Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է տարածաշրջանային մեծ պատերազմը կանխել. Սատանովսկի

INTERNATIONAL NEWS

Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է տարածաշրջանային մեծ պատերազմը կանխելը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում գործող Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար, արեւելագետ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային «3+3» ձեւաչափի ստեղծումը, որին ենթադրվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ հարավկովկասյան երեք պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությունը:

Ռուս արեւելագետի դիտարկմամբ՝ խոսքն այն փոքր պատերազմների մասին է, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:

«Որքանով կհաջողվի այդ փորձը, չեմ կարող ասել, բայց ձեւաչափը լավն է: Կհամաձայնեն այս տարբերակին Հայաստանն ու Վրաստանը, թե ոչ, կախված է այդ երկրների իշխանություններից. Թբիլիսիին եւ Երեւանին ոչ ոք ոչինչ պարտադրել այս հարցում չի կարող: Ներկա պահին ընթանում է այսպես կոչված «մեծ խաղի» երկրորդ ռաունդը՝ միայն ոչ թե Ռուսական եւ Բրիտանական կայսրությունների, այլ մի շարք տարածաշրջանային խաղացողների միջեւ. Իրանը կրկին միացել է այդ խաղին, Թուրքիան է միացել, ներկա է նաեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ՝ «խաղատախտակին» եղած հին դերակատարների մեծ մասը՝ ներառյալ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Երբ վերջինները ժամանակին առանձին վերցրած խանություններ էին Ռուսական կայսրության կազմում, ամեն ինչ ավելի պարզ էր՝ զորք էր մտցվում, ոչ մեկին ոչինչ չէին հարցնում, եւ կարգ ու կանոն էր հաստատվում. եթե այն որեւէ մեկը խախտում էր, ապա նրան շատ ուժեղ նեղացնում էին, այդ պատճառով էլ բոլորը փորձում էին չխախտել այդ կարգ ու կանոնը, բայց իրավիճակն այլեւս այդպիսին չէ: Եթե այդ առաջարկն ընդունվի, բացառված չէ, որ այն նման լինի Աստանայի ձեւաչափին, որն այժմ գործում է Սիրիայի հարցում եւ կանխում է Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի եւ Դամասկոսի շահերի միջեւ լուրջ բախումը. ի վերջո, Աստանայի ձեւաչափը գործու՞մ է՝ գործում է: Եթե այդ ձեւաչափը չգործի, հավանական է, որ շատ հետաքրքիր զարգացումների ականատես լինենք՝ այդ թվում ռազմական գործողությունների, եւ բացառված չէ, որ դրանք մասշտաբային կարող են լինել»,- նկատեց Սատանովսկին:

Այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ ու առաջնահերթություն կարող է ունենալ ձեւաչափը ստեղծվելու դեպքում, եթե գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, որը վերջին շրջանում կրկին ակտիվություն է դրսեւորում արցախյան հակամարտության բանակցային գործընթացը վերսկսելու, հակամարտող կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ: Սատանովսկին նկատեց՝ Լավրովը խոսում է առկա իրականության եւ այն խաղացողների մասին, որոնց հետ առկա հարցերը պետք է քննարկել:

«Մինսկի խումը, որքան ես եմ հիշում, 1990-ականներին է ստեղծվել, ինչ օգուտ է այն տվել նախորդ երկուսուկես տասնամյակում՝ ոչ մի, ընդ որում՝ ոչ մեկին: Ես հասկանում եմ, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիներն ուզում են ներկա լինել տարածաշրջանում, բայց ի՞նչ օգուտ է դա տվել, օրինակ, Հայաստանին 2020 թ-ին. օգնե՞լ են արդյոք Հայաստանին՝ ես անձամբ նման բան չեմ նկատել, նրանք մեզ էին հարցնում, թե ինչ գործ ունեն թուրքերը Ադրբեջանում: Ես տեսական ձեւաչափերին մեծ թերահավատությամբ եմ վերաբերվում, նրանք վաղ թե ուշ սպառում են իրենց եւ վերանում: Իմ կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես ձեւաչափ, վաղուց է «մահացել», բայց դեռ փորձում է տպավորություն թողնել, թե ինչ-որ մեկին ինչ-որ բանով պետք կարող է գալ: Լավրովը խոսում է իրականության մասին՝ կան իրական խաղացողներ, որոնց հետ էլ պետք է խոսել»,- նկատեց Սատանովսկին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal