Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ և ռուս գիտնականները Երևանում քննարկել են գենետիկայի արդիական խնդիրները

INTERNATIONAL NEWS

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 4-ին անցկացվել է «Գենետիկա XXI» կլոր սեղանը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝  Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ բարդ և վտանգավոր գործընթացներ,  մարդկությունը կանգնում է բարդ մարտահրավերների առջև: Անգամ շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միայնակ չեն կարող կանխել այդ մարտահրավերները: Անհրաժեշտ է համագործակցություն, գիտական ներուժի ու ջանքերի միավորում», - ասել է Աշոտ Սաղյանը:

Նա նշել է, որ համագործակցության անհրաժեշտության մասին շեշտվել է վերջերս Մինսկում անցկացված ԱՊՀ պետությունների համագործակցության 30-ամյակին նվիրված  գիտաժողովի ժամանակ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգևի հետ հանդիպման ժամանակ: «Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք  պահպանել և զարգացնել այդ կապերը», - նշել է ակադեմիկոս Սաղյանը:

Ըստ աղբյուրի՝ իր ողջույնի խոսքում Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Շատ կարևոր է մեր հանդիպման թեման, որը կապված է ամենակարևոր և ակտուալ գիտություններից մեկի՝ գենետիկայի հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում հայտարարված է գիտության և տեխնոլոգիայի տարի: Գենետիկայի հարցերը հուզում են բոլորիս, և մենք բաց ենք ձեր առաջարկությունների համար՝ կապված համատեղ այցերի, հանդիպումների և քննարկումների հետ»:

Կլոր սեղանին մասնակից ռուս և հայ գիտնականները ներկայացրել են իրենց գիտական զեկույցները: ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը ներկայացրել է «էկոգենետիկ ուսումնասիրությունները Հայաստանում» զեկույցը, որի նպատակն է Հայաստանում ջրի և հողի գենոտոքսիկ աղտոտման փորձարկման մեթոդների մշակումը` կենսաինդիկատոր օրգանիզմների միջոցով: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը ներկայացրել է «Ֆունկցիոնալ գենոմիկան կենսաբանական հետազոտություններում» զեկույցը՝ կապված տիեզերական ճառագայթման շատ ցածր չափաբաժինների երկարաժամկետ ազդեցության ֆունկցիոնալ գենոմիկայի, կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլային գենետիկական վերլուծության, գենոմային բիոինֆորմատիկայի ուռուցքաբանության և այլ  հիվանդությունների մեջ: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրել է գենետիկական անթրոպոլոգիա թեման՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում:

Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան և նրա տեղակալ Ալեքսեյ Զավարզինը ներկայացրել են «Գենետիկական պաշարները՝ որպես գիտության և անվտանգության զարգացման հիմք» զեկույցը, Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անդրիան Օսիպովը ներկայացրել է իրենց գիտական կենտրոնի վերջին նվաճումները, ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակներում՝ հայ գիտնականների հետ համատեղ։

ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ կլոր սեղանի անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal