Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարտությամբ հնարավոր չէ խաղաղություն նվաճել. «խաղաղության դարաշրջանի» անվան տակ դեպի ի՞նչ թակարդ ու հորձանուտ է ներքաշում այս կառավարությունը. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորանշանակ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված ծրագրի ընդունմամբ Փաշինյանի կողմից փաստացի հայտարարվեց «խաղաղության դարաշրջանի» մեկնարկը, ինչը շատ նման է կոմունիզմի կառուցման ծրագրին: Թե՛ խաղաղությունը, թե՛ կոմունիզմը հրապուրիչ են, ժողովրդահաճո, բայց և անիրատեսական: Իսկ ինչո՞ւ հենց «խաղաղության դարաշրջանն» ընտրվեց այս կառավարության ծրագրի գլխավոր առանցքը: Որովհետև խաղաղությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»:

Իսկ «խաղաղության դարաշրջանը» այս կառավարության պոպուլիզմի հերթական դրսևորումներից մեկն է, հայ ժողովրդին մոլորեցնելու թմրանյութի հերթական չափաքանակը: Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ, ինչպես 20-րդ դարի հայտնի ռուս փիլիսոփա Սեմյոն Ֆրանկն է նշել, «ոչ մի չարագործ և հանցագործ չի գործել այնքան չարություն աշխարհում, այնքան մարդկային արյուն չի թափել, որքան մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մարդկության փրկիչները»: Անհնար է անընդհատ խաղաղ ապրելը, և սարսափելի է անընդհատ կռվելը. որպես օրինաչափություն՝ խաղաղությանը հաջորդում է պատերազմը, այնուհետև նորից խաղաղությունը, և այսպես՝ անվերջ: Սա է մարդկության կյանքի ներքին տրամաբանությունը:«Խաղաղությունն ընդմիջում է, որը կազմակերպվում է պատերազմների միջև, որպեսզի գեներալները կարողանան գրել իրենց հուշերը»,- ասել է ֆրանսիացի սցենարիստ և դրամատուրգ Մարսել Աշարը:

Իսկ խաղաղությունը, որպես այդպիսին, միֆ է, ոչ ոք չի կարող երկարատև խաղաղություն երաշխավորել կամ խոստանալ, որովհետև խաղաղությունը պայմանավորված է բազմաթիվ օբեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով: Իսկ այս խաղաղությունը չի կարող տևական լինել. անարդար պատերազմով՝ թուրքի ու վարձկանների օգնությամբ ազերիների հաղթանակն ու պարտադրված զինադադարը ժամանակավոր բնույթ են կրելու և չեն կարող հանգստացնել հային: Չի կարող, որովհետև մեզանից մեր հայրենիքն են խլել: Խաղաղություն կլիներ, եթե հարցին ոչ թե միակողմանի, այլ փոխշահավետ և արդարացի լուծում տրվեր:

Իսկ ո՞ւմ հետ ենք խաղաղության դարաշրջանի սկիզբն ավետում՝ թուրքի՞, ադրբեջանցո՞ւ: Այն թուրքի՞, որը 106 տարի առաջ ցեղասպանեց մեր նախնիներին, որն ընդամենը մեկ տարի առաջ զենք էր մատակարարում Ադրբեջանին, վարձկաններ էր տեղափոխում Արցախ հային սպանելու համար, այն Թուրքիայի՞, որը երբեք չի հրաժարվելու իր պանթյուրքիստական ծրագրերից, որի խղճին է ծանրացած երեք ազգերի՝ հայերի, հույների և քրդերի ցեղասպանությունը: Դա նույն Թուրքիան է, որը հանդիսանում է ահաբեկչության հովանավորչության և իսլամիզմի ու պանթյուրքիզմի ծայրահեղական գաղափարախոսության տարածման հիմնական կենտրոններից մեկն աշխարհում, և այսօր էլ ականատես ենք լինում նաև Մերձավոր Արևելքում, Իրաքում,Կիպրոսում, Հունաստանի հետ հարաբերություններում և Միջերկրական ծովում նրա անսանձ ու ագրեսիվ պահվածքին:

Հունական ասացվածքն ասում է. «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»: Թուրքիայի վարչապետ Իսմեթ փաշան 1925 թ. ապրիլի 27-ին «Վաքիթ» թերթում հրապարակված հայտարարության մեջ ընդգծում էր, որ ռեժիմը ռասիզմի մեջ հետևողական է լինելու. «Ազգությունը մեզ միացնող միակ բանն է: Մեր պարտականությունը թուրքական հայրենիքում գտնվողներին անհապաղ թուրք դարձնելն է: Թուրքերին ու թուրքիզմին ընդդիմացող տարրերին վերացնելու ենք: Հայրենիքին ծառայողներին ընտրելիս առաջնորդվելու ենք նախ և առաջ այդ մարդկանց թուրք և թուրքիստ լինելու հանգամանքով...»: Թուրքերը երբեք չեն հրաժարվելու այս մտքից: Թուրքերի մեջ ձևավորվեց այն մտայնությունը, թե կայսրության դժբախտությունների պատճառը քրիստոնյա հպատակներն էին, ինչը նաև հանդիսացավ Ցեղասպանության պատճառներից մեկը, և պանթյուրքիզմի հիմնական զոհերը դարձան հայերը:

Հետամնացությունն ու նացիոնալիզմը թուրքերի մեջ ծնեցին ատելություն մյուս էթնիկ խմբերի և առաջին հերթին հայերի նկատմամբ, որոնք իրենց մարդկային, գիտական, ստեղծագործական, գործարար որակներով ու արտաքին հաճելի տվյալներով ստվերում էին թողնում թուրքերին և հարուցում նրանց նախանձն ու ատելությունը: Այդ է վկայում նաև 1917 թ. արաբական հրապարակախոս Ֆաիզ էլ-Հուսեինի խոսքերը հայերի մասին. «...Հայ ազգը այն համարձակ ազգն է, որը զարմացրել է աշխարհին իր քաջությամբ, վճռականությամբ, զարգացածությամբ, իր խոր և ընդգրկուն գիտելիքներով, որը դեռ երեկ Օսմանական Կայսրության ամենաուժեղ և բարձր մշակույթ ունեցող էթնոսն էր»: Թուրքը անհուսալի ու անվստահելի գործընկեր է, նա երբեք չի պահում իր խոստումը, պատասխանատվություն չի զգում իր արարքների համար:

Թուրքի, այսպես կոչված, «իմաստուն» դիվանագիտության փիլիսոփայության հիմքում ընկած է բոլորին խաբելու ու քցելու, քծնելու, շողոքորթելու ու կաշառելու մշակույթը: Այստեղ կես կատակ-կես լուրջ տեղին է մեջբերել Պյոտր Առաջինի խոսքերը. «Երեքին մի հավատա՝ կնոջը մի հավատա, թուրքին մի հավատա, չխմողին մի հավատա»: Ղուրանում թուրքերն անվանվում են «մարդկության թշնամիներ ու գազաններ», «ռասա, որ մարդկությանը թշվառություն բերեց»։ «Ո~վ, Հիսո՛ւս, ինչպե՞ս երկինք համբառնամ, Թե, մարդը սա է, ես գա՛յլ կդառնա՛մ, Ես օ՛ձ կդառնա՛մ, թե մարդը սա՛ է, Աստված ի՛մ, թե մեկ էլ աշխարհ գա՛մ, Ինձ վա՛գր ծնի՛ր, թե մա՛րդը`սա՛ է...»: «Հայոց Դանթեական» հանճարեղ պոեմում թուրքերի մասին այսպես է գրել Հովհաննես Շիրազը: Իսկ թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքը Եվրոպայում սկիզբ է առել դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ 1400-ականներին թուրքերը նվաճել էին Բալկանները, հասել Եվրոպայի մատույցներ, պաշարել Վիեննան, և նրանց հանդեպ մեծ վախ ու հակակրանք կար: Այդ ժամանակ էր, որ եպիսկոպոս Հովհան Ֆաբերը (1478-1541 թթ.) թուրքերի մասին հետևյալ կերպ էր արտահայտվել. «Աշխարում թուրքերի պես անգութ ու վայրենի ցեղ չկա: Նրանք առանց տարիքի և սեռի խտրականության սպանում են թե՛ մեծին, թե՛ փոքրին և թե՛ անգամ մոր արգանդում գտնվող մանկանը»:

Թուրքերի հոգեբանության հիմքում ի սկզբանե ընկած էին նրանց մոլեռանդությունը, բարբարոսությունը, դաժանությունը, զավթողականությունը, ռասիզմն ու ազգայնամոլությունը, ինչը միջնադարից այս կողմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել, և նրանց մոտ ամենևին էլ ձեռքբերովի հատկություն չէ, այլ անցել է մայրական կաթով:

Վերջապես գնում ենք խաղաղության ո՞ր Ադրբեջանի հետ: Այն Ադրբեջանի՞, որը 1988 թ. Սումգայիթում հայերի նկատմամբ վերաբերվեց ամենադաժան ու անմարդկային ձևով, որը պետականորեն հայի նկատմամբ ատելություն է սերմանում իր երկրում, որը հայ զոհերի պուրակ է կառուցում, որն ամեն Աստծո օր ոտնձգություն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի ու Արցախի նկատմամբ, շուրջ մեկ տարի պատանդ է պահում հայ զինվորներին, որի «պսևդոսուլթանը» հեգնում ու հոխորտում է, թե Սյունիքը, Վարդենիսը, Սևանը, Երևանը ադրբեջանական պատմական տարածքներ են, թե այլևս չկա ինքնիշխան Հայաստան, չկա Արցախի հարց: Ալիևն այնպես է հոխորտում, հեգնում ու երևակայում, կարծես մոռացել է, թե ինչպես էին 90-ականներին մարդկային ու ռազմական ռեսուրսների՝ մի քանի անգամ առավելություն ունենալու պայմաններում հաշտության պայմանագիր աղերսում հայերից: Ախր, մենք ադրբեջանցուն շատ լավ գիտենք, ախր, ադրբեջանցին ո՞վ է, որ հային հաղթեր: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «եթե գողը տնից չլինի, եզն էլ երդիկից դուրս չեն հանի»:

Ախր, ադրբեջանցին ե՞րբ է ազգ կամ պետություն եղել, որ հիմա էլ պատմական հայրենիքից է խոսում: Ռուսական կայսերական բանակի գեներալ Անտոն Դենիկինն է ասել, որ «Ադրբեջանական հանրապետությունը հենց անվանակոչվելուց սկսած եղել է արհեստական»: Եթե ադրբեջանցին հաղթող էր, ինչո՞ւ ունենալով Հայաստանի բյուջեին հավասար ռազմական բյուջե և երեք անգամ շատ բնակչություն՝ չփորձեց այս 26 տարվա ընթացքում պատերազմ սկսել առանց Թուրքիայի ու վարձկանների օգնության: «Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»,- ասում էր մեծն Նժդեհը:

Տպավորություն է ստեղծվում, որ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ այս կառավարությունը Հայաստանը սահուն ձևով ներքաշում է Թուրքիայի ազդեցության և հպատակության թակարդն ու հորձանուտը:

«Իսկական խաղաղությունը պահանջում է, որ առաջին հերթին վերացվեն պատերազմի հասցեատերերը»,- ասել է ֆրանսիացի տաղանդավոր գրող Ռոմեն Ռոլանը: Ես ամենևին կողմնակիցը չեմ ատելության, անհանդուժողականության ու չարության: Մենք Աստծո կամքով ու ճակատագրի հեգնանքով պարտադրված ենք ապրել թուրքի ու ադրբեջանցու հարևանությամբ, և ուզենք, թե չուզենք, խաղաղությունն այլընտրանք չունի: Սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու արդար, այն չպետք է լինի ի հաշիվ մեր ինքնիշխանության ու տարածքների կորստի: Այն պետք է լինի արժանապատիվ, խարսխված լինի մեր ռազմական հզորության, ազգային անկոտրում ոգու ու ճկուն դիվանագիտության վրա: Ինչպե՞ս կարող է խաղաղություն ունենալ մի ժողովուրդ, որն անհասկանալիորեն իր հերոսների ու հաղթողների նկատմամբ երախտամոռ է, իսկ պարտվողներին փառքի է արժանացնում ու գառ մորթում նրանց ոտքերի տակ, հետո նորից իշխանություն տալիս:

«Եթե ցանկանում եք խաղաղություն, պատրաստվեք դրան, պատրաստվեք դրան ՝ չխնայելով ձեր ուժերը, ձեր կյանքի ամեն օրը, ձեր օրերի ամեն ժամը»,- գրել է ավստրիացի ճանաչված լրագրող, գրաքննադատ, պատմաբան, դրամատուրգ Ստեֆան Ցվայգը: Կասկած չունեմ, որ մի օր մեր մեջ արթնանալու և գերիշխելու է հայի ազնվական գենը, Մաշտոցի, Նարեկացու, Նժդեհի ու Կոմիտասի գենը, այլ ոչ թե ստրուկի, վախկոտի ու ազգուրացի: Ֆրանսիացի նշանավոր գրող Անատոլ Ֆրանսը 1916 թ. ասել է. «Հայերը մեռնում են, բայց նրանք կգոյատևեն: Նրանց արյան, արժեքավոր արյան այն ոչ մեծ բաժինը, որ պահպանվել է, դրանից կծնվեն հերոսական ժառանգներ: Ազգը, որը չի ուզում մեռնել, չի մեռնի երբեք»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded