Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունները փորձում են կրկին ամեն ինչ թաքցնել՝ մտածելով՝ միգուցե մի բան ստացվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիայի ակտ կնքելով՝ հայ-ադրբեջանական խնդիրը չլուծվեց: Վերջին օրերին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից իրականացված սադրանքներն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը հենց դա է փաստում: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Այսօրվա իշխանությունները նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտը ստորագրելուց հետո նշում էին, թե պատերազմն ավարտվեց, Արցախը հանձնեցինք ու հիմա արդեն նորմալ հարաբերություններ կունենանք, մինչդեռ շատերը զգուշացնում էին, որ Արցախը ոչ թե ՀՀ-ի համար ավելորդ բեռ է, ինչպես օրվա իշխանություններն էին շատ դեպքերում անվանում, այլ ՀՀ-ի պաշտպանության դարպասն է: Իսկ եթե դարպասը բացեցիր, բնականաբար, վտանգի մեջ ես լինելու, ինչն ապացուցվեց: Բացելով դարպասները, ավելի կոնկրետ՝ հանձնելով Արցախի մեծ մասը, այսօրվա դրությամբ անվտանգ չեն ՀՀ-ի արևել յան սահմանները»,-ասաց նա՝ շեշտելով Ադրբեջանի գործողությունների հիմքում առկա նպատակների մասին:

«Ադրբեջանը, մեծ իմաստով, ամբողջը դեռ չի ստացել: Այո, շատ բան ստացել է, բայց դեռ չի ստացել ամենակարևորը՝ Սյունիքի միջոցով ճանապարհային ուղի դեպի Թուրքիա: Այս ուղղությամբ ցանկացած միջոցի է դիմելու: Երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս խաղաղության մեծ պայմանագիր չի կնքվել, որով, ըստ Ադրբեջանի, Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միևնույն ժամանակ՝ պետք է տեղի ունենան սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ: Ամբողջական արդյունքների հասնելու համար, բնականաբար, Ադրբեջանը պետք է ճնշումներ գործադրի այս իշխանության վրա՝ հասկանալով, որ ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչ պետք է անել, և չունեն նաև կարողություններ ՀՀ-ն պաշտպանելու համար: Ադրբեջանի նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն ու «Զանգեզուրի միջանցք» ստանալն է, որոնց հասնելու համար անընդհատ ուժեղացնում է ճնշումները: Կա նաև բանակցություններին իշխողի կարգավիճակում ներկայանալու ցանկություն: Մեծ հաշվով՝ Ադրբեջանն ուզում է լուծել երկու ռազմավարական և մեկ տակտիկական հարց»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին՝ նա հավելեց. «ՀՀ իշխանությունները, որոշակի տակտիկական հնարքներ անելով և իրենց իշխանությունը երկարեցնելով, փորձում են ինչ-որ աշխարհաքաղաքական խաղեր տալ: ՀՀ իշխանությունները հատկապես մայիսի կեսերից սկսած կամաց-կամաց Արևմուտքի հետ դիվանագիտական խաղերի գործընթաց են սկսել՝ առաջարկելով նրանց ներկայացուցիչներին գալ ու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել: Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում, և լարումները չեն դադարում: Թեպետ դիմել են Ռուսաստանին անվտանգությունն ապահովելու համար, բայց միաժամանակ իրենց ներքին պրոպագանդիստների միջոցով հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ փորձելով խաղեր տալ Արևմուտքի հետ: Մեծ հաշվով՝ անորոշ մի գործընթաց է սա, և այս համատեքստում գլխավոր իշխանավորն առաջին հերթին փորձում է իշխանությունը պահել՝ հասկանալով, որ եթե իշխանությունը կախված լինի Ռուսաստանից, ապա ՌԴ-ն իրեն կհեռացնի:

Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել, նրանց շատ բան խոստանալ, որ ընդամենն իշխանության մնա: Իսկ հասարակությանն ասում է այն, ինչ ասում էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Այսօր արդեն հասարակության մի մասը չի վստահում՝ հաշվի առնելով պատերազմի փորձը, երբ 44 օր ասում էին «տագդիկական նահանջ ունենք, բայց հաղթանակը մերն է լինելու», մինչդեռ կապիտուլյացիա կնքեցին: Մի մաս կա՝ հավատում է, մի մասն էլ անտարբեր է, մի մասն էլ, քանի որ արդեն պատրաստվում է արտագաղթել, ո՛չ հետևում է, ո՛չ հավատում: Մեծ հաշվով, հասարակության մտածելակերպը փոխվել է: Բայց Հայաստանի իշխանությունները փորձում են կրկին ամեն ինչ թաքցնել, ֆռռացնել՝ մտածելով՝ միգուցե մի բան ստացվի, որովհետև, ըստ իրենց, հակառակ դեպքում ժողովուրդը կարող է դուրս գալ ու իրենց տապալել, իրենք էլ հետագայում խնդիրներ կունենան, քանի որ գիտեն նաև, որ պատժվելու են բազմաթիվ հարցերով»:

Բադալյանի խոսքով, սա է պատճառը, որ իշխանությունը պահպանելու համար փորձում են տարբեր պարզամիտ PR տեխնոլոգիաներ կիրառել. «Դրանք որոշ դեպքերում աշխատում են, որովհետև հասարակության դիմադրողականությունը կոտրված է, այդ հասարակությունն այլևս չի դիմադրում ու հարմարվող է:Նույն հասարակությունն այդպիսի մեծ արձագանք չի էլ տալիս ռազմական գործողություններին, կարծես չի էլ հետաքրքրում, որ երեկ զինվորներն են զոհվել, թշնամին առաջ եկել է, թե ոչ: Ըստ շատերի՝ դա տվյալ սահմանամերձ գյուղի բնակիչների խնդիրն է, առավել ևս, որ այդ գյուղի բնակիչները քվեարկել են գործող վարչապետի օգտին»:

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանն ու ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որոնք կրկին «խաղաղասիրական» են ու վերաբերում են նաև ապաշրջափակման հնարավորություններին, քաղտեխնոլոգը մի քանի դիտարկում արեց:«Սա մեծ իմաստով իշխանությունների կողմից 2018 թվականից հետո շարունակվող քաղաքականության տրամաբանության մեջ է: Բացի անսխալականության սինդրոմից, ՀՀ իշխանությունները չունեն Հայաստանի զարգացման տեսլական, ինչի մասին բազմիցս եմ ասել: Բնականաբար, չեն էլ պատկերացնում, թե այն ինչպիսին պետք է լինի: Ու քանի որ պարտվել են, իրենք իրենց հոգեբանությամբ այլևս պատրաստ չեն զարգացնել Հայաստանը:

Իշխանության ղեկին գտնվող մարդիկ ընդհանրապես որևիցե պատկերացում չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ: Դրա համար ասում են՝ ճանապարհը բացենք, խաղաղ լինենք, հանգիստ ապրենք, որևիցե մեկի համար խնդիրներ չստեղծենք՝ չհասկանալով, որ Ադրբեջանը մինչև չհասնի իր վերոնշյալ նպատակներին, խաղաղ չի ապրելու: Եվ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը կարող է հասնել իր՝ Արցախի հարցով ունեցած նպատակին: Եթե ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո գա մի իշխանություն, որն Արցախյան հարցը կրկին բարձրացնելու և ռազմական գործողություններ իրականացնելու որոշում կայացնի, այդ նոր իշխանությունը որոշակի պայմաններում կարող է ագրեսոր դիտվել: Եվ հենց սա է պետք Ադրբեջանին: Ամեն դեպքում, եթե անգամ Ադրբեջանն այս պահին հասնի նրան, որ ՀՀ այսօրվա իշխանությունները ճանաչեն իր տարածքային ամբողջականությունը, այնպես չէ, որ դրանով հայ ժողովրդի պատմությունն ավարտվում է, և չի նշանակում, որ մեր ժողովուրդն ամբողջովին կպարտվի: Իհարկե, դժվարությամբ, բայց կարող են այլ զարգացումներ լինել»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այս փուլում կառավարման համակարգում առկա խնդիրներին, խնդրահարույց նշանակումներին ու նախարարություններում, կարևորագույն կառույցներում տիրող բարձիթողի վիճակին՝ քաղտեխնոլոգը նշեց. «Եթե նման պայմաններում անգամ ԱԳ նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար ունենայինք, մեծ հաշվով, ոչինչ չէր փոխվելու: 2018 թ.-ից մինչ օրս որ ԱԽ քարտուղարի հաստիքը զբաղեցնում էին, ԱԽ-ն ի՞նչ լուրջ գործոն էր: Նույնը կարող ենք ասել նաև ԱԳՆ-ի մասին: Իրենցից ոչինչ էլ չեն ներկայացրել: Հայաստանում թե՛ ԱԳ նախարարը, թե՛ ԱԽ քարտուղարը, թե՛ նաև պաշտպանության նախարարն ընդամենը դրածոներ են, որովհետև երկրի արտաքին, անվտանգության, դատական, մշակութային և մյուս քաղաքականությունները որոշում է մեկ անձ, և այդ մեկ մարդը գլխավոր իշխանավորն է»:

Այս պայմաններում իրավիճակից ել քը, ըստ մեր զրուցակցի, կախված է շատ գործոններից. «Օրինակ՝ ինչպե՞ս կաշխատի ընդդիմությունը, իշխանությունը, տարբեր ուժեր, կամ ի՞նչ նպատակներ կունենան աշխարհաքաղաքական կենտրոնները: Կարևոր է նաև այն գործոնը, թե ի՞նչ արագությամբ մեր բնակչությունը կարտագաղթի ու ի՞նչ արագությամբ Ադրբեջանն ավելի ու ավելի վճռական կդառնա: Ամեն ինչ կախված է նրանից, թե նշվածներից որ գործոնը կգերիշխի, իսկ թե արդյունքում ինչ կլինի, դժվար է ասել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer