Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քչերդ գիտեք 2020-ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության որոշ մանրամասներ». Իոաննիսյան

BLOG

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քչերդ գիտեք 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության որոշ մանրամասներ մասին, ոստիկանությունում տիրող հանցավոր բարդակի ու ոչ կոմպիտենտության մասին.
Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ:
Երբ ավտոշարասյունը հասնում է Շուշի, Ստեփանակերտում օդային տագնապ է միանում և որոշում է կայացվում առայժմ կանգնել Շուշիում: Տիգրան Կարապետյանի հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տանը (դրա նկուղներում):
Ոստիկանների մոտ որոշակի բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ և ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Գնդապետ Կարապետյանը ոչ կարողանում է ոստիկանների համոզել, որ շարունակեն ճանապարհը, ոչ էլ կարողանում է կանաչ համազգեստ գտնել:
Ոստիկանների հետ քննարկման համար Շուշի է ժամանում ՊԲ հրամանատարի՝ անձնակազմի գծով տեղակալ, ողորմածիկ Արթուր Սարգսյանը: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ:
Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի արդյունքում 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում:
Քիչ անց Արման Բաբաջանյանի հետ իմանում ենք, որ նման բան է եղել: Արագ ուղևորվում ենք օգնություն ցույց տալու և դառնում ականատեսը տոտալ բարդակի:
Տեղական բնակչության հետ խոսելով՝ գտնում ենք հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած տավուշեցի ու լոռեցի ոստիկանների խմբերի: Մեջները կային վիրավորներ, որոնց դեռ որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերել: Խմբերը չգիտեին իրար մասին, չգիտեին, թե ով ու որտեղ է իրենց հրամանատարը:
Քիչ անց թարմ լվացած ավտոներով ու փայլող կոշիկներով Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել:
Երբ մենք տեսանք, թե ինչպես էր ոստիկանության ղեկավարությունը Շուշիի բաժնում նստած այստեղ-այնտեղ զանգելով փորձում պարզել, թե ովքեր են եղել 500 հոգու մեջ՝ չհավատացինք մեր աչքերին: Եվ նույնիսկ այդպես կազմված ցուցակում չկային իմ ու Բաբաջանյան Արմանի կողմից հայտնաբերված փրկված ոստիկաններից որոշները:
Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ադրբեջանցիներն իմացան մշակույթի տանը 500 ոստիկանների առկայության մասին: Բայց 500 ոստիկաններին մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր հրաման, որի արդյունքում հնարավոր դարձավ բալիստիկ հրթիռի հարվածով 27 ոստիկան սպանել ու մնացածին դեմորալիզացնել: Նույնիսկ վնասվածք չստացածները բարոյապես այլևս ռազմաճակատ ուղարկելու վիճակում չէին և ռազմաճակատը չստացավ 500 թարմ ուժերով մարտիկ:
Վաղը հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ակնկալելով, որ 500 ոստիկաններին մշակույթի տան նկուղից դուրս գալու ու դահլիճում հավաքվելու հրաման տալը կարժանանա քրեաիրավական գնահատականի:
Բայց նույնիսկ եթե գնդապետ Տիգրան Կարապետյանը (ով այժմ Արագածոտնի վարչության պետն է) ենթարկվի քրեական պատասխանատվության, միևնույնն է, պետք է հաշվի առնենք, որ խնդիրը համակարգային է. Լոռվա ոստիկանապետին երբեք ոչ մեկ չի սովորեցրել, որ կան բալիստիկ հրթիռներ ու թե ինչ անի (ու ինչ չանի), որ ենթականերին դրանցով սպանվելու վտանգի տակ չդնի:
Հ.Գ. Հաջորդ առավոտյան իմ նկարած կադրերում հստակ երևում է, որ հրթիռի պայթյունը չի հասել նկուղներին և եթե նկուղներից ոստիկանները չբերվեին դահլիճ՝ ոչինչ էլ չեր լինի»:

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal