Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունների կողմից հրահրված գործընթացները պատահական չեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները կրկին ցույց տվեցին իշխանության դիլետանտիզմը բոլոր հարցերում: Ցույց տվեցին նաև անգրագիտությունը, հպանցիկ պատկերացումներն իրենց վստահված ոլորտներում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Սա ինձ համար ամենասարսափելին է, որովհետև մենք գործ ունենք մի քաղաքական թիմի հետ, որը տարբեր մանիպուլյացիաների, կեղծիքների, զազրախոսության միջոցով կարողացել է հասարակության կիսագրագետ մասսային համոզել, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել այն ճգնաժամից ու այն աղետալի վիճակից, որի մեջ հենց ինքն է երկիրը գցել, և որի մեղավորը հենց ինքն է: Ու կրկին ստանալով մանդատ՝ նրանք բացարձակ չաշխատեցին այս երեք տարիների իրենց սխալներն ուղղելու առումով: Շատ լավ հասկանալով, որ իրենք խայտառակ կադրային բազա ունեն, միևնույնն է, նորից նույն մարդկանց ոչ միայն վերարտադրեցին նույն պաշտոններում, այլև ավելի բարձրացրեցին նրանց պաշտոնները: Դիլետանտ ու իրենց ոլորտներից ոչինչ չհասկացող մարդիկ կրկին վերարտադրվում են ու երկիրը տանում վերջնական կործանման: Դիլետանտիզմի հետ մեկտեղ, նրանք նաև անմակարդակ են, անդաստիարակ ու ցինիկ են»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, իր համար սպասելի էր:«Այդ իսկ պատճառով ընդդիմադիր բոլոր խմբակցությունները և նրանց կուսակցությունների ընտրացուցակներում ընդգրկված բոլոր պատգամավորները և պատգամավորության թեկնածուները պետք է հրաժարվեին մանդատներից, որովհետև նման քաղաքական մեծամասնության հետ գործ ունենալն ուղղակիորեն ինքնասպանություն է. ռուսները լավ արտահայտություն ունեն՝ մի՛ բանավիճիր ապուշի հետ, որովհետև նա քեզ կիջեցնի իր մակարդակին և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով: Հիմա սա մենք տեսնում ենք նույն Ազգային ժողովում: Նույն իշխանությունների կողմից հրահրված և թատերական ներկայացման նմանվող գործընթացներ, որոնք, ի դեպ, պատահական չեն:

Ազգային ժողովում կոնֆլիկտներ, անիմաստ և տգետ բովանդակությամբ բանավեճեր, վերջնարդյունքում նաև ծեծկռտուքներ հրահրելով՝ փորձում են իրենց կարևոր խնդիրը լուծել՝ հասարակության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից: Ու հիմա նույն ԱԺ-ի առաջին նստաշրջանի մեկնարկին մենք տեսանք խայտառակություն, անտրամաբանական բանավեճեր, հատկապես իշխանությունների ներկայացուցիչների կողմից անիմաստ ու տգետ հարցադրումներ, գոռգոռոցներ, անձնական վիրավորանքներ, քաշքշուկ, շիշ շպրտոցիներ: Ամբողջ համացանցը, լրատվամիջոցները և հասարակությունը քննարկում են այդ հարցերն այն դեպքում, երբ մենք առավել կարևոր հարցեր, մեր պետականության պահպանման համար անհրաժեշտ քննարկումների կարիք ունենք: Միևնույն ժամանակ, նույն հասարակությունն ընդամենը մեկ-երկու օր սևեռվեց նույն իշխանությունների այն դիրքորոշման վրա, որ մեր վերահսկողության տակ ադրբեջանական անկլավներ են գտնվում: Մեր հասարակության համար միևնույնն էր նաև այն հանգամանքը, որ երեք ամիս ԱԳ նախարար չենք ունեցել, բայց նույն հասարակության տգետ հատվածը մեծ ուրախությամբ քննարկում էր իշխանական այս կամ այն պատգամավորի տգետ մտքերը, անմակարդակ պահվածքը, նրանց անդաստիարակ պահվածքը:

Մեր հասարակությունը, ունկնդրելով ԱԺ կոչված կառույցի գործընթացները, բացարձակապես մի կողմ է թողել պատերազմի հետևանքները, սպասվելիք նոր աղետները՝ կապված կապիտուլ յանտ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման հետ, որովհետև մենք բոլորս շատ լավ գիտենք, որ նա չի կարող իրենց ծնկի բերած և նվաստացրած անձի հետ խոսել հավասարը հավասարի պես: Ինքն իր «պողպատե մուրճը»՝ մանդատը, օգտագործում է Հայաստանում իրեն քննադատողներին բանտարկելու, վարկաբեկելու, նսեմացնելու համար, բայց չի պատասխանում Ադրբեջանի բռնապետի կողմից գրեթե ամեն օր իր հասցեին հնչող վիրավորանքներին, հեգնանքներին, էլ չեմ ասում՝ հայ ժողովրդին նվաստացնող, նսեմացնող և Հայաստանին վիրավորող արտահայտություններին»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին՝ Գ. Համբարյանը հավելեց. «Շատ քիչ դեպքեր կան, որ, այսպես կոչված, ժողովրդավարական հեղափոխություններն իրենց արդյունքը տվել են: Շատերի պարագայում, մեծ հաշվով, բռնապետությունների ձևավորմանն ենք ականատես եղել: Նիկոլ Փաշինյանը նույն ուղիով է գնում:Այդ անձը, որը նախկինում ընդդիմադիր էր և խիստ քննադատում էր նախկին իշխանությունների քաղաքականությունը, հիմա եռակի, քառակի անգամ էլ ավելի մեծ ճնշումներ է գործադրում և՛ ընդդիմության, և՛ լրատվամիջոցների նկատմամբ: Նա սեփական անձի պաշտամունքն է առաջ տանում: Խոսքն այն անձի մասին է, որը նախկինում քննադատում էր իշխանավորներին երկրի ղեկավարների նկարներն իրենց աշխատասենյակներում փակցնելու համար:

Մինչդեռ հիմա, ըստ լրատվամիջոցների, իր խմբակցության պատգամավորներին հանձնարարել է իր նկարը իրենց աշխատասենյակներում փակցնել: Սա խայտառակություն է, ինքը ֆետիշացնում, սրբացնում է իրեն, ինչի հիմքերն, ի դեպ, ունի. այն խաժամուժը, որը իր շնորհիվ եկել է Ազգային ժողով, բազմել նաև գործադիր իշխանությունում, բազմում է նաև բանակում, իսկապես ամեն ինչով պարտական է Նիկոլ Անհողին: Եթե նա չլիներ, այդ անձանց 90 տոկոսը նույնիսկ Ազգային ժողովի պարիսպներին չէին կարող մոտենալ՝ հաշվի առնելով նախ իրենց կրթական ցենզը, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմը որևէ ոլորտում և առհասարակ կենսագրությունը: Ես չեմ ասում, որ նախկին Ազգային ժողովներում մեր բոլոր պատգամավորները հիանալի կրթված են եղել, բայց, ամեն դեպքում, անցյալ ու կենսագրություն ունեին:

Դուք տեսե՞լ եք սրանց երեք-չորս տողանոց կենսագրությունները: Փոխնախարարներից մեկն իր կենսագրության թղթի ծավալը մեծացնելու համար գրում է, որ ինքը կարողանում է պատշաճ պատասխանել հեռախոսազանգերին: Մեծամասամբ այս դիլետանտները ու ոչ պրոֆեսիոնալները, հայտնվելով իշխանությունում, ամեն ինչով պարտավոր են իրենց առաջնորդին: 21-րդ դարում այս մակարդակով և նման մարդկանցով երկիր ղեկավարելը աղետ է, ինչի վառ օրինակը մենք տեսանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal