Yerevan, 11.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սառցե գինի». անսովոր ու բավականին թանկ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սառցե գինին (ֆրանսերեն՝ Vin de glace, իտալերեն՝ Vino di ghiaccio, գերմաներեն՝ Eiswein) թանկարժեք կոլեկցիոն աղանդերային գինի է խիտ համային փնջով և պատրաստվում է որթի վրա սառած խաղողից: ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում և Գերմանիայում բացառապես բնական եղանակով սառեցված այդ խաղողից պատրաստված գինին ընդունված է անվանել «սառցե գինի»: Սառեցումը պետք է լինի առնվազն -7-ից -8 աստիճան ըստ Ցելսիուսի, քանի որ եթե ցուրտը գերազանցում է այդ ցուցանիշը, խաղողը մզելն անհնար է դառնում: Այլ երկրներում որոշ գինեգործներ, մոդելավորելով եղանակային պայմանները, օգտագործելով կրիոգեն արհեստական մեթոդներ, խաղողը սառեցնում են, այսինքն՝ ենթարկում են մեխանիկական սառեցման: Այս դեպքում այդ գինին կոչվում է «սառնարանային գինի»:

Սառցե գինին ունի ալկոհոլի միջին մակարդակ (9-12 %), շաքարի զգալի պարունակություն (150-300 գ / լ) և բարձր թթվայնություն (10-14 գ / լ): Ի տարբերություն ջրի, խաղողի մեջ շաքարավազը և այլ լուծույթները չեն սառչում, ինչի արդյունքում սառած խաղողից քամում են զգալի քիչ խաղողի հյութ: Պատրաստի արտադրանքի չափազանց մեծ աշխատատարության և ռիսկայնության պատճառով «սառցե գինին» շատ ավելի թանկ է, քան այլ գինիները: Այն վաճառվում է ավելի փոքր շշերով` 350 մլ և 200 մլ: 350 մլ գինու պատրաստման համար անհրաժեշտ է 13-15 կգ խաղող, 50 տոննա խաղողից ստացվում է ընդամենը 2 տոննա գինի: Կան որոշակի տվյալներ, որ սառեցված խաղողից գինի պատրաստել են դեռ Հին Հռոմում:

Պլինիոս Ավագը (մ.թ. 23 - 79 թվականներ) գրել է խաղողի որոշակի տեսակների մասին, որոնք չեն հավաքվել ցրտահարությունից առաջ: Պոետ Մարցիալը (մ.թ. 40 102) խորհուրդ է տվել, որ խաղողը որթի վրա թողնեն մինչև նոյեմբեր կամ մինչև այն ցրտից սառչի: Գինեգործության և գինիների վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Չի բացառվում, որ այս նկարագրությունները վերաբերում են հենց որթի վրա չորացած խաղողից պատրաստված գինուն, որը հռոմեական ժամանակներում տարածված գինու տեսակ է եղել, և որը պատրաստելու համար խաղողը հավաքել են ուշ՝ չորացած վիճակում: Ամեն դեպքում, այդ մեթոդը համարվում է մոռացված:

Ենթադրվում է, որ առաջին հետհռոմեական սառցե գինին պատրաստվել է գերմանական Ֆրանկոնիայում 1794 թվականին: Սակայն Ռայնգեսենում գտնվող Բինգեն քաղաքի Դրոմերսհայմում սառցե գինու խաղողի բերքի մասին ավելի մանրամասն փաստագրական աղբյուրներ կան թվագրվող 1829 թվականով: Տարին բարենպաստ չի եղել, խաղողը ստացվել է շատ թթվաշ, խաղողագործները բերքը չեն հավաքել, ձմեռը դաժան է եղել, առաջացել է անասնակերի պակաս, և մարդիկ արդեն 1830 թվականի փետրվարին քաղել են որթերին մնացած սառած խաղողը: Երբ նկատվել է, որ այդ խաղողը շատ քաղցր է, դրանից գինի են պատրաստել, որն էլ հենց եղել է «սառցե գինին»: 19-րդ դարի ընթացքում և մինչև 1960 թվականը «սառցե գինու» բերք Գերմանիայում հազվադեպ է եղել:

Փաստագրված է միայն վեց բերք, այդ թվում՝ 1858 թվականին: Ըստ ամենայնի, այդ ընթացքում «սառցե գինի» սիստեմատիկորեն արտադրելու փորձեր քիչ են եղել, և արտադրությունը, հավանաբար, եղել է անսովոր եղանակային պայմանների հազվագյուտ արդյունք: 1961 թվականին են պատրաստվել գերմանական մի շարք «սառցե գինիներ», իսկ հետագա տարիներին այդ գինու ժողովրդականությունն աճել է: Ներկայումս աշխարհում ամենահայտնի և թանկ «սառցե գինին» արտադրվում է Կանադայում (Օնտարիո) և Գերմանիայում: Փոքր քանակությամբ սառցե գինի պատրաստում են նաև Ավստրիայում (Դոնոլանդի մարզ), Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չիլիում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded