Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսության մեջ մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր չեն կարող ակնկալվել». «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսությունը հետճգնաժամային փուլում սկսել է բավական արագորեն աճել, ինչին նպաստում են նաև աշխարհի խոշոր տնտեսություններում հսկայածավալ ֆինանսական ներարկումները, որոնք մինչ օրս դեռ շարունակվում են, օրինակ՝ ԱՄՆում, ԵՄ-ում և այլն: Այս իրավիճակում բոլոր երկրների տնտեսություններում նշմարվում է իներցիոն աճի միտում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, մեծանում են նաև գնաճի տեմպերը:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ գնաճի զսպման համար Կենտրոնական բանկը մի քանի անգամ արդեն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը, տնտեսագետի խոսքով, բացի գնաճից, զսպում է նաև տնտեսական աճը. «Այս իրավիճակում մեզ համար, որպես տնտեսության վիճակի իրական ցուցիչ, պետք է հանդիսանա ՀՆԱ-ի աճը՝ ճշգրտված գնաճով, կամ, այլ կերպ ասած, իրական ՀՆԱ աճը»:

Խոսելով 2021 թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված 5,2 % տնտեսական աճի մասին ու մեջբերելով մի շարք այլ ցուցանիշներ՝ նա ընդգծեց. «Փաստացի, չնայած բացարձակ աճի ցուցանիշներին, իրական ՀՆԱ անկում ունենք: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում նշված 7 %-անոց աճի ապահովմանը, ապա պետք է վերապահում կատարվի՝ իրակա՞ն, թե՞ անվանական ՀՆԱ աճի մասին է խոսքը:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի ապահովման ներուժին, ապա, ինչպես նշեցի, համաշխարհային տնտեսությունը և աշխարհի առաջատար տնտեսությունները բավական արագ կերպով աճում են, ինչն էլ, բնականաբար, իր որոշակի ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի վրա: Բացի այդ, մեր տնտեսության մեջ համախառն պահանջարկը բավական արագ կերպով վերականգնվում է, ինչն էլ իր հերթին է նպաստում տնտեսության աստիճանաբար վերականգնմանը:

Զբոսաշրջության ոլորտն է սկսել աստիճանաբար ակտիվանալ ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա ուղղություններով՝ միջպետական սահմանների վերաբացմանը զուգընթաց: Առկա է նաև առևտրի և ծառայությունների ոլորտում որոշակի աճ: Այս ամենը նպաստում է տնտեսության աստիճանական վերականգնմանը, այլ հարց է՝ վերջինիս տեմպերը գոհացուցի՞չ են, թե՞ ոչ: Կարծում եմ, որ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կայունանա, բարելավվի ներդրումների հոսքը դեպի տնտեսության իրական հատված և միաժամանակ նշված ուղղություններով հետևողական քաղաքականություն որդեգրվի, ապա հնարավոր կլինի հասնել նախատեսված ցուցանիշներին»:

Հայաստանի տնտեսության իրական վիճակին տնտեսագետը «հետճգնաժամային փուլում իներցիոն ձևով դանդաղ վերականգնվող» բնութագրումն է տալիս. «Տնտեսության արագ վերականգնման և աճի խթանման համար մեծածավալ ներդրումներ են անհրաժեշտ: Ներկայիս աշխարհաքաղաքական բավական բարդ իրավիճակում, երբ առկա է սահմանային նոր լարվածության աճ և դեռևս փաստացի չկարգավորված հակամարտություն, սպասվող սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, մեր հանրապետության տնտեսության մեջ մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր չեն կարող ակնկալվել:

Իհարկե, բացառությամբ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կատարվող և կատարվելիք, ինչպես նաև տեղական առանձին ներդրումների: Ավելին, բացի Հայաստանի ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակից, հետհամավարակային փուլում կորոնավիրուսի նոր շտամների տարածումը, աշխարհի տարբեր երկրներում կիրառվող խիստ սահմանափակումները և, առհասարակ, աշխարհում առկա տնտեսական անորոշությունները ստիպում են ներդրողներին իրենց կապիտալի համար ավելի անվտանգ հանգրվաններ ընտրել, օրինակ՝ դոլարի կամ զարգացած երկրների պետական պարտատոմսերի տեսքով: Այս փուլում երկարաժամկետ ներդրումները դեռևս ռիսկային են ոչ միայն մեր երկրի պարագայում, այլև առհասարակ ամբողջ աշխարհում:

Իհարկե, ներդրումների այլընտրանքային աղբյուրը ներքին ներդրումներն են, ազգաբնակչության խնայողությունները, կազմակերպությունների ազատ ֆինանսական ռեսուրսները: Այդ միջոցները, որպես կանոն, կապիտալի շուկայի միջոցով կարող են ուղղվել դեպի տնտեսության իրական հատվածի տարբեր ոլորտներ՝ վերջիններիս կողմից ներկայացվող ֆինանսական ռեսուրսների պահանջարկը բավարարելու համար և, բնականաբար, նաև ներդրողներին եկամուտ ապահովելու պայմանով: Սակայն ֆինանսական շուկայի կարևոր հատվածը համարվող կապիտալի շուկան Հայաստանում այդպես էլ չզարգացավ և չդարձավ ֆինանսական ռեսուրսների ներգրավման կարևոր հարթակ:

Ըստ այդմ էլ, մեր հանրապետությունում ներկայումս ներդրումների հիմնական աղբյուր են հանդիսանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող տարբեր բիզնես վարկերը, որոնց տոկոսավճարը բավական բարձր է, ուստի և երկարաժամկետ ներդրումների համար ոչ այնքան տնտեսապես շահավետ: Թերևս սա է պատճառը, որ մեր երկրում առկա է երկարաժամկետ ներդրումների խիստ պակաս, քանի որ տնտեսության համար «երկար փողեր» ապահովող ֆինանսական ենթակառուցվածքները զարգացած չեն, և ստիպված պետք է ապավինենք միայն օտարերկրյա ներդրումներին: Ներկայումս անհրաժեշտ է նաև գործուն քայլեր իրականացնել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, և եթե միաժամանակ լուրջ ջանքեր գործադրվեն նաև կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, ապա կարծում եմ՝ մոտ ապագայում հնարավոր կլինի ապահովել ներդրումների տեսանելի աճ»:

Անդրադառնալով Moody's վարկանիշային գործակալության վերջին զեկույցին, որում Moody's-ը ՀՀ սուվերեն վարկանիշը թողել է անփոփոխ՝ «Ba3», «կայուն» հեռանկարով, տնտեսագետը նախ նշեց, որ սա COVID-19 համավարակի բռնկումից և 44-օրյա պատերազմի ավարտից հետո «Moody's» վարկանիշային գործակալության կողմից առաջին վերանայումն էր.

«Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական հիմնարարները, այդ թվում` տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլը, էականորեն չեն փոխվել, սակայն մեր երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի ազդեցության հանդեպ: Նշված վարկանիշը՝«Ba3», մտնում է սպեկուլ յատիվ դասի մեջ, թեև բարձր հորիզոնականում: Սա նշանակում է, որ տնտեսությունում առկա են սպեկուլ յատիվ միտումներ և էական վարկային ռիսկ: Ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք համավարակի և պատերազմի բացասական ազդեցությունները, ապա այս վարկանիշը կարող ենք տվյալ պահի համար նորմալ համարել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal