Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանում առկա է ժամանակավոր կառավարիչների խումբ, որն իբրև գործիք է ծառայում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական կողմի սահմանային սադրանքները շարունակական բնույթ ունեն, ավաղ, դրանց հետևանքով հայկական կողմը նաև զոհեր է ունենում: Անվտանգային լուրջ մարտահրավերների ֆոնին, երբ թշնամի պետության զինվորներն ուղղակի կարող են փակել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող միջպետական մայրուղին, Հայաստանի իշխանությունները խոսում են «Թուրքիայից ստացվող դրական ազդակների», նաև խաղաղության ու ապաշրջափակման հնարավորությունների մասին:

Բայց մյուս կողմից՝ հայտարարում են, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ անգամ բանակցություններ չկան: Ինչի՞ մասին է վկայում Հայաստանի իշխանությունների այս կեցվածքը, ի՞նչ օրակարգով են, ի վերջո, նրանք շարժվում:

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը նշում է՝ այսօր գտնվում ենք պետականության ճգնաժամի փուլում:«Մսխել ենք ինքնիշխանությունը, ի վիճակի չենք պահպանել սեփական տարածքային ամբողջականությունն ու պատասխանատվություն չենք կրում սեփական անվտանգության համար: Մնացած խոսույթներն ու օրակարգերն այս առումով առոչինչ են, քանի որ մենք այլևս չենք համապատասխանում պետականության բազային չափորոշիչներին: Այս ֆոնին օրինաչափ չէ օգտագործել «Հայաստանի իշխանություններ» սահմանումը: Կամ, եթե օգտագործում ենք, ապա պետք է անենք դա զուտ ֆորմալ առումով: Հայաստանում առկա է ժամանակավոր կառավարիչների խումբ, որն իբրև գործիք է ծառայում տարածաշրջանի առանցքային խաղացողների հարաբերությունների կառավարման համար:

Մի կողմից՝ ակնհայտ է թուրքական օրակարգի սպասարկումը Հայաստանում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, մյուս կողմից՝ անհնար է անտեսել Մոսկվայի գործոնը: Ահա թե ինչու Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Միրզոյանը հայտարարեց, որ այսօր բանակցային օրակարգում չկա խաղաղության պայմանագրի հարցը: Ակնհայտ է, որ դա ոչ թե Երևանի, այլ հենց Մոսկվայի դիրքորոշումն է, որը հայկական կողմը պարզապես ստիպված էր հանրայնացնել՝ որպես սեփական մոտեցում: Առավել ևս դա ակնհայտ է դառնում վերջին շրջանում Փաշինյանի կողմից խաղաղասիրական խոսույթի զարգացման, Էրդողանի հետ փոխադարձ ըմբռնման ցուցադրման ֆոնին:

Այս առումով Հայաստանի ու Ռուսաստանի շահերն այս պահին համընկնում են, քանի որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն ու Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հանգեցնելու է Ռուսաստանի դանդաղ, բայց անխուսափելի դուրսմղմանը տարածաշրջանից: Մյուս կողմից՝ որոշ ժամանակ անց այս պսևդո-իշխանությունները կրկին խոսելու են խաղաղության դարաշրջանի ու Էրդողանի կառուցողականության մասին, ինչը հերթական ապացույցն է լինելու այն բանի, որ մենք չունենք արտաքին քաղաքականության հստակ վեկտորներ ու ընդամենը հանդես ենք գալիս որպես գործիք ռուս-թուրքական հարաբերություններում: Իսկ հարաբերություններն այդ, ի դեպ, որքան խնդրահարույց են, նույնքան էլ կառուցողական են ու կառուցված են փոխադարձ զսպումների սկզբունքների վրա: Արդյունքում մենք ընկել ենք մեծ խաղացողների ոտքերի տակ, ինչից շարունակաբար տուժելու ենք: Ուստի, պետք է ուշի ուշով հետևել մեր շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին, միայն դրանցից է կախված մեր վաղվա օրը: Երևանում արդեն վաղուց ոչինչ չի որոշվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Մի կողմից՝ սահմանային սադրանքներն են ու թշնամի պետության ղեկավարի հայտարարությունները, որոնց համարժեք պատասխան չի տրվում, մյուս կողմից՝ իբր Թուրքիայից ստացվող դրական ազդակները: Դավթյանից հետաքրքրվում ենք՝ ի՞նչ գործընթացի համար է, ի վերջո, հող նախապատրաստվում, և, առհասարակ, Հայաստանն այս փուլում ունի՞ այն շահեկան դիրքը տարածաշրջանում, որ, օրինակ՝ խոսի ապաշրջափակման հնարավորությունների մասին:

«Գուցե անձամբ Փաշինյանն ինչ-որ դրական ազդակներ ստացել է, չգիտեմ: Ամեն դեպքում, հանրային տիրույթում Անկարան որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, որը կարելի է դրական ազդակ համարել: Իսկ այն, որ Էրդողանը արձագանքեց Փաշինյանին, վկայում է այն մասին, որ Հայաստանը, առաջինը սկսելով խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման օրակարգի մասին, իրականում շարունակում է խաղաղություն մուրալ հարևաններից, մինչդեռ ակնհայտ է, որ այսպիսի բարոյալքված ու թույլ վիճակում խաղաղության գնալն ու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը խփելու է մեր պետականության դագաղի վերջին մեխը:

Գլոբալ առումով Թուրքիան ձգտում է ազդեցություն տարածել Եվրասիայում, ու Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը այդ մեծ փազլի մի փոքր կտորն է: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա Հայաստանը կարող է շահեկան դիրք ունենալ, եթե գրագետ ու ազգային դիվանագիտություն իրականացնի: Այսօր օրակարգում միայն Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքն է, որն անցնում է Սյունիքով՝ ապահովելով Ադրբեջանի կապը Նախիջևանի ու Թուրքիայի հետ: Այդ կապն այնուհետև շարունակվելու է Նախիջևան-Իգդիր-Կարս լոգիստիկայով՝ միանալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն՝ ըստ էության, սեղմելով տրանսպորտային օղակը Հայաստանի շուրջ:

Մինչդեռ Հայաստանի շահերից է բխում Հյուսիս-հարավ միջանցքը, որը պետք է Եվրոպան կապի հնդկական Մումբայ նավահանգստի հետ՝ Սև ծովՊարսից ծոց լոգիստիկայով: Այստեղ առավել քան ընդգծված են Իրանի շահերը, որոնցից բխում է Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի-Սևծովյան նավահանգիստներ երկաթուղին: Այս հարցը, սակայն, բարձրացնում է միայն իրանական կողմը՝ հասկանալով Մեղրիի միջանցքի ռիսկերը սեփական անվտանգության համար: Դրա մասին խոսում է նաև Իրանում Հնդկաստանի դեսպանը: Իսկ ի՞նչ է անում Երևանը: Շարունակում է ջուր լցնել թուրքադրբեջանական ջրաղացին՝ չփորձելով անգամ բարձրացնել հյուսիսում՝ Իջևան-Ղազախ երկաթուղու վերաբացման հարցը, ինչն առավել քան նպատակահարմար կարող է լինել Հայաստան-Ռուսաստան տրանսպորտային կայուն կապի հաստատման համար»,-եզրափակում է Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer