Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Առկա է վտանգ, որ կունենանք նյարդային երեխաների սերունդ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել. անկայունություն, սահմանային կրակոցներ, զոհեր ու վիրավորներ, նոր պատերազմի վտանգ: Պատերազմն անդառնալի հետք է թողնում յուրաքանչյուրիս վրա՝ անկախ նրանից՝ եղել ես ռազմական գործողությունների կիզակետում, թե ոչ: Երեխաներն, իհարկե, այս առումով ավելի զգայուն են, նրանց է փոխանցվում մեծահասակների տագնապը, անհանգստությունը, ամեն ինչ ավելի բարդ է, եթե ընտանիքը պատերազմի հետևանքով մարդկային կորուստներ ունի: Կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը նշում է՝ պատերազմը խորքային հետևանքներ է թողնում երեխաների վրա, որոնց նյարդային համակարգը, հոգեկան աշխարհը դեռ ձևավորված չէ:

«Չմոռանանք նաև, որ երեխաներն ունենում են տարիքային մի քանի ճգնաժամ: Խոսենք այս պատերազմի և երեխաների վրա դրա ազդեցության մասին: Մի կողմից՝ մեր արցախցի երեխաներն են, որոնք «մասնակից» են եղել պատերազմական գործողություններին: Իրենց հերթին նրանց մեջ կան երեխաներ, որոնք ունեն տրավմա՝ լսել են հրետակոծությունները, զգացել պատերազմի հոտը, տեսել խուճապը և ստիպված եղել թողնել խաղալիքները, ընկերներին, տունը և փախչել: Երկրորդ խմբում են այն երեխաները, անկախ նրանից՝ նրանք արցախցի են, թե ոչ, տարիքային որ խմբում են, որոնք ունեն մարդկային կորուստ: Այստեղ բավականին բարդ աշխատանք է սկսվում երեխայի հետ, նա պետք է սկսի հասկանալ, թե ինչու եղբայրը կամ հայրիկը տուն չեն գալիս, ինչու են մայրիկը և տատիկն անընդհատ լալիս: Պատերազմի մասնակիցների մոտ սովորաբար առկա է հետտրավմատիկ սթրես, որն, օրինակ՝ զինվորների մոտ ուղեկցվում է տարաբնույթ պատկերներով: Սա առաջին ախտանիշն է, որի հետ մենք սկսում ենք աշխատել: Նույնը կարող է տեղի ունենալ նաև երեխաների մոտ: Սա ճանապարհ է դեպի վախ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Օհանյանը:

Նշում է՝ մարդու հոգեկանն ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ: «Երեխաների մոտ տեղի է ունենում հոգեբանական ռեգրես, որը պաշտպանական մեխանիզմ է: Նրա մոտ կարող է սկսվել անքնություն, դադարի խոսել, սկսի կրծել եղունգները, որը նյարդային դրսևորում է, վախի զգացողությունը մեծանում է և այլն: Շատ դեպքերում երեխան կարող է ագրեսիվանալ ու գերակտիվ դառնալ: Մենք դա բացահայտում ենք նկարների միջոցով»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ հոգեկան աշխարհի համար ամենավտանգավոր բանն անորոշությունն է: «Իսկ մենք բոլորս անորոշության մեջ ենք առ այսօր: Այն բացասական հույզերը, որ ապրում են մեծահասակները, փոխանցվում են երեխաներին: Երեխան զգում է ծնողի վարքագծի փոփոխությունը: Կրկնակի տրավմա է, եթե նա ստիպված է եղել լքել իր տունը, եռակի, երբ ընտանիքում կորուստ կա: Այսօր առկա է վտանգ, որ կունենանք նյարդային երեխաների սերունդ: Դա բացառելու համար տրավման պետք է «մարսել»: Այս պարագայում մեծ է ծնողների դերը, նրանք որևէ կերպ չպետք է ագրեսիվ լինեն իրենց երեխաների հետ: Երեխայի հետ պետք է աշխատել: Երբ ինքս աշխատում էի երեխաների հետ և փորձում նկարների միջոցով հասկանալ նրանց հոգեվիճակը. պատկերը սարսափելի էր, նրանք օգտագործում էին բացառապես մուգ գույներ՝ սև, մոխրագույն, պատկերում էին մեծ աչքեր: Սրանք վախի նշաններ են: Այստեղ պետք է համակարգված մոտեցում: Պետք է սկսել ծնողից: Իհարկե, դժվար է թաքցնել տագնապը, կառավարել էմոցիաները, բայց եթե դա հիմա չանենք, ապա վաղն ունենալու ենք նյարդային դեռահաս և հասուն մարդ: Պատերազմը շատ ծանր բան է: Մինչև հիմա ինքներս չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Բայց մեր ենթագիտակցությունը դա գիտի»,-ասում է մեր զրուցակիցը:

Հոգեբանն ընդգծում է՝ երեխաների հետ աշխատանքներում պետք է բոլորը ներգրավվեն՝ ուսուցիչ, սոցաշխատող, հոգեբան: «Մեծերի հոգեկանն այդքան էլ անկայուն չէ, իսկ երեխաները սպունգի պես են, ամենասարսափելին, ինչ տեղի է ունեցել երեխայի հետ, նա պետք է վերապրի՝ թեկուզ լացելով, ագրեսիվանալով, իրեր կոտրելով, անկառավարելի դառնալով, բայց երեխան իր ներսի ցավը չպետք է տանի հասուն կյանք»,- ասում է հոգեբանը՝ նշելով, որ ծնողն էլ պետք է խոսի իր ցավի մասին, չպահի այն իր ներսում և փոխանցի երեխային:

«Ամեն հնարավորը պետք է անել, որ երեխան զերծ մնա բացասական հույզերից: Օրինակ՝ շատ խոսվեց այն մասին, թե արժե՞ր երեխաների համար Ամանորյա միջոցառումներ կազմակերպել: Ես կողմ եմ եղել կազմակերպմանը, երեխաների համար նվերներ պատրաստելուն, դա երեխաների համար անհրաժեշտություն է: Մեծահասակները թող մասնակից չլինեն դրանց, բայց երեխային պետք չէ սովորեցնել ողբային և տրագիկ սցենարի: Դա ամրապնդվելու է նրա մեջ, և երեխան դա տանելու է իր հասուն կյանք: Ի վերջո, մեր մանկական տրավմաները բերում ենք մեծ կյանք և հետո ասում՝ ինչո՞ւ ենք այսքան դժբախտ»,- եզրափակում է Եվա Օհանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal