Տպավորություն է, թե մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ անասնագլխաքանակը պակասի: Վերջերս Վրաստանից ներկրել են յոթ հազար կիլոգրամ խոտ, ի դեպ, այդ խոտը Թուրքիան էլ է Վրաստանից տանում, քանի որ այնտեղ էլ անասնակերի պակաս կա: Ֆերմերները պայմանավորվել են մինչև 50 հազար կգ ներկրելու մասին, Լոռու մաքսատունը մեկ կիլոգրամի համար պահանջել է 45 դրամ: Բացի դա, պահել են խոտը, որ կարողանան գնահատել, թե որքան գումար գանձեն որպես պետտուրք: Հանրապետությունում անասնակեր չկա, և մաքսայինը խոչընդոտում է խոտի ներկրմանը»,-ընդգծում է փորձագետը։

Հավելում է՝ նախարարը սրա մասին պետք է մտածի, որ այսօր անասնակերի կարիք կա, ոչ թե հովիվների գլխաքանակը հաշվի:«Լուրջ հարցերը թողած՝ ընկել են չգիտեմ ինչի հետևից: Մեկն ինչ-որ բան է ասում, դա դարձնում են դոգմա` մոռանալով լուրջ հարցերը: Այո, այսօր անասնակերի լուրջ կարիք կա, ինչի պատճառով անասնագլխաքանակի շեշտակի անկում ենք ունենալու: Մյուս կողմից էլ երաշտն է: Նախարարը խոսեց սակավաջրության մասին, չգիտեմ, թե նա դրա տակ ինչ է հասկանում: Բայց երաշտ է եղել, սակավաջուր եղել են ջրամբարները: Երաշտը երաշտ է մնում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էլ ոչ թե պետք է հանձնաժողով ստեղծեր, ստուգեր, թե ինչու է ջրամբարներում ջուրը պակասել, այլ ջրամբարների տնօրեններին բանտ ուղարկեր, որոնք ջուրը վաճառել են գյուղացուն»,-ասում է Բերբերյանը:

Քննարկումներ կազմակերպելու, դրանց փորձագետներին հրավիրելու մասով էլ գերատեսչությունը, կարծես թե, ոչինչ չի անում: Բերբերյանն էլ ասում է՝ գնամ, բայց ո՞ւմ հետ խոսեմ, բացի դա, կխուսափեն ինձ հետ հանդիպելուց: «Մի կողմից, կարծես թե, կառավարությունն ինչ-որ գումարներ է հայթայթում, գյուղատնտեսությունը ֆինանսավորում, մյուս կողմից գյուղացուն թալանում են, բացի դա, չեն թողնում, որ գոնե ունեցած անասնագլխաքանակը պահենք: Նման կառավարությո՞ւն է լինում: Մեկը մյուսից տեղյակ չեն, ջայլամի քաղաքականություն են վարում: Պապիկյանը չգիտի, որ ջրամբարներում ջուր չկա, ջուրը ծախել են: Ինչպե՞ս կարող է չիմանալ: Մաքսայինը չգիտի, որ անասնակերի պակաս կա, էկոնոմիկայի նախարարն էլ ամբողջը թողել, չոբանների գլխաքանակն է հաշվում: Նախ` քո մասնագետների գլխաքանակը հաշվի, տես՝ քանի մասնագետ ունես, նոր անցի չոբաններին»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal