Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում գնաճը դարձել է անվերահսկելի ու անկառավարելի. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրանքների գները շարունակում են աճել, եկամուտները մնում են նույնը կամ էլ նույնիսկ նվազում: Տպավորություն է, թե գնաճի դեպքում գործ ունենք անվերահսկելի գործընթացի հետ:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ գնաճը դարձել է հավերժական հարց: «Արևմտյան երկրներում վաղուց գտնվել է դրա լուծումը, այն է՝ եկամուտները պետք է ունենան առաջանցիկ աճ, քան ծախսերը: Եթե այդպես լիներ, և մեր եկամուտները մի քանի տոկոսով աճեին, գնաճը չէինք էլ նկատի: Զավեշտալի է, որ ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, թե եկել են այն եզրակացության, որ տնտեսական վատ վիճակի պատճառները երկուսն են՝ կորոնավիրուսը և պատերազմը, իսկ մնացած խնդիրների մասին ոչինչ չասվեց: Եթե նման մանկամիտ մարդուն վստահված է նման բարդ խնդիր, արդյունքն այդպիսին էլ պետք է լիներ: Լուրջ վերլուծություններ գրեթե չեմ տեսել այդ թեմայով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

No description available.

Նշում է՝ ստացվում է, որ տնտեսվարողներն ազատ են ապրանքի գինն ավելացնելու: «Բայց նա հստակ, հայելու պես պետք է համապատասխան կառույցներին ցույց տա իր գնագոյացումը և հարկումը: Եթե այդտեղ ամեն ինչ ճիշտ է, նա բարձրացրել է գինը, հետևաբար նաև բարձր հարկ վճարել, դա կլինի նորմալ: Բայց կասկածում ենք, որ իրականության մեջ գործում է այս մեխանիզմը: Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ գնագոյացման փուլերը, էլեմենտները ճշգրիտ չեն վերահսկվում և հարկվում: Եկամուտների մասին. վերջին 3-4 տարում թոշակները բարձրացել են տասը տոկոսով: Սա զավեշտ է, ծաղր, ուղղակի վիրավորական մարդու համար, և դա որևէ խնդիր լուծել չէր կարող»,նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ տարիներ ի վեր անուշադրության է մատնվում թաքնված՝ կրիմինալ գնագոյացման փաստը: «Անընդհատ խոսել եմ այս թեմայի մասին, որ, օրինակ՝ հացի ծակոտկենության, խոնավության և այլ մեքենայությունների հաշվին նրա քաշը համապատասխանում է տուփի վրա նշված քաշին, բայց ստացվում է, որ իրականության մեջ մենք վճարում ենք ավել գին՝ քիչ ծավալով հաց գնելու համար: Մենք, ի վերջո, չենք կարող նկատել, որ հացի քաշը պարբերաբար նվազում է 7-8 գրամով: Ի դեպ, նման մեքենայություններ գործում են ոչ միայն հացի դեպքում: Սովորական քաղաքացին տան պայմաններում որևէ կերպ չի կարող ստուգել քաշի նման տարբերությունները, դա պետք է արվի լաբորատորիաներում: Բայց անընդհատ անհնար է խոսել նույն հարցի մասին, երբ տեսնում ես, որ արդյունք չկա»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Հավելում է՝ բնական է, որ պատերազմից հետո պետք է գնաճ լիներ, այս առումով զարմանալու և զայրանալու բան չկա: «Առավել կարևոր է այն հարցը, թե որքանով է այդ գնաճը վերահսկելի, որքանով են ճիշտ կատարվում հարկային մուտքերը, ի վերջո, այդ հարկերը «վերադառնալու են» բանակին, ուսուցչին և այլոց: Փաստն այն է, որ մենք կասկածում ենք՝ արդյո՞ք այս փոխգործակցությունը ճիշտ է ընթանում, թե ոչ»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ մեզ մոտ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում կապված գնաճի հետ: «Մինչ վերջերս, երբ դրամն արժեզրկվել էր, բարձրացել էր դոլարի արժեքը, ասում էին, թե գնաճը կապված է դրա հետ: Գիտենք, որ ապրանքները հիմնականում ներկրվում են, և սա ևս բնական էր: Բայց հիմա, կարծես թե, դրամը մի քիչ արժևորվել է, չնայած սրան՝ ապրանքների գները բարձրանում են, հատկապես մտահոգիչ է այն, որ գնաճն անդրադառնում է առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, ինչպիսիք են շաքարավազը, ձուն, այլուրը և այլն: Հետաքրքիր է, որ գինը միանգամից չեն բարձրացնում, որպեսզի բողոքներ չառաջանան: Շաբաթը մեկ տասը-քսան դրամ բարձրացնում են, ընդ որում, խոսքը ոչ թե մեկ կամ երկու անուն ապրանքի մասին է, այլ միանգամից մի քանի, և քաղաքացին սա չնկատել ուղղակի չի կարող: Սրան զուգահեռ չեն աճում քաղաքացու եկամուտները: Այսօր շուկայում ակնհայտ է հեղուկ գազի գնաճը: Նայում ես, գները բարձր են, դեֆիցիտ էլ չկա, որ դրանով պատճառաբանվի գնաճը կամ էլ դրամի ու դոլարի փոխարժեքներով, որոնք հիմա գոնե քիչ թե շատ կարգավորվել են»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Չիլինգարյանը:

No description available.

Ընդգծում է՝ այս ամենի համար կան նաև օբյեկտիվ պատճառներ: «Երկիրը քաղաքականապես անկայուն վիճակում է, դրանից օգտվում են անբարեխիղճ տնտեսվարողները, «խաղի» մյուս մասնակիցները: Աննորմալ, անկայուն վիճակ է: Մինչև քաղաքական իրավիճակը չկարգավորվի, մեր կառավարությունը չսկսի նորմալ աշխատել, մենք որևէ լավ բանի չենք հասնի»,հավելում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, մշտապես նաև խոսում ենք այն մասին, որ տնտեսվարողները չեն մոռանում գները բարձրացնելու մասին, բայց նույն «պարտաճանաչությամբ» գնանկում չեն կատարում: «Սա նորություն չի և անլուծելի դարձած խնդիր է: Ես միշտ այս հարցում բերում եմ բենզինի օրինակը: Համաշխարհային շուկայում թանկանում է նավթը, բենզինի գինը կտրուկ բարձրանում է, բայց երբ նավթի գինը նվազում է, մեզ մոտ բենզինի գինը մնում է նույնը, վեց ամիս հետո նոր գինը կարող է նվազել: Ահա այսպիսի աննորմալ վիճակ ունենք նաև գնանկման պարագայում: Բացի դա, երբեմն որոշ ապրանքների դեպքում ունենք ներմուծման մենաշնորհ, չկա մրցակցություն, և գին թելադրողը դառնում է այդ ապրանքը ներկրողը»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal