Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ղարաբաղի կարգավիճակի հարցով գոնե մոտ ապագայում բանակցությունների հեռանկար չեն տեսնում․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Ղարաբաղյան հակամարտություն. ինչպիսի՞ն կլինի պարտված, բայց չջախջախված հանրապետության կարգավիճակը» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի կարծիքի, Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, և Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նա նաև նշել է, որ ինքը չի տեսնում Երևանից դրական արձագանք խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին: Իսկ ի՞նչ պետք է լինի: Փաշինյանը պետք է ճանաչի՞ Ղարաբաղի հանձնումը: Շտապի Բաքվի պայմաններով խաղաղությո՞ւն կնքել: Հազիվ թե դա լինի, ինչը նշանակում է, որ հակամարտությունը չի ավարտվել, առավել ևս, որ ինչ էլ ասի Ալիևը, ԼՂՀ-ն փաստացի գոյություն ունի: Բայց ինչո՞ւ է նա անընդհատ շեշտում, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի: Հանգստացնո՞ւմ է սեփական ընտրազանգվածին, թե՞ փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

«Նման կերպ Ադրբեջանի ղեկավարությունն արտահայտել էր իր կարծիքը դեռ անցած ձմռանը, - հիշեցրել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- բայց դա կարող է նաև ազդակ համարվել արտաքին խաղացողներին, որ Բաքուն մտադիր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Միևնույն ժամանակ, օրինակ՝ ամերիկյան դիվանագետներն այլ տեսակետ են հայտնել այդ խնդրի վերաբերյալ. մասնավորաբար Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին 2021 թվականի օգոստոսին նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ»: Հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարությունը նույնպես ձգտում է այդ թեմայի վրա պահել միջազգային միջնորդների ուշադրությունը»:

svpressa.ru .- Իսկ ո՞րն է Ռուսաստանի շահը: Արդյո՞ք Մոսկվային անհրաժեշտ է որևէ կարգավիճակ տարածաշրջանի համար:

Նեյժմակով.- Կարելի է վերհիշել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսյան դատողությունը («Մի քանի տարի անց, եթե մենք այդպիսի կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտությամբ կլուծվեն»), որը կարելի է մեկնաբանել այնպես, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը Ղարաբաղի կարգավիճակի հարցով բանակցությունների հեռանկար չի տեսնում գոնե մոտ ապագայում: Ավելի շուտ, Մոսկվան կձգտի ակտիվացնել բանակցությունները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ:

svpressa.ru .- Ի վերջո, արդյունքում ի՞նչ կարգավիճակ կարող է լինել:

Նեյժմակով.- Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առկայությունը թույլ է տալիս Հայաստանի կառավարությանը չտարածել հայտարարություններ այդ հարցում դիրքորոշումը փոխելու մասին: Ավելին, եթե այլ թեմաների շուրջ բանակցությունները (նույն հաղորդակցության արգելափակումը) կապակցվեն կարգավիճակից հրաժարվելու հարցի հետ, ապա Հայաստանի ներսում Նիկոլ Փաշինյանի քննադատներն ավելի ակտիվորեն նրան կմեղադրեն ի շահ Բաքվի ոչ հրապարակային զիջումների մեջ: Այդ ֆոնին Հայաստանի վարչապետն իր ներքին քաղաքական շահերի տեսակետից գրեթե անպայման կարիք կունենա հրապարակայնորեն հայտարարելու այլ հարցերում՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փոխզիջումներից հրաժարվելու մասին: «Բաքվի տեսակետից Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է այն առումով, որ ռազմական գործողություններ չեն ընթանում և չեն լինելու, - ասել է քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանովը,- կա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, և խոսելով հակամարտության ավարտի մասին՝ Ալիևը փաստացի ելնում է դրանից: Այսինքն, սրացում չի թույլատրվի: Հետագա քայլերը կարող են լինել միայն քաղաքական՝ ուղղված Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի կազմում ինտեգրմանը:

svpressa.ru .- Բայց ԼՂՀ-ն դեռ դե ֆակտո գոյություն ունի...

Հասանով .- ԼՂՀ-ն մնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ Ռուսաստանը այդ տարածքը դե յուրե ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ինչի մասին Պուտինը բազմիցս է ասել: Այո, այնտեղ դեռ շատ հայեր են ապրում, որոնք, իհարկե, պատերազմից հետո քչացել են: Խնդիրը հենց ապահովելն է, որ նրանք միասնականորեն ապրեն ադրբեջանական պետությունում անվտանգության երաշխիքների ներքո:

svpressa.ru.- Ըստ Ալիևի, խաղաղություն կնքելու իր առաջարկին Երևանի կողմից դրական արձագանգ չկա: Ինչպիսի՞ն պետք է լինի այս դրական արձագանքը: Արդյո՞ք Փաշինյանը պետք է ճանաչի Ղարաբաղի հանձնումը և հրաժարվի ԼՂՀ-ի մնացորդներից:

Հասանով .- Այստեղ խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է: Ի վերջո, մինչ Ադրբեջանը ճանապարհներ ու օդանավակայաններ է կառուցում, Հայաստանում Սյունիքով միջանցք բացելու իրական քայլեր չեն ձեռնարկվում, չնայած դա արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ: Խոսքը առաջին հերթին դրա մասին է:

svpressa.ru .- Վերջին ժամանակներս Բաքվում խոսում են Ղարաբաղին «մշակութային ինքնավարություն» տրամադրելու մասին: Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղին տալ լիարժեք քաղաքական, այլ ոչ թե «մշակութային» ինքնավարություն: Երևի Երևանը կհամաձայնի նման քայլի, և դա կդառնա իսկական կարգավորում...

Հասանով .- Երկար ժամանակ Բաքուն համաձայն էր այդ տարբերակին, սակայն Երևանը ոչ մի զիջման չի գնացել: Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, յոթ շրջանները գտնվում են Բաքվի վերահսկողության տակ, և հայկական կողմը բանակցություններում այլևս հաղթաթղթեր չունի, չկան զիջումներ առաջարկելու որևէ միջոցներ: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, որի քաղաքական անկախության հույսն ունեին հայերը, արդեն դե-յուրե և դեֆակտո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հետևաբար, ներկա իրավիճակում, երբ ուժերի հարաբերակցությունը արմատապես փոխվել է ոչ հօգուտ Երևանի, մշակութային ինքնավարության տրամադրումը Բաքվի կողմից թվում է առնվազն առատաձեռն նվեր ղարաբաղահայությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal