Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսական քաղաքականություն չունենք, տնտեսական ակտիվությունն իներցիոն բնույթի է». «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2020 թվականը ճգնաժամային տարի էր բոլոր երկրների համար: Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին 3,4 տոկոսով անկում է գրանցել, իսկ Հայաստանի տնտեսությունն այդ նույն ժամանակահատվածում 7,4 տոկոսով է անկում գրանցել: Այսինքն, 2020-ին մենք երկու անգամ ավելի մեծ անկում ունեինք, քան համաշխարհային միջին ցուցանիշն էր: Սա վկայում է այն մասին, որ կորոնավիրուսը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմը մեծ հարված են հասցրել մեր տնտեսությանը: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Անդրադառնալով տնտեսության մեջ արձանագրված ցուցանիշներին՝ նա շեշտեց. «Հատկանշական է, որ մինչև պատերազմը Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 6 տոկոս, և եթե անգամ պատերազմը չլիներ, 2020-ին մենք 6-6,5 տոկոս անկում էինք ունենալու, որը համաշխարհային ցուցանիշից կրկին 2 անգամ ավելի էր: Պատերազմը խորացրեց անկումը, մենք ունեցանք անդառնալի կորուստներ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով: Եթե անդրադառնանք նախ մարդկային ներուժին, ապա մենք ոչ միայն շուրջ 5000 զոհ ունեցանք, այլև ապագայում ծնվող շուրջ 7000 երեխա»:

Այս համատեքստում նա շեշտեց վերարտադրության ապահովման խնդրի մասին: Խոսելով տնտեսական կորուստներից՝ նա մի քանի ցուցանիշ առանձնացրեց: «Թեպետ տարիներ շարունակ ասվում էր, թե «Արցախը բեռ է մեզ համար», բայց անտեսվում էր այն հանգամանքը, որ Արցախը Հայաստանին տարեկան 330 մլն կվտ ժամ հոսանքով էր ապահովում, որը մեր սպառման 5 տոկոսն էր կազմում: Արցախից ստանում էինք նաև գյուղմթերք, ցորեն, բանջարեղեն, միրգ, որոնք մեր սպառման մեջ էական մասնաբաժին ունեին: Արցախից նաև էժան մսամթերք, խոտ էինք ստանում, իսկ հիմա մեկ տուկ խոտի արժեքը մոտ 2000 դրամ է, որը ձմռանը կգերազանցի 2500-3000 դրամը, ինչը ևս վնաս է անասնապահությանը:

Իսկ 2021 թվականի սկիզբն աչքի ընկավ ճգնաժամային ցուցանիշներով, 2021-ը մեզ համար իներցիոն տարի է լինելու: Հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային, մինուսով ցուցանիշները՝ մենք այդ ֆոնին 4,9 տոկոս տնտեսական ակտիվություն ենք գրանցել: Ի դեպ, հունվար-հուլիս ամիսներին մեր տնտեսական ակտիվությունը կազմում էր 5,2 տոկոս, իսկ արդեն հունվար-օգոստոսին՝ 4,9, այսինքն՝ տնտեսական ակտիվությունը 0,3 տոկոսով նվազել է: Կառավարության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե մենք տնտեսական երկնիշ, թռիչքաձև զարգացում ենք ունենալու, իրականությանը չեն համապատասխանում: Ճիշտ հակառակն է հիմա արձանագրվում: Ոչ թե աճ, այլ նվազում է արձանագրվում, ու աճի տեմպը նվազում է»,-նկատեց տնտեսագետը:

Մատնանշելով անվտանգային խնդիրներից բխող հետևանքների մասին՝ նա հավելեց. «Հաշվի առնելով նաև հարավային շրջաններում ճանապարհների, ենթակառուցվածքների խնդիրներն ու սահմանափակումները, մեր արտաքին տնտեսական կապերը, արտահանումը և ներկրումը կարող են էլ ավելի վատթարանալ: Մեր բեռների շուրջ 30 տոկոսը ստանում ենք հարավային ողղությամբ՝ Իրանի սահմանով: Այդ ճանապարհից օգտվում ենք ոչ միայն դեպի Իրան, այլ դեպի Ասիա, արաբական երկրներ, Հնդկաստան, Չինաստան ապրանքներ արտահանելիս կամ ներկրելիս: Դա մեզ համար էական նշանակության ճանապարհ է, իսկ հիմա այդտեղ խնդիր կա: Եվ եթե իրավիճակը էլ ավելի սրվի, ապա անգամ տնտեսական ակտիվության 4,9 տոկոս ցուցանիշն էլ հնարավոր չի լինի ապահովել:

Եթե նման ճգնաժամային իրավիճակներ չլինեն, ապա, ըստ էության, այս տարվա ցուցանիշը մոտ 6-6,5 տոկոսի շրջանակներում կարող է լինել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբերը ճգնաժամային ամիսներ են եղել, և քանի որ անցած տարվա ցուցանիշները ցածր են եղել, դրա համեմատ մենք որոշակի հարաբերական աճ կունենանք: Մեծ հաշվով, հիմա տնտեսական քաղաքականություն ուղղակի չունենք, սա իներցիոն բնույթի ցուցանիշ է: Ի հեճուկս կառավարության, էկոնոմիկայի նախարարության, համաշխարհային շուկայում մետաղի գներն աճել են, և մենք ունենք հանքարդյունաբերության ոլորտի երկնիշ աճ»:

Նա նշեց, որ արձանագրված 4,9 տոկոս տնտեսական աճի գերակշիռ մասը կազմում է հենց հանքարդյունաբերությունը. «Շինարարության, առևտրի ոլորտների պարագայում մենք անգամ նախաճգնաժամային ժամանակահատվածի՝ 2019-ի ցուցանիշներին չենք հասել: Դրան գումարած՝ 6,4 տոկոս գնաճ ունենք այն դեպքում, երբ մարդկանց միջին աշխատավարձն աճել է 5,7 տոկոսով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal