Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արցախի ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

POLITICS

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանման կարգով մանրամասնում է 50 000 դրամի չափով միանվագ դրամական աջակցության նախատեսվող ծրագրում շահառու հանդիսացող և պարգևավճար ստացող անձանց շրջանակը:

Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից.

«Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք
ա. 1-ին խմբի հաշմանդամը
բ. 2-րդ խմբի հաշմանդամը
գ. 3-րդ խմբի հաշմանդամը,

համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք
ա. 1-ին խմբի հաշմանդամը
բ. 2-րդ խմբի հաշմանդամը
գ. 3-րդ խմբի հաշմանդամը,

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները,

Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,

Արցախի հերոսները,
Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք,

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները
ա. յուրաքանչյուր երեխա
բ. յուրաքանչյուր այլ անդամ,

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները,

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝

1) յուրաքանչյուր երեխան
2) յուրաքանչյուր այլ անդամ,

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից
1) յուրաքանչյուր երեխա
2) յուրաքանչյուր այլ անդամ,

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝

1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում), որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի).

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal