Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիտե՞ք, թե ինչպես է ստեղծվել Մաֆիա խաղը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի խումբ ընկերներ հավաքվում են մի փոքրիկ սեղանի մոտ, իսկ հետագա մի քանի ժամվա ընթացքում նրանց սպասում է դետեկտիվ արկած: Անվստահության մթնոլորտ, երևակայության տաղանդի զարգացում, հռետորական ձիրք, ինչպես նաև մյուսներին մոլորեցնելու հատկություն. ահա թե ինչ է Մաֆիա խաղը: Այս խաղը վայելում է հսկայական թվով մարդկանց համակրանքը ամբողջ աշխարհում: Ընկերները հավաքվում են երեկոները և, դառնալով տարատեսակ գործունեության կերպարներ, փորձում են հասնել որոշակի նպատակի:

Այնուամենայնիվ, չնայած երկրպագուների բազմությանը, քչերը, այդ թվում՝ շատ պրոֆեսիոնալ խաղացողներ, գիտեն, թե ինչպես և որտեղ է ծնվել այդ դետեկտիվ խաղը: Բազմաթիվ փաստեր և պատմություններ կան այն մասին, թե որտեղ և ինչպես է առաջացել Մաֆիա խաղը: Բայց ճիշտն այն է, որ խաղի ստեղծողը եղել է Դմիտրի Դավիդովը: Դեռ 1986 թվականի գարնանը Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մի երիտասարդ ուսանող, հանրակացարանի սենյակում նստած, մտածել է խաղի կանոններ: Իր մտածած կանոնները բացատրելով՝ Դավիդովը և նրա ընկերները սկսել են առաջին անգամ Մաֆիա խաղալ ոչ միայն հանրակացարանի պատերի ներսում, այլ նաև բուհի դասարաններում և միջանցքներում: Ժամանակի ընթացքում խաղը տարածվել է, և հսկայական թվով ուսանողներ են սկսել ցուցադրել իրենց սեփական հմտությունները խուզարկու-դերախաղ արկածախնդրության մեջ: Որոշ ժամանակ անց Մոսկվայի պետական համալսարանի նախկին ուսանողները մեկնել են արտերկիր մասնագիտական կրթություն ստանալու նպատակով:

Այդ պահից Մաֆիան սկսել է տարածվել Խորհրդային Միության սահմաններից դուրս: Նախ՝ այն տարածվել է հարևան երկրների՝ Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի և այլ երկրների բնակիչների շրջանում, ապա հասել է Մեծ Բրիտանիա, Նորվեգիա: Որոշ ժամանակ անց էլ Մաֆիան հասել է ԱՄՆ: Հայտնի է, որ առաջին անգամ այդ խաղը ԱՄՆ-ում խաղացել են Մաֆիայի ստեղծումից 3 տարի անց: Մաֆիայի կողմից Ամերիկայի «գրավման» սկիզբը եղել է ամառային ճամբարը Փենսիլվանիա նահանգում: 1991 թվականին Դմիտրի Դավիդովը, ժամանելով Բոստոն, ասել է, որ Մաֆիայի հիմքում ընկած է ռուս հոգեբան Լ. Ս. Վիգոտսկու մշակութային և պատմական տեսությունը, որը նա մշակել է դեռ 1920-ականներին:

Կան որոշ փաստեր, որոնք հաստատում են Մաֆիա ռուսական խաղի նմանությունը իր եվրոպական «գործընկերոջ»` «Մարդասպան» խաղի հետ: Վերջինս հայտնի է եղել դեռ 20-րդ դարի կեսերից, բայց այն փոքրինչ տարբերվում է Մաֆիայից. արևմտյան տարբերակում խաղի մասնակիցների հիմնական խմբի նպատակը մեկ մոլագարի հայտնաբերումն է, մինչդեռ ռուսական տարբերակում դա անհրաժեշտ է անել ամբողջ թիմը չեզոքացնելու համար: Մաֆիայի շուրջ տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկը խաղի կանոններն են: Այսօր կա Մաֆիա խաղի երկու տարատեսակ՝ դասական և քաղաքային: Առաջին տարբերակը ներառում է դասական համարվող կանոններ, որտեղ կան 4 տիպի կերպարներ՝ քաղաքի բնակիչներ, մաֆիոզներ, դոն և շերիֆ: Կանոնների այսպիսի հավաքածուով ներկայումս խաղում են ոչ միայն կենդանի խաղ, այլ նաև համացանցային:

Երկրորդ տարբերակը Մաֆիա-քաղաքն է: Այս վարկածի տարբերակիչ առանձնահատկությունը լրացուցիչ հերոսների առկայությունն է, այն է՝ մոլագարը և մարմնավաճառը: Ցավոք, Դմիտրի Դավիդովի կողմից մշակված կանոնները ամբողջովին մոռացության են մատնվել: Դա տեղի է ունեցել հեղինակի՝ Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո: Ուստի համաշխարհային սարդոստայնում ներկայումս անհնար է որևէ տեղեկատվություն գտնել հին Մաֆիա խաղի մասին: Մաֆիան լեգենդ է դարձել դերախաղերում և սեղանի խաղերում: Բազմաթիվ հրապարակումներ այդ խաղը հավասարեցնում են Monopoly, Warhammer և Dungeons and Dragons խաղերի հետ: Մաֆիա խաղը համարվում է աշխարհի ինտելեկտուալ լավագույն խաղերից մեկը, և անկախ նրանից, թե ով է դրա ստեղծողը, ամենակարևորը զվարճանալն ու հաճույք ստանալն է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal