Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանն այսօր իշխանություն չունի. եթե առաջիկայում ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն ունեն Հայաստանի վրա: Անդրադառնալով Հայաստանի շուրջ ու երկրի ներսում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև «խաղաղության» հնարավորությունների մասին պարբերաբար կրկնվող մեսիջներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

«Գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կապ ունենա և, ըստ էության, մեր վրայով Միջին Ասիա գնա: Այդ նպատակին խանգարում էր Արցախը. հարավային հատվածում տարածքները մեր ձեռքին էին: Իրենք այդ խնդիրը լուծեցին ու շարունակում են լուծել: Այդ խնդիրը լուծելուց բացի, նաև պետք է ամեն ինչ անեն, որ հիմա շոկի մեջ գտնվող հայ ժողովուրդը միշտ այդպես մնա շոկի մեջ, որ լինի անկամ, թուլացած ու չփորձի ինքնակազմակերպվել: Այս երկու քայլերն են արվում, իսկ Հայաստանն այսօր իշխանություն չունի: Հայաստանում ապրող մարդիկ գնացել ու ընտրել են ինչ-որ մարդկանց, բայց նրանք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենք վերոնշյալ գլոբալ ծրագրի մեջ են: Դա ոչ թե խաղաղության, այլ հայությանը ծնկի բերած պահելու գործընթաց է, ըստ որի՝ հայությունը, որը նաև համաշխարհային որոշակի ռեսուրսներ ունի, չփորձի բունտ անել այդ վիճակի դեմ: Այս գործընթացն է, ու բավականին շատ հաջողություններ ունեն: Ոչ մի խաղաղություն, ոչ մի նման բան: Նպատակը մեզ ճնշած պահելն է: Ես չեմ բացառի, որ արտաքին ուժերի ծրագրերում հայությանն այստեղից ընդհանրապես հանելու ու ինչ-որ այլ մարդկանց բերել- լցնելու նպատակ ևս կա: Սա է իրավիճակը, իսկ ցավն այն է, որ դիմադրություն չկա»,-ասաց Ա. Պեպանյանը՝ նշելով, որ այսօր շատ ծանր փուլում ենք:

«Ես տասնամյակներ շարունակ ահազանգում էի, որ դաժան անցյալը, որում մեր ժողովուրդը գտնվել է, հոգեմտավոր խեղումների է հանգեցրել: Նշում էի, որ եթե չապաքինվենք, դա մեր պետությունը կործանելու է: Ցավոք, այդ ահազանգերը տեղ չհասան, ու մեր քաղաքական դաշտը համարժեք քայլեր չարեց: Արդյունքում, դրսի վերոնշյալ ուժերը, շատ լավ տեսնելով, որ հայությունը խնդիր ունի, խորացրեցին այդ առողջական խնդիրները ու եկան, հասան այս փուլին: Իրենք էլ հատուկ ձևերով այնպես են անում, որ մեր ժողովուրդն այս կաթվածահար վիճակում մնա: Խոշորացույցով նայելու պարագայում տեսանելի է դառնում, որ ամեն ինչ անում են, որ հուսալքությունը շարունակվի: Ու այս ամենի ֆոնին, քանի որ մենք համակարգ կառուցելու մշակույթ չունենք, հանձնված վիճակ է ստացվում: Եթե առաջիկա շրջանում մենք ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանի խոսքով, մարդկանց կաթվածահար վիճակում պահելու նպատակից է բխում նաև ցավը մոռանալ տալուն ուղղված գործընթացը: «Ամեն ինչ անում են, որ համակերպվենք, ընդվզումներ չունենանք, իրենց բառերով ասած՝ որ ռևանշիստական տրամադրություններ չլինեն: Արևմուտքում մարդուն, ժողովրդին կառավարելու բավականին հզոր ինստիտուտներ կան: Դրանք մշակված ծրագրեր ունեն, որոնք կիրառում են: Ու քանի որ սեփական ոչինչ չունենք, իշխանություն՝ ևս, և կան միայն առանձին անհատներ, ու մեզ մոտ չի ստացվում դիմակայել, իրենք հաղթում են: Բացի այդ, մարդկանց զբաղեցնելու հատուկ տեխնոլոգիաներ կան: Մարդկանց մոտ առկա մտահոգությունը, ագրեսիվությունը փոքր-փոքր ինչ-որ բաների վրա սպառել տալու տեխնոլոգիաներ ևս գոյություն ունեն: Օրինակ՝ անել որևէ արտահայտություն, որից ժողովուրդը կհուզվի, կզայրանա, դուրս կգա փողոց, կվանկարկի, կգնա, հանգիստ կքնի՝ կարծելով, թե հաղթել է: Իսկ իրականում այդ պարտիան էլ ենք պարտվում: Մենք ընդհանուր դժգոհություն ունենք այս իրավիճակից, և եթե մեզ հատուկ տեխնոլոգիաներով չմշակեին, գուցե ողջ հայությունով ինքնակազմակերպվեինք ու մտածեինք՝ ինչպե՞ս ենք կորցրածը հետ բերելու:Որպեսզի դա չանենք, մեր էներգիան ջլատելով՝ մեզ անընդհատ ինչ-որ փոքր «պայքարիկների» են տանում, ու մեր էներգիան սպառվում է: Հմտորեն է իրագործվում այդ տեխնոլոգիան, ու ինչ ասում են՝ կտերը հավեսով ուտում ենք: Դաժան բան եմ ասում, բայց Հայաստանն իր համար ժողովուրդ չունի: Մարդկային քանակություն է, որը Հայաստանի հետ կապ չունի, որովհետև եթե ունենայինք, մենք ուրիշ իշխանություն, ուրիշ պետություն կունենայինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պարագայում շատ հանգամանքներ այլ կլինեին:

Վերլուծաբանի դիտարկմամբ, մեր երկրում առկա իրավիճակը ո՛չ անորոշ է, ո՛չ անհասկանալի. «Միգուցե անսպասելի է շատերի համար, բայց ինձ համար ամբողջովին կանխատեսելի իրավիճակ է սա: Ես միշտ ասում էի՝ Հայաստանում ապրող մարդկանց ընտրությունների մի՛ տարեք, իրենք առողջական խնդիր ունեն, իրենց նախ բուժել է պետք և ոչ թե հարցնել, թե ում ես ուզում, որ քեզ կառավարի: Բայց մարդիկ չլսեցին, վարագույրը բացվեց, ու տեսանք, որ Հայաստանը ժողովուրդ չունի: Մարդիկ կան, ապրում են, բայց իրենք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենց անձնական շահերով ապրող մարդիկ են, Հայաստանի շահերով հարյուր կամ հազար հոգի հազիվ թե լինի»:

Հաշվի առնելով զրույցի սկզբում մատնանշած հիմնական մարտահրավերները՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Եթե այսպես շարունակվի, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ հետո, բայց վերջնաժամկետում այստեղ հայ չի մնա: Պարզապես ինչ-որ մի քանակություն կլինի, որը ո՛չ արժանապատվության, ո՛չ էլ հայրենիքի զգացում ունի: Հիմա ամբողջ աշխարհի հայությամբ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք հակադրվել այս ամենին, որ կորուստները քիչ լինեն, կամ, եթե կորուստները մեծ լինեն, ինչ ենք անելու, որ մեր տեսակը չվերանա: Այսօր, մեծ հաշվով, տեսակի վերացման խնդիր է դրված: Պետությունը հենց վերացավ, տեսակն էլ է վերանալու: Այս վտանգն է այսօր ծառացած մեր առջև: Եթե տեսակի պահպանման բնազդը չենք կորցրել, պետք է քայլեր ձեռնարկենք, իսկ եթե x տոկոսից ավելին արդեն կորցրել ենք, այդ դեպքում խնդիրը գրեթե անբուժելի է: Մենք, դժբախտաբար, քաղաքական շախմատ խաղալ չգիտենք, լուրջ ու երկարաժամկետ ծրագիր մշակելու մշակույթ չունենք: Մինչդեռ նրանք, ովքեր հիմա հաջողում են մեր տարածքում, ունեն այդ մշակույթը: Եթե մեզ մոտ համակարգ կառուցելու մշակույթ լինի, ինչ-որ բան դեռ կարող ենք փրկել, եթե ոչ…»:

Արծրուն Պեպանյանի խոսքով, ամենամեծ մարտահրավերը երկիրը պահող ժողովուրդ չունենալն է: «Եթե այդ ժողովուրդը չկա, ինչ ուզեն, կարող են անել, ինչ իշխանություն ասես կարող են ձևավորել, արտաքին ուժերը կարող են գալ ու մեր վրայով գնալ: Ես դեռ վաղուց եմ հնչեցրել ժողովրդի մենթալիտետը փոխելու անհրաժեշտության ահազանգը՝ ասելով, որ եթե դա չարվի, թուրքերն այս տարածք ոչխարները քշած են գալու: Բայց սրա ընկալումը չկա, որովհետև մատնանշվող դեղամիջոցների ընկալումը ևս չկա: Հայ ժողովուրդը գնում է դանդաղ մահվան: Հիմա ստեղծվել է մի ծանր ու բարդ վիճակ, որը նաև շանս է: Միակ միջոցն է, որի արդյունքում հնարավոր է ժողովրդի մի հատվածի ուղեղը միանա ու մտածի՝ ի՞նչ անել, որ մահից փրկվենք: Ազգի ու հայրենիքի զգացում ունեցողներով պետք է համախմբվել, որ հասկանանք մեր անելիքը»,-եզրափակեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal