Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն. դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլև ընդհանրապես կա մարդկային վախ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշում էր անկախության 30 ամյակը: «Նշում էր» առանց Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի: Ինչո՞ւ: Կարծես թե, սա հերթական քայլն էր, որով ցույց տրվեց՝ Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները «ձեռքերը լվացել» և մի կողմ են քաշվել:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ սա լիովին տեղավորվում է գործող իշխանության ծրագրերի, մարտավարության մեջ, որոնք առնչվում են Արցախին: «Դա ուղղակիորեն արտացոլված էր կառավարության գործողությունների ծրագրում, որը մի քանի օր առաջ ընդունվեց քաղաքական մեծամասնության կողմից: Մի քանի անգամ հարց տրվեց, թե ինչու պետական, իբր հեռանկարային հնգամյա ծրագրի մեջ Արցախի Հանրապետություն եզրույթը ներառված չէ: Նշեցին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են բանակցային մթնոլորտին համապատասխան եզրույթներ տալ, որպեսզի դրանք հանկարծ չվնասեն բանակցային պրոցեսին, տարածաշրջանում խաղաղության հարատև կոնցեպտին:

Իսկ դա, ըստ գործող իշխանության, նշանակում է՝ որևէ բան, որ, մեղմ ասած, վիճելի է, հայկական կողմը չի ներգրավում պաշտոնական փաստաթղթում, որպեսզի դրանով հանկարծ չհակառակվի Ադրբեջանի, Թուրքիայի և մնացած գործընկերների ծրագրերին: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այն, որ Արցախի անկախության 30-ամյակին Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես մասնակցություն չի ունեցել, լիովին տեղավորվում է այդ մոտեցման շրջանակում՝ որևէ հարց չբարձրացնել, պրետենզիաներ և ամբիցիաներ չունենալ այդ կոնցեպցիայի մեջ: Դա լուրջ դժգոհություններ կառաջացներ Ադրբեջանի ու Թուրքիայի և ոչ միայն նրանց մոտ: Այս պարագայում ակնկալիքներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը կգնային նման քայլերի, կլիներ արդեն հակատրամաբանական, իրենց որդեգրած քաղաքականության նախորդ քայլերին հակասող: Այնպես որ, իրենց մոտեցումների տեսակետից Արցախ չգնալն ամբողջովին տրամաբանական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Արցախում չեն եղել, ամեն առիթով ասում են՝ ի վերջո, այսքան տարի ի՞նչ է արվել Արցախում՝ ո՛չ ներդրումներ, ո՛չ զարգացում, ոչինչ: «Սրանք քայլեր են, որոնք շղթայի հերթական մասնիկն են: Դրանք մեծ պրոբլեմ են Հայաստանի ինքնիշխանության, ազգի արժանապատվության համար: Գոյություն ունի մի մեծ կոնցեպցիա, որի շրջանակում քայլ առ քայլ ամեն ինչ արվում է՝ սկսած պատերազմում կոնկրետ գործողություններով, նոյեմբերի 9-ի պարտվողական ակտը ստորագրելով, դրանից հետո արված քայլերով և վերջացրած կառավարության ծրագրով, որտեղ Արցախի Հանրապետություն ընդհանրապես գոյություն չունի:

Ամենայն հավանականությամբ, միայն ներքին լսարանի համար Փաշինյանը սեպտեմբերի 2-ի իր ուղերձում հիշել էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Սա միայն ներքին լսարանի համար էր, որովհետև պաշտոնական փաստաթղթերում նման բաներ զետեղված չեն, իսկ պետության դիրքորոշումը պաշտոնական փաստաթղթերում է: Համարյա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարը չի այցելել Արցախ: Նաև մի քիչ կասկածում եմ՝ եթե շատ ցանկանար, կկարողանա՞ր հիմա այցելել Արցախ: Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մեր երկիրն ու իշխանություններն իրենց հեղինակությամբ այնպիսի կարգավիճակում են, որ Հայաստանի ղեկավարն Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն ստանա ոչ միայն հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղացողներից, այլ նախ և առաջ Ադրբեջանից:

Կասկածում եմ՝ արդյո՞ք հնարավոր էր իր գնալն Արցախ, չեմ խոսում սովորական քաղաքացիների և այլոց մասին: Դա առնվազն պետք է համաձայնեցված լիներ Ռուսաստանի հետ, որպեսզի խաղաղապահ ուժերն ապահովեին անվտանգությունը, անցկացնեին ավտոշարասյունը: Ուղղաթիռով հո չէր գնալու, այդ ժամանակները վերջացել են: Հայաստանի բարձրաստիճան ղեկավարի այցը Արցախ միմիայն հայկական ԶՈւ-ի և անվտանգության համակարգի խնդիրը չէ, պետք է լինեն քաղաքական, անգամ միջպետական որոշումներ, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. ցավոք, հիմա մեր երկիրն այլ կարգավիճակ ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ՀՀ-ն պատերազմից հետո այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: «Նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ՝ հաշվի առնելով այն, որ բոլոր սահմանները պահպանելու են, ըստ էության, օտարերկրյա զինված ուժերը կամ սահմանապահները: Սահմանները հանված են «տենդերի»: ՀՀ-ն Արցախում այսօր զուտ սոցիալական ինչ-որ մանր-մունր ծրագրեր է անում, որպեսզի այնտեղ մնացած բնակչությունը հումանիտար աղետի չենթարկվի: ՀՀ-ն այսօր Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նաև քաղաքական հենարանը չէ, կարծում եմ նաև, որ Արցախի բնակչության համար վստահելի գործընկեր չէ»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Զուգահեռ էլ ավելի են խորանում Հայաստանում առկա տարաբնույթ խնդիրները, պատերազմի հետևանքները հաղթահարված չեն՝ Արցախից տեղահանվածներ, անհետ կորած զինծառայողներ, գերեվարվածներ, որոնց հարցը, կարծես թե, տասներորդական պլան է մղվել, բայց օրենսդիր մարմնում չկա տեսարանների պակաս՝ ծեծկռտուքներ, փոխադարձ մեղադրանքներ, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ իշխանություններն ավելացնում են իրենց թիկնազորի թիվը:

«Ակնհայտ է, որ վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն, դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլ ընդհանրապես կա մարդկային վախ: ԱԺ-ն, կարծես, «կազարմա» լինի: Աշխարհի տարբեր խորհրդարաններում իշխանության ու ընդդիմության միջև լինում է բախում, նաև ծեծկռտուքներ: Բայց որևէ տեղ չեմ տեսել, որ անվտանգության աշխատակիցները լինեն զինվորականներ, որոնք կարող են, ասենք, պատգամավորին ծեծել: Երևի կա ֆիզիկական վախի զգացողություն, կորպորատիվ վախի զգացողություն՝ իշխանությունը կորցնելու և այլն: Կա խնդիր ամրապնդվել իշխանության մեջ, նման տեսարաններ կազմակերպելով՝ անվստահություն ձևավորել հասարակության ընդդիմադիր հատվածի մոտ:

Մասնավորապես, եթե քաղաքական ընդդիմադիր վերնախավի հետ են այդպես վարվում, ապա ինչպե՞ս կվարվեն փողոց դուրս եկած մարդկանց հետ: Դրանք էմոցիոնալ, անալոգիաների մեսիջներ են, պարզ տեխնոլոգիա: Սա չէր կարող լինել, եթե չլիներ համընդհանուր ապատիան բնակչության շրջանում, եթե այս տարածքում ապրող բնակիչներն ունենային ընդհանուր նպատակներ, արժեհամակարգեր, պատկերացումներ այն մասին, թե ով են, որտեղից են գալիս, ուր են գնում և այլն: Կարծում եմ՝ հիմա ունենք խայտաբղետ զանգված, որը կոչենք ոչ թե ժողովուրդ, այլ բնակչություն, որն ապրում է այս տարածքում, ցավոք, նաև Սփյուռքում, որոնց այսօր միավորում է միայն ընդհանուր լեզուն: Կան արժեհամակարգային այնքան մեծ տարբերություններ նույն էթնոսի տարբեր ներկայացուցիչների մոտ. երկրի, արժեհամակարգի, եկեղեցու, տնտեսական, աշխարհաքաղաքական վեկտորների նկատմամբ այսքան մեծ տարբերություն, ընդ որում՝ հակասություններ, որոնք կարող էին հասցնել անգամ քաղաքացիական պատերազմի:

Ժողովուրդը ոչ միայն մեկ լեզվով է միասնական լինում, այլ արժեհամակարգերով, մոտեցումներով, տարբերություններ լինում են, բայց դրանք չեն լինում այսքան հակադիր: Օրինակ՝ մի մասի հայացքները ավելի մոտ են Թուրքիայի մոտեցումներին, քան ավանդական հայկականին: Ինձ թվում է, որ հայերը հոգնել են ավանդական հայ լինելուց: Հայերի մի մասը որոշել է դառնալ գլոբալիստական հայ: Միամտաբար համարում են, որ ավանդական արժեքներից հրաժարվելով՝ միանգամից դառնում են համաշխարհային գլոբալիստական ընտանիքի անդամ և դրանից հետո շատ լավ են ապրելու: Որոշել են այդտեղից սկսել ինտեգրումը համաշխարհային մեյնստրիմին: Երբ պատերազմի նման արդյունքները ողբերգություն չեն համարվում երկրում թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակության լայն շերտերի մոտ, դա ցույց է տալիս, որ կա մեծ, խորքային, արժեհամակարգային խնդիր: Այստեղ միայն իշխանության կամ ընդդիմության պրոբլեմը չէ, սա բնակչության խնդիրն է, որը երկրին վերաբերում է տուրիստի հոգեբանությամբ»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal