Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Niva-ն. կա վիրավոր
SOCIETYՕգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 299-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 62-ամյա Կամո Ռոռոզյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 51-ամյա Անդրանիկ Նավասարդյանի վարած Mercedes մակնիի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Հայրապետյանի գլխավորությամբ: